Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Տեսանյութեր

Գնա քո ճանապարհով ու գոհ կլինես

«Չկա տրամաբանություն, չկա նաև ճարտարապետություն․ ճարտարապետությունը նրբագեղություն է», հենց այսպիսին է ճարտարապետության բանաձևը ճարտարապետ Վահանդուխտ Երեղյանի աչքերով: Մարդ, ում համար ստեղծագործելը կյանքի իմաստի կարևորագույն հիմքերից է, իսկ ստեղծագործությունը հենց ինքը՝ կյանքը։

1969 թ. Վահանդուխտ Երեղյանը ավարտել է Երևանի պոլիտեխնիակական ինստիտուտի ճարտարապետության ֆակուլտետը: Տալինի(Էստոնիա) ամենամյա ստուգատեսում նրա դիպլոմային նախագիծը ՝ Երևանի պատմության թանգարանը արժանացելէ երկրորդ կարգի դիպլոմի: 1974թ.-ից աշխատել է «Հայնախագիծ» ինստիտուտում որպես նախագծի գլխավոր ճարտարապետ: Հեղինակային խմբով մշակել և իրականացրել է Գագրայի Արմենիա առողջարանի ընդարձակման, Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի, Բաղրամյանի հասարակական կենտրոնի նախագծերը: Հեղինակային աշխատանքներից են Աբովյան քաղաքի թիվ 4 և 5 միկրոշրջանների կառուցապատում և 4 միկրոշրջանում հանրախանութ, Բաղրամյանի թիվ 2 բնակելի միկրոշրջանի կառուցապատում և 500 տեղանոց տիպային կինոթատրոնի վերափոխում:
1979թ-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, արժանացել է մի շարք մրցանակների, դափնեկրի կոչումների և այդ ամենը մեկ նպատակով՝ աշխարհը, մարդկանց փոխել դեպի լավն ու բարին։ 1981 թ Մոսկվայի ՝ երիտասարդ ճարտարապետների համամիութենական ստուգատեսում արժանացել է դափնեկրի կոչման, ներկայացնելով Աբովյան քաղաքում 2000 մեքենաների համար նախատեսված ստորգետնյա ավտոկայանի, Վանաձորում 150 մեքենայի համար երկհարկանի ավտոկայանի և Գորիսի օդակայանի նախագծերը: Ի լրացումն այս ամենին պահանջ կար ներկայացնելու ձեռքի գեղարվեստական աշխատանքներ. ներկայացվեցին «էքս լիբրիսներ»՝ փոքր գրաֆիկա: 1983 թ. մասնակցել է միջազգային մրցույթի հյուրախաղային թատրոն նախագծով, 1994թ. ՝ ՀՀ շքանշանների և մեդալների ստեղծմանը: 1996թ. ՝ ՀՀ Ազգային ժողովի նոր համալիրի նրա նախագիծը ընդգրկվել է 5 լավագույն աշխատանքների շարքում: Հեղինակ է Հայպետնախագիծ ինստիտուտի 5, 6 հարկերի վերակառուցմանը: Դիլիջանում ամառային ճամբար և հյուրանոց-բիզնես կենտրոնի, ընդհանուր իրավասության դատարանի Վայքի նստավայրի վերակառուցման, Սոչիում 2014 թ. օլիմպիական խաղերի Հայաստանի հյուրանոցային համալիրի մրցույթային նախագծերի մասնակիցն է եղել: 2005 թ. հեղինակային խմբով կատարել է ՀՀ ՊՆ վարչակառավարման համալիրի վերակառուցման նախագիծը, որի համար 2009թ. արժանացել է պետական մրցանակի և դափնեկրի կոչման: Իրականացրել է համալիրի գլխավոր հատակագծի ճարտարապետաշինարարական բարեկարգման, փոքր ճարտարապետական ձևերի հեղինակային նախագծում-վերահսկում: 1979թ.-ից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է: 2003 թ. Քուվեյթում վարել է Արվեստ-արհեստ և երաշժտություն դասընթացը, կազմակերպել ավարտական ցուցահանդես: 2006թ.-ից ճարտարապետություն և դիզայն առարկան է դասավանդել Երևանի Մեսրոպ Մաշտոց համալսարանում:

Ահա թե ով է Վահանդուխտ Երեղյանը:

Ըստ Վահանդուխտ Երեղյանի ճարտարապետության առավելությունը նրա նյութականության մեջ է, այն ստիպում է երկար մտածել ստեղծագործելու ընթացքում, քանզի այն կառույց է դառնում, որը ձևափոխման կարիք չպետք է ունենա։ Եվ հենց այս իմաստությամբ է նա ճարտարապետության ու նկարչության միաձուլվող գեղեցկության չափանիշները սերմանում էր իր ուսանողներին, ովքեր ճարտարապետ-մանկավարժի վստահեցմամբ, մեր ապագայի՝ վաղվա օրվա հուսալի հիմքերն են: «Ամեն աշխատանքում երևում է իր բնավորության էն վառ գույներն ու գծերը, որն ինքն ունի, անգամ նկար-կոլաժները, որտեղ պատերազմի մասին են, էնտեղ երևում է իր հոգու պայծառությունը, գունեղությունը»․-ասում է ուսանողուհին՝ Կարինե Առաքելյանը:

Ի զարմանս մեզ բացահայտվեց նաև նկարիչ Վահանդուխտ Երեղյանը:

Նրա աշխատանքները կարծես ամբողջովին պատկերված են բարության, սիրո ու խոհեմության գույներով, որ արտացոլում են ճարտարապետի պայքարող հոգին ու անսահման սերը հայրենիքի հանդեպ։ Նրա աշխատանքներում չեն կարող աննկատ մնալ հատկապես հայկական շունչն ու հոգին արտացոլող պատկերները, հայ ճարտարապետը թերևս իր հայկականությամբ մի ուրիշ՝ անօրինակ ճարտարապետություն է ստեղծում, որում ոչ պակաս են երևում ժամանակակից ճարտարապետության արձագանքները:

Խոսելով զարգացող գիտությունից ու տեխնիկայից, ճարտարապետը ընդգծում է․ «Եթե կառույցը «ողնաշար» չունի, եթե այնքան գրագիտություն չունես կառույցիդ մանրակերտը բացատրելու՝ տեխնիկայի զարգացումը քեզ չի կարող օգնել»։ Ճարտարապետությունը բազմերանգ աշխարհ է, այն դեպի ապագա ձգվող մի ճանապարհ է, որտեղ Վահանդուխտ Երեղյանն իր յուրօրինակ ձեռագիրն ունի։

Նրա համոզմամբ գլոբալիզացիան վնասաբեր է, այդ թվում նաև ճարտարապետության մեջ․ միանմանություն, միօրինակություն, որը հաճախ ստիպում է կորցնել սեփական դիմագիծը, մտածելակերպը։ Նորը սովորելու, կրթվելու, անծանոթ ոլորտները ներթափանցելու իր համառ բնավորության շնորհիվ, ապագայի ու ներկայի կապը անխախտ պահող իր գիտակցությամբ, ճարտարապետը բավականին մեծ տարիքում սկսեց ծավալային գրաֆիկա, ծավալային գեղանկարչությամբ զբաղվել։ «Տարիքը կապ չունի, երբ քեզ ամեն ինչ հետաքրքրում է»․ ասում է ճարտարապետն ու ամեն ինչ ծառայեցնում ճարտարապետությանը:

Իսկ ի՞նչ երազանք կարող է ունենալ մի մարդ, ով իր ստեղծագործություններով հույս է ներշնչում դեպի ապագան ու ստիպում երազել․ ցանկանում է, որ մարդիկ սիրեն իրար: Նա համոզված է, որ սերը շատ բան կփոխի, սերն ամեն ինչ բալանսի կբերի:

Վերջերս տեղի ունեցած ճարտարապետական գրաֆիկայի – կոլաժի անհատական ցուցահանդեսին Վահանդուխդ Երեղյանի անհատականության ու բարձրաճաշակ աշխատանքների մասին խոսեց նաև ճարտարապետների պալատի նախագահ Մկրտիչ Մինասյանը․ «Վահանդուխտը մեր «Հայ նախագծի» երկարատև աշխատողներից մեկն է, ով մեծ ներդրում ունի, որ էս տարօրինակ ժամանակներում ինստիտուտներ էին փլուզվում, նա կարողացավ և՛ պահել իր մասնագիտական սկզբունքները, և՛ շատ կարևոր գործի վրա աշխատել՝ Պաշտպանության նախարարության համալիրի վրա, որի համար 2009-ին և՛ ինքը, և՛ հեղինակային կազմը ստացավ պետական մրցանակ»։

«Վահանդուխտը ժամանակին աշխատել է «Հայնախագիծ» ընկերությունում, ակտիվ ճարտարապետ է եղել, շա՜տ ակտիվ էլի, դա հազվագյուտ է, երբ որ իգական սեռի մեջ լինում են ակտիվիստներ, էլի կան իր նման, բայց էլի եմ ասում՝ դա հազվագյուտ երևույթ է։ Մեծ համառություն ունի, բնավորությամբ՝ սկզբունքային և անզիջող։ Դրա հետևանքով է, որ նա հաջողությունների է հասել. պնդել է, համոզված է եղել իր ասածի վրա և կարողացել է լսել կողքի կարծիքը, որը նույնպես կարևոր է»՝ արտահայտվել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը: «Մարդ, ով ցանկանում է տեսնել գեղեցիկը, տեսնել լավը, թարմը և անկախ իր մոտեցումներից, անկախ ժամանակահատվածներից, ուզում է անընդհատ արդիականություն տեսնի։ Միևնույն ժամանակ շատ զգայուն մարդ է, ով բավականին շատ, այսօր առավել շատ անհանգստացած է իր երկրի ապագայով»․ ասում է ռազմական գործիչ Գևորգ Գևորգյանը:

Ցուցահանդեսին ներկայացված աշխատանքների մի մասը արտացոլանքն էին Հայաստանյան վերջին դժվարին տարիների․ նկարներից անգամ կարելի է հասկանալ, որ Արցախյան 44-օրյա պատերազմն ու Սյունիքի ճակատագիրը մտահոգում է ճարտարապետին։

Խոսելով ճարտարապետության և հարաբերություններում մասշտաբի զգացողության կորստի մասին, Վահանդուխտ Երեղյանը մասշտաբի կարևորությունը սեփական օրինակով է բացատրում․ «Երբ ուսումնասիրում էի Սյունիքի բնակելի ժողտների տարատեսակների չափագրումները, առավելապես ցայտուն երևաց կառույցների մասշտաբը մարդու նկատմամբ»: Զգալով ժամանակի զարկերակը, Վահանդուխտ Երեղյանը դարձավ արդի ճարտարապետության շունչը և, ինչպես ինքն է ասում, սիրով են արված իր աշխատանքները, իսկ սերը երբեք շատ չի լինում։ Նրա մասին խոսում են այնպիսի նրբանկատորեն ու սիրով, կարծես կտավի մի գլուխգործոց իր բազմերանգ գույներով զգուշորեն ներկայացնեն աշխարհին՝ «Ինքը մի մե՜ծ տիեզերք է․ շատ բազմակողմանի, բազմազարգացած, ընկերասեր, նվիրված։ Ինքը այդքան շատ տալով իր երկրին, շատ համեստ անձնավորություն է»՝ նկարիչ Արմենուհի Մարտիրոսյանն է ասում։
«Սիրիր, որ սեր ստանաս»․ ասում է ճարտարապետն ու իր մասնագիտության փոխադարձ սիրով ստեղծում բազում նախագծեր, նկարներ ու չափագրություններ։
Մանրամասները ՝ տեսանյութում: