Զախարովան մեկնաբանել է Ուկրաինա «ներխուժման» մասին Bloomberg-ի հրապարակումը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Bloomberg գործակալության եւ Bild թերթի սկանդալային հրապարակումները՝ նշելով, որ Ռուսաստանը բազմիցս նկատել է՝ ինչպես են «արեւմտամետները փչացնում Օլիմպիական խաղերը, սակայն արկի նկատմամբ ներկայիս մոտեցումը հորինել են իրական այլասերվածները, ովքեր պատրաստ են ամեն ինչի»։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ գերմանական Bild թերթը հրապարակել էր անանուն գաղտնի ծառայությունների զեկույցը Ուկրաինան բռնակցելու Ռուսաստանի ենթադրյալ «ծրագրի» մասին։ Նույն հոդվածում հրապարակվել է Գերմանիայում ՌԴ դեսպանատան մեկնաբանությունը, որտեղ հրապարակման հայտարարություններն անվանվում են «շահարկումների եւ ասեկոսեների տարօրինակ խառնուրդ»։ Bild-ի հրապարակումը հայտնվեց Bloomberg գործակալության գիշերային հրապարակումից հետո, որում ասվում էր Ուկրաինա Ռուսաստանի Դաշնության ենթադրյալ «ներխուժման» մասին։ Ավելի ուշ գործակալությունը հրապարակումը սխալ է անվանել եւ վստահեցրել, որ կուսումնասիրի հրապարակման հանգամանքները։
«ՆԱՏՕ-ի ցանկությունների գլոբալ տեղեկատվական-քաղաքական մարաթոն։ Բազմիցս նկատել ենք՝ ինչպես են արեւմտամետները փչացնում Օլիմպիական խաղերը։ Բայց արկի նկատմամբ ներկայիս մոտեցումը հորինել են իրական այլասերվածները, ովքեր պատրաստ են ամեն ինչի»,- գրել է Զախարովան Telegram-ի իր ալիքում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է