Միլիարդ տարեկան սեւ ադամանդն աճուրդում գնել են կրիպտոարժույթով
Միլիարդ տարեկան սեւ ադամանդը, որը համարվում է ամենամեծն աշխարհում, 4,3 մլն դոլար արժողությամբ կրիպտոարժույթով գնվել է Լոնդոնի աճուրդում, տեղեկացնում է CNBC-ն։
Sotheby’s-ի տվյալներով՝ բնական սեւ գույնի ադամանդը, որը հայտնի է «Էնիգմա» անունով եւ կշռում է 555,55 կարատ, աճուրդի է հանվել Լոնդոնում փետրվարի 2-9-ը։
Աճուրդների տունը Թվիթերում հաստատել է, որ սեւ ադամանդը գնվել է կրիպտոարժույթով։ Sotheby’s-ը չի նշել գնորդի անունը, բայց գործարար Ռիչարդ Հարթը Թվիթերում գրել է, որ գնել է ադամանդը, որը կվերանվանի «HEX.com ադամանդ»՝ ի պատիվ բլոկչեյնում դեպոզիտային սերտիֆիկատների իր բիզնեսի։
2006թ. «Էնիգման» Գինեսի Ռեկորդների գրքում նշվել է որպես աշխարհում ամենամեծ երեսակված ադամանդը։ Sotheby’s-ը ադամանդն անվանել է «միլիարդ տարեկան ամենահազվադեպ հրաշքներից մեկը, որը հայտնի է մարդկությանը»։
«Ընդունված է կարծել, որ սեւ ադամանդի այս հատուկ տեսակը ստեղծվել է կամ մետեորիտների՝ գոլորշիների բնական քիմիական նստվածք առաջացնող հարվածների արդյունքում, կամ ոչ երկրային ծագում ունի եւ առաջացել է գերնոր պայթյուններից, որոնք ձեւավորել են ադամանդային աստղակերպերը՝ բախվելով Երկրի հետ»,- պարզաբանել են Sotheby’s-ում։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է