«Ժողովրդի ծառա». Պետդումայի կողմից ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ճանաչումը Մինսկի համաձայնագրերի ոչնչացման բացահայտ քայլ է
Ուկրաինական «Ժողովրդի ծառա» կուսակցությունում հայտարարում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված Պետդումայի դիմումը՝ կապված Ուկրաինայի Լուգանսկի եւ Դոնեցկի մարզերի ժամանակավոր օկուպացված տարածքների ճանաչման հետ, Մինսկի համաձայնագրերի ոչնչացման բացահայտ քայլ է։ Այս մասին Facebook-ում հայտնել է «Ժողովրդի ծառա» խմբակցության փոխնախագահ Եվգենյա Կրավչուկը, հաղորդում է Ուկրինֆորմը։
«Բացարձակ զայրացուցիչ է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի քվեարկությունը՝ Պուտինին դիմելու համար, որի հիման վրա պետք է ճանաչվեն ինքնահռչակ ԴԺՀ-ն եւ ԼԺՀ-ն։ Մի կողմից, ագրեսորն ընդունում է իր մասնակցությունը բանակցային գործընթացի խաթարմանը։ Մենք խոսել ենք այդ մասին, նրանք դա ապացուցել են։ Սա ինքնաբացահայտում է»,- ընդգծել է Կրավչուկը։
Նրա խոսքով՝ ավելի լայն համատեքստում այս որոշումը Ռուսաստանի կողմից բացահայտ քայլ է Մինսկի համաձայնագրերի ոչնչացման ուղղությամբ։
«Անկասկած, Ռուսաստանը պատասխան կստանա աշխարհից։ Օկուպացիոն կառույցների ճանաչման մասին նույնիսկ խոսելը Ռուսաստանի դե ֆակտո եւ դե յուրե դուրս գալն է Մինսկի համաձայնագրերից», - ընդգծել է Կրավչուկը։
Նա նշել է, որ քվեարկությունը կարելի է ցինիկ համարել՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի եւ Պուտինի բանակցությունների ֆոնին։ «Դիվանագիտական լեզվով ասած՝ սա ծաղրանք է գերմանական կողմի նկատմամբ»,- նշել է պատգամավորը։
«Իհարկե, ագրեսոր երկրի պահվածքը որեւէ ուժ չի ունենա եւ աջակցություն չի ստանա։ Էժան շանտաժը կփչացնի իրավիճակը միայն Ռուսաստանի համար։ Մենք չենք նահանջի մեր սկզբունքային դիրքերից, եւ Ռուսաստանը ստիպված կլինի հանդուրժել հետեւանքները»,- ընդգծել է Կրավչուկը։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին ՌԴ Պետդուման աջակցել է Պուտինին ուղղված դիմումը՝ ԼԺՀ-ի եւ ԴԺՀ-ի ճանաչման վերաբերյալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է