Օտտավայում շարունակվում են կորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ցույցերը
Կանադայի մայրաքաղաքում արդեն 14 օր է շարունակվում է բողոքի ակցիան կորոնավիրուսային սահմանափակումների դեմ, որը նախաձեռնել են բեռնատարների վարորդները՝ պահանջելով վերացնել բոլոր կորոնավիրուսային սահմանափակումները։ ՏԱՍՍ-ի թղթակցի փոխանցմամբ՝ ուրբաթ Օտտավայի կենտրոնում իրավիճակը հանգիստ է, ցուցարարները չեն պատրաստվում դադարեցնել իրենց ակցիան։
Հարյուրավոր տրակտորներ, բեռնատարներ, պիկապներ եւ ավտոմեքենաներ դեռ շարված են Ազգային խորհրդարանի շենքերի համալիրի դիմացի փողոցներին: Այս պահին ցուցարարները շատ չեն. մարդկանց մեծ մասը հավաքվում է հանգստյան օրերին: Նշվում է, որ Օտտավայում անձրեւ է գալիս:
Մի քանի վայրերում բարձր երաժշտություն է հնչում, մարդիկ պարում եւ երգում են, շատերը՝ կանադական դրոշներով փաթաթված: Ոստիկանությունը հետեւում է դեպքի վայրին, սակայն չի միջամտում։
Չնայած երկշաբաթյա բողոքի ակցիային՝ Օտտավայի կենտրոնում փողոցները պարբերաբար մաքրվում են ցուցարարներների թվից կամավորների կողմից։ Նրանք իրենք են աղբը թափում։ Բացի այդ, չնայած տեղական լրատվամիջոցների մշտական հաղորդագրություններին առ այն, որ ցուցարարներն իրենց ագրեսիվ գործողություններով խանգարում են փոքր բիզնեսին աշխատել, շատ սրճարաններ, ռեստորաններ եւ խանութներ բաց են եւ հաճախորդներ ունեն, թեեւ որոշ սրճարաններ եւ խանութներ շարունակում են փակ մնալ:
«Մենք չենք պատրաստվում հեռանալ այստեղից, [իշխանությունները] շարունակում են չլսել մեզ, չեն ցանկանում խոսել մեզ հետ եւ մեզ քաղաքն ավիրող մարգինալներ են անվանում»,- ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է ցուցարարներից մեկը: «Մենք սովորական կանադացիներ ենք, մեզանից շատերը աշխատավոր դասի մարդիկ են, ովքեր պահանջում են վերադարձնել մեր ազատությունները»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է