Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին Թրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNN Դեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. Axios Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Վերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ
Թոփ-լուրեր

Լիպարիտյան, Բայրամով և Մեթյու Բրայզան. ինչ են քննարկել Հայաստանի ապագայի մասին 2021 թվականին Անթալիայի դիվանագիտական ֆորումում. (տեսանյութ)

Նախօրեին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքել Անթալիայում ֆորումին մասնակցելու թուրքական հրավերին։

Նա հիշեցրեց, որ մարտի 11-13-ը Անթալիայում կայանալիք ֆորումի հրավերներ են ուղարկվել հայկական դիվանագիտության ղեկավար Արարատ Միրզոյանին և Հայաստանի Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին։ «Երևանը դեռ չի հաստատել իր մասնակցությունը ֆորումին»,-ասել է թուրք նախարարը։

Առաջիկայում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկը լինելու է հենց թուրքական առողջարանային քաղաքում տեղի ունեցող դիվանագիտական ​​այս ֆորումը։

Նախ մի քանի խոսք բուն ֆորումի մասին։ Կազմակերպիչներն ասում են, որ Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումը դիվանագիտությամբ զբաղվող մասնագետների հավաք է:

«Այն հարթակ է տրամադրում դիվանագիտության, քաղաքականության և բիզնեսի ոլորտների տարածաշրջանային և գլոբալ դերակատարներին՝ մտքեր փոխանակելու և միջազգային խնդիրներ լուծելու համար»,-ասվում է ֆարումի կայքի «Մեր մասին» բաժնում:Կարևոր է նշել նաև, որ 2021 թվականին այս ֆորումին արդեն մասնակցել է Հայաստանի նախկին պաշտոնյան, և խոսքը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի մասին է։Լիպարիտյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ և Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Մեթյու Բրայզայի հետ բանախոս է եղել «Հարավային Կովկաս. տարածաշրջանային խաղաղության և համագործակցության նոր հնարավորություններ» խորագրով պանելում։Համաժողովի այս պանելային քննարկմանը մասնակցել են նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին և պրոֆ. Դոկտոր Քամիլ Այդին, իհարկե, քննարկվել են ղարաբաղյան պատերազմից հետո «տարածաշրջանում խաղաղության» հեռանկարները։

Հասկանալի է, որ հիմնական ուշադրությունը կենտրոնացած էր Լիպարիտյանի ելույթի վրա, որի հիմնական թեզերը հետևյալն էին.

• ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կլիներ Հայաստանի ղեկավարի ամենահավասարակշռված թեկնածուն,

• Հայաստանը պետք է իրեն տեսնի որպես տարածաշրջանի մաս,

• Հայաստանի և Թուրքիայի միջև պետք է ուղիղ բանակցություններ սկսվեն:

Ելույթ ունենալով նույն պանելում, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հերթին հայտարարել էր, որ «ադրբեջանական հողերի ազատագրումը հայկական օկուպացիայից» նոր հնարավորություններ է ստեղծել տարածաշրջանում խաղաղության և համագործակցության խթանման համար։

Կարդացեք նաև՝ Թուրքական խամաճիկային պետություն, Հայաստանի անկախությունը չճանաչող երկիր և մոլի ռուսաֆոբ լեհ դիվանագետ. պաշտոնական Երևանից բացի էլ ովքե՞ր են ներկայացված Անթալիայի ֆորումում

«Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններին այլընտրանք չկա։ Սա է այսօրվա միակ ճիշտ ճանապարհը»,- ասել էր նախարարը։

Լիպարիտյանը 2021-ին չսահմանափակվեց միայն պանելային քննարկմանը ելույթներով և «մեծահոգաբար» հարցազրույցներ էր բաժանում ադրբեջանական և թուրքական լրատվամիջոցներին։

Մասնավորապես, թուրքական «AVIM»-ին տված հարցազրույցում, նա մի շարք ուշագրավ մտքեր է արտահայտել.

• Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է տեղի ունենա որքան հնարավոր է շուտ.

• Թուրքիան պատրաստ է հարաբերությունների կարգավորմանը, մինչդեռ Հայաստանը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու.

• Ղարաբաղում 2020 թվականի պատերազմում հաղթանակը տարել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, ինչը թույլ է տալիս թշնամանք սերմանել Հայաստանում թուրքերի նկատմամբ.

• Հայաստանի երիտասարդությունն ավելի պրագմատիկ և իրատես է, նրանք իրենք են հետազոտություններ անում Թուրքիայի հետ հարաբերությունների ոլորտում և չեն տրվում մանիպուլյացիայի։

Անթալիայում արտահայտված և Հայաստանին վերաբերող խոսքերն ամփոփելիս տեսնում ենք, որ ըստ մասնակիցների «տարածաշրջանում խաղաղության բանալին եղել է Թուրքիայի հաղթանակը ղարաբաղյան պատերազմում»։

Նույն թեզը, փետրվարի 5-ին Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը A Haber-ին տված հարցազրույցում բառացիորեն հայտարարել էր, որ «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանի ազատագրումը» Հայաստանի երկարամյա «օկուպացիայից» եղել է «տարածաշրջանում խաղաղության բանալին»:

Ամեն ինչ ավելի քան թափանցիկ է, և այսօր գործընթացն ընթանում է մեկ տարի առաջ, իսկ գուցե նաև ավելի վաղ ուրվագծված ճանապարհով։

Այլ բան, որ հայկական պետության շահն այս գործընթացում տեսանելի չէ (մոռացեք թուրքական կապիտալի շնորհիվ տնտեսական բումի առասպելական խոստումների մասին, դա միֆ է)։ 

Zham.am