Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Սալեմի վհուկները և հարեմի դատավորները

Պատմությանը հայտնի ամենաողբերգական դատավարությունների շարքում 1692-1693 Սալեմ քաղաքում (ներկայիս ԱՄՆ տարածքում) վհուկների դատավարությունը մի քանի պատճառով իր ուրույն տեղն ունի։ Դատավորները 20 մարդու մահապատժի են ենթարկել, մոտ 200-ին կալանավորել, բանտարկության ընթացքում նրանց մի մասը մահացել է։ Հարյուրներով ենթարկվել են կտտանքների և խոշտանգումների։
Խորհուրդ կտամ այսօրվա մեր դատավորներին, դատախազներին, ԲԴԽ-ներին, վարչապետի օգնականներին՝ կարդալ այս պատմությունը։

Պատմությունը սկսվել է, երբ քաղաքի քահանայի դուստրերը հիվանդացել են այն ժամանակ գիտությանն անհայտ մի հիվանդությամբ, հետո հիվանդացել են ուրիշները։ Բժիշկը, անծանոթ հիվանդությունը չհասկանալով, հայտարարել է, որ դա հիվանդություն չէ, այլ այդ մարդիկ ենթարկվել են Սատանայի ներգործությանը. Նրանք վհուկներ են։ Եվ այդպես սկսվել է անմեղ, պարզապես հիվանդ մարդկանց դատավարությունը, տանջանքները և մահապատիժները։

Մի քանի տարի անց՝ 1697 թվականին, դատավորներն ընդունել են իրենց մեղքը, և որոշումները ճանաչվել են անվավեր։ Հետագայում այս դատավարությունը հեղինակավոր պատմագրի կողմից համարվել է այն ժայռը, որի վրա ջախջախվեց թեոկրատիան։

Այսօրվա Հայաստանում ընթացող դատավարությունները իրենց այլանդակությամբ քիչ են տարբերվում այս պատմությունից, պարզապես 21-րդ դար է և մահապատժի փոխարեն զանգվածաբար օգտագործվում են կալանքը՝ որպես խափանման միջոց և քրեական գործերը՝ որպես ընդդիմախոսներին ճնշելու եղանակ։ Ի՞նչ տարբերություն Սալեմի բժշկի «ախտորոշման» և այսօրվա հրահանգների միջև։ Ի՞նչ տարբերություն Սիլվայի ցուցմունքների և Սալեմի վկաների միջև, որոնք ասում էին, թե տեսել են՝ ինչպես է Սատանան այցելում հիվանդ մարդկանց։ Ի՞նչ տարբերություն 1692 թվականի դատավորների և 2022-ի դատավորների միջև, որոնք անում են այն ամենը, ինչը նրանց հրահանգվում է՝ առանց մասնագիտական ամոթի և մարդկային խղճի խայթի։ Ի՞նչ տարբերություն օրենքից խոսող ԲԴԽ-ի, Արդարադատության նախարարության և 1692-ին Աստծո անունից խոսող ու մարդկանց տանջամահ անող արդարադատների միջև։
Այնուհանդերձ, մի տարբերություն կա։ 1692-ին հնարավոր չէր ունենալ Ալեքսանդր Ազարյան ,Դավիթ Գրիգորյան, Արսեն Նիկողոսյան, Դավիթ Բալայան, Զարուհի Նախշքարյան, Բորիս Բախշիյան, Արման Հովհաննիսյան, Սերժիկ Ավետիսյան, Վազգեն Ռշտունի, Վահե Միսակյան, Դավիթ Հարությունյան, Սերգեյ Մարաբյան, Վարդան Գրիգորյան, Հարություն Մանուկյան, Տաթևիկ Գրիգորյան, Արշակ Վարդանյանի նման դատավորներ։1692-ին չկար ընտրության հնարավորություն, իսկ հիմա կա։ Հետևաբար՝ կրկնակի անգամ ծանրանում է կամակատար դատավոր լինելու մեղքը։ Ի՞նչ տարբերություն դատական օրենսգիրքը և մյուս օրենքները սեփական շահերին մեկ վայրկյանումհարմարացնելու՝ այսօրվա մոլուցքի և 1692-ին վհուկների անվան տակ այլանդակությունների։ Տարբերությունն այն է, որ այսօր դարն ավելի լուսավոր է, և բոլոր նման քայլերն արվում են ի սկզբանե սեփական հանցանքի գիտակցմամբ, այնպես որ, եթե Արդարադատության նախարարությունում այսուհետ Նիկոլի 3D նկարն էլ դնեն, միևնույն է, կատարողները չեն դառնալու ավելի ազնիվ և ավելի արդար։

Մղձավանջի վերջը

Բոլոր այլանդակությունները, անօրինականությունների բոլոր փուլերը մի օր վերջանում են։ Ի՞նչ, ի՞նչ կորուստների և տառապանքների գնով, դա այլ հարց է։
Ո՞ր դատով, ո՞ր ողբերգությունից հետո կավարտվի այս փուլը դժվար է ասել։ Երբ դատում էին Քոչարյանին և գեներալներին, ասում էինք, որ սա բերելու է մեծ աղետի։ Լսող չեղավ, աղետը եկավ, սարսափելի աղետը, բայց էլի կա Նիկոլը, նրա դատախազները, նրա ՀՔԾ-ն, նրա դատավորները կան։ Ո՞ր ողբերգությունն է այն ժայռը, որի վրա փլուզվելու է այսօրվա մղձավանջը։ Նրանց հռչակած պետությունը՝ «Նոր Հայաստանը», վաղուց փլուզվել է, բայց նրանք դեռ կան։

Հաց բերողի մահվան պատճառ դարձած դատաիրավական բարձրաստիճան պաշտոնյաները 2018-ից հետո սահուն սկսեցին սպասարկել «Նոր Հայաստանին», բոլոր այն դատավորները, որոնք տասնամյակներ շարունակ այլանդակ վճիռներ են կայացրել, 2018-ից հետո սկսեցին սպասարկել նորերին։ Նիկոլին դատողը դարձել է Նիկոլի համար դատող։ Մի տեղ այդ շղթան պետք է կտրվի։ Եվ երբ ես ասում եմ, որ մեզ հաջողության համար պետք է ոչ թե գոռգոռոց, այլ՝ քաղաքական բովանդակություն, նաև այս թեզը նկատի ունեմ. դատաիրավական համակարգի բոլոր՝ անօրինականություններ թույլ տված ներկայացուցիչները պատասխանատվության են ենթարկվելու։ Սա սկզբունքային բովանդակային թեզ է։ Հակառակ դեպքում հաջորդ իշխանության օրոք էլ կկախեն հաջորդ ղեկավարի նկարը, և այլանդակությունները կշարունակվեն։
Ինչ-որ մի պահից մեր երկրում պետք է հստակություն մտնի. կան բաներ, որ չի կարելի անել, որ անպատիժ չի կարող մնալ։

Սալեմի դատավարությունը մի միստիկ-խորհրդանշական պատմություն էլ ունի։ Կախաղան բարձրացողներից մեկը կյանքի վերջին վարկյաններին դիմել է դատավարության առանցքային դեմքերից մեկին՝ ասելով. «Դու ստախոս ես... զրկիր ինձ կյանքից, և Աստված քեզ կպատժի արյունով»։ Տարիներ անց մարգարեությունը կատարվում է. անմեղ մարդկանց դատապարտած անձըմահացել է գլխուղեղի արյունահոսությունից՝ սեփական արյան մեջշաղախվելով։ Սա կարող է լեգենդ համարվել, սակայն կա արյան ու տառապանքի մի ծավալ, որը մշտապես բերում է պատասխան պայթյունի, սա գրեթե ֆիզիկա է։

Այսօրվա Հայաստանում արյունն ահռելի չափերի է հասել։ Այս վիճակը պետք է դադարեցնել։ Վրեժը, անեծքը, քենը ամենուր են, սա բերելու է նոր աղետի։ Ես չգիտեմ՝ ինչ է մտածում վատառողջ պրոֆեսոր Չարչյանին կալանավորող դատավորը և նրան դա անել հրահանգողը, ես չգիտեմ, թե ինչ է մտածում Ա.Դանիբեկյանը՝ նոյեմբերի 9-ից հետո անվրդով շարունակելով իր դատը, ես չգիտեմ՝ ինչ են մտածում Առուշին, Մանթաշյանին, Բախշիյանին, Փարամազյանին և այլոց կալանավորող դատավորները և նրանց հրահանգավորողները, բայց նրանք խտացնում են արյունը և ցավը մեր երկրի՝ առանց այդ էլ արնաքամ հողի վրա։ Հայաստանում արյան և վրեժի հոգեբանությամբ կառավարումը և ընդհանրապես մթնոլորտը պետք է փոխվի։ Սա ոչ մեկին շահավետ չէ։ Սա էլ՝ փոփոխությունների բովանդակության հաջորդ սկզբունքը։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ