Կադիրովը՝ Զելենսկուն․ Կլոունադայի ժամանակը մոտենում է ավարտին
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է Ուկրաինայի բնակիչներին եւ նախագահ Վլադիմիր Զելենսկուն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» - ն։
«Պարո՜ն Զելենսկի, կլոունադայի ժամանակը մոտենում է ավարտին։ Եկել է սեփական ժողովրդի առջեւ պարտքի կատարման ժամը՝ անդառնալի հետեւանքներից խուսափելու համար», - գրել է նա՝ նշելով, որ այսօր «առավել քան երբեւէ» անհրաժեշտ է կատարել Մինսկի համաձայնությունները։
Չեչնիայի ղեկավարը նաեւ հիշեցրել է, որ ո՜չ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ո՜չ ռուսաստանցիները չեն ցանկանում հակամարտության էսկալացիա:
«Դուք, որպես ձեր ժողովրդի և պետության Սահմանադրության եւ անվտանգության երաշխավոր, պարզապես պարտավոր եք անել ձեզնից կախված ամեն ինչ … խաղաղության հաստատման համար», - հավելել Է նա։
Ուկրաինայի բնակիչներին ուղղված ուղերձում Կադիրովն իր հերթին նշել է, որ սիրում է այդ երկիրը։
«ԽՍՀՄ պատմության այն կուրսից, որ ես լսել եմ դպրոցում, ես գիտեմ, որ ռուսական պետականության և Ուղղափառության բնօրրանը Կիեւյան Ռուսիան է։ Ռուսներն ու ուկրաինացիները մեկ սլավոնական ժողովուրդ են՝ ընդհանուր պատմությամբ, մշակույթով եւ կրոնով։ Ես երբեք չեմ հավատա, որ ուկրաինացիներն իրենց համարում են այսպես կոչված «արեւմտյան աշխարհի» մաս՝ իր բոլոր այլասերված «արժեքներով» եւ ռուսատյաց հիստերիայով», - ընդգծել է Ռուսաստանի տարածաշրջանի ղեկավարը։
Կադիրովը հույս է հայտնել, որ ուկրաինացիները կվերականգնեն պատմական արդարությունն առանց «դրսից որեւէ մեկի օգնության»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է