Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

«Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ»․ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանի գիրքը՝ նվիրված որդուն

Լույս է տեսել «Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ» գիրքը։ Այն 44 –օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի մասին է, գրքում ամփոփված են ծնողների ապրումները, պատերազմի օրերի զգացողությունները ։ Գրքի վաճառքի գումարը կուղղվի Կիրանցի Սուրբ Երրորդության եկեղեցու վերականգմանը։ Այն եղել է Աբգարի երազանքը։

«Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ»․հենց այս գիրքը Աբգարը նվիրեց հորը՝ բանակ զորակոչվելուց առաջ։ Այդ ժամանակ դժվար թե պատկերացներ, որ իր հրաժեշտը նույնպես վերածվելու է երկար հրաժեշտի։ Աբգարը զոհվեց 44 -օրյա պատերազմում Ֆիզուլիում։ Աբգարի հոր՝ Գեղամ Նազարյանի հեղինակմամբ հրատարակվել է «Աբգարի երկար նամակը՝ կարճ հրաժեշտից առաջ» գիրքը, որը գրվել է այն օրերին, երբ փնտրում էին Աբգարի մարմինը։ Աբգարը զոհվել էր սեպտեմբերի 29-ին, մարմինը ծնողներին էր հանձնվել հունվարին : Գեղամն ասում է՝ գիրքը ստանդարտներից դուրս է.

«Այն աստվածաբանություն է, երկնքի ու երկրի մասին է, տեսիլքների վկայություն է։ Այն մի մարդու ,մի ընտանիքի պատմություն է, որը փնտրում է իր որդուն։ Այն տղաների երազների ու հերոսության մասին է։ Այն մասին է, թե տղերքը երբ երկնքում են , ոնց են շփվում իրենց ընտանիքների հետ »։

Այս գիրքը հնարավորություն կտա ծանոթանալուԱբգարի հետ, կիսելու նրա մտքերն ու խոհերը՝ նկատում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը.

«Մերժում եմ այն արտահայտությունը, երբ անընդհատ նշվում է, թե մենք իրենց ապրեցնում ենք։Մենք իրենց չենք կարող ապրեցնել,այլ իրենց ճանապարհով մեզ ենք փորձում ապրեցնել։ Իրենք ապրելուց ավելի են ապրում» ։

Բագրատ Սրբազանն ասում է, որ իր համար հավերժական պատգամ են դարձել Գանձաքար գյուղից 9-ամյա Նարեի խոսքերը.

«Նարեն 44-օրյա պատերազմում զոհված Վազգեն Գրիգորյանի դուստրն է։ Հարցրեցի՝ Նարե, ի՞նչ ես դառնալու, ասեց՝ տանկիստ։ Զարմացա։ Ասեց՝ պապայիս գործը պիտի ավարտին հասցնեմ։ Մենք ավարտելիք գործ ունենք,Աբգարի գործը, Վաչեի, Դավիթի, Գևորգի, Շահենի․․․»։

Փետրվարի 4 –ին Աբգարը կդառնար 20 տարեկան։ Թե ինչպիսի արժեհամակարգ ու նախասիրություններ է ունեցել, ինչպիսի ընկեր ու որդի է եղել, արդեն «Մետրո» թատրոնի բեմից պատմեցին Աբգարի դասընկերները։ Նրանք հիշողությունները վերածել էին սցենարի, ու այն կառուցել երկխոսության ձևով։ Ստացվել էր այնպես, որ իրենց հիշողություններին ու հարցերին պատասխանում էր Աբգարը։

2020 թ․ Աբգարն ընդունվել էր Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետ։ Տնեցիներին ասել էր, որ Հայաստանում միջազգային իրավունքի մասնագետները քիչ են, եւ ինքը պիտի իրավաբան դառնա, որ Հայաստանի շահերը կարողանա լավ ներկայացնել։ 2020 թ․ հուլիսի 24-ին զորակոչվել էր բանակ՝ այդպես էլ չհասցնելով գոնե մեկ անգամ բացել համալսարանի դուռը։ Աբգարն ընտանիքի երեք երեխաներից կրտսերն էր՝ Դիանայից եւ Արմենակից հետո։

Դիանան հաճախ է երազում տեսնում եղբորը։ Ասում է՝ ամեն անգամ ուզում է հարցնել, թե ինչպես եղավ դեպքը։ «Երազիս հարցրեցի՝ դուք ի՞նչ եք անում այնտեղ, ասաց՝ մենք միշտ աղոթում ենք»։

Դիաննան պատմեց, որ Աբգարն անընդհատ ասում էր՝ իր և եղբոր երեխաների անունները պետք է Աբգար դնեն, երբ հարցնում էի՝ ի՞նչու, ասում էր՝ էդպես ճիշտ է.

«Մեր միջև 7 տարվա տարբերություն է, ու ես միշտ ձգտել եմ պաշտպանել իրեն թե բակում, թե դպրոցում, ամեն տեղ։ Ու այս պատերազմը այնքանով էր դժվար ու ծանր ինձ համար, որ այդ զգացումը իմ մեջ դեռ կա, միշտ լինելու է, բայց ես ոչնչով չեմ կարող օգնել;»

Աբգարի մեկ այլ երազի մասին էլ պատմում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը։ Աբգարը երազ է տեսել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի Սուրբ Երրորդություն եկեղեցին, որը իրենց տան մոտ է, կարողանալու է վերականգնել։ Աբգարի այս երազանքը կիրականան, բայց՝ առանց իրեն․ գրքի վաճառքից ստացված գումարը կուղղվի եկեղեցու վերականգմանը։

armradio.am