Պուտինի եւ Սի Ծինփինի հանդիպումը աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանի սկիզբ է նշանավորում
Ռուսաստանի եւ Չինաստանի համատեղ հայտարարությունը, որն ընդունվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Պեկին կատարած այցի ժամանակ, խորհրդանշում է անցումը միջազգային հարաբերությունների սկզբունքորեն նոր կառուցվածքի։ Այս տեսակետն ուրբաթ հայտնել է բրիտանական Daily Telegraph թերթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Թերթը նշում է, որ Պուտինի հանդիպումը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որը տեղի է ունեցել «միջազգային լուրջ լարվածության» ժամանակաշրջանում, նշանավորում է «նոր աշխարհաքաղաքական դարաշրջանի» սկիզբը։ Ըստ թերթի՝ «այսուհետ ԱՄՆ-ի գլխավորությամբ Արեւմուտքի գլոբալ գերակայությունն այլեւս չի հանդուրժվի»։
Ինչպես նշում է Daily Telegraph-ը, «տասնամյակների նվաստացումից հետո» Ռուսաստանն ու Չինաստանը «այժմ շրջելու են սառը պատերազմից հետո ձեւավորված անարդար աշխարհակարգը»: Միեւնույն ժամանակ, այս իրավիճակում Պուտինին անվանում են «անմիջական հաղթող»։
Թերթը նշում է, որ որպես դաշնակից Չինաստանի ներկայությունը թույլ կտա Ռուսաստանին ամրապնդել իր դիրքերը համաշխարհային քաղաքական թատերաբեմում, ինչպես նաեւ մեղմել Արեւմուտքի կողմից հնարավոր պատժամիջոցների հետեւանքները Ուկրաինա ռուսական հիպոթետիկ ներխուժման դեպքում։ Ըստ թերթի՝ Չինաստանի աջակցությունը երաշխիքների հարցով Ռուսաստանի պահանջներին՝ ուղղված ԱՄՆ-ին եւ ՆԱՏՕ-ին, կարող է օգտագործվել Ռուսաստանի կողմից որպես հաղթաթուղթ արեւմտյան երկրների հետ երկխոսության համար։
The Daily Telegraph-ը նաեւ ընդգծում է, որ Չինաստանի եւ Ռուսաստանի սերտ գործընկերությունը թույլ չի տալիս ԱՄՆ-ին վերջնական կենտրոնացնել ուշադրությունը Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի իրավիճակի վրա, որը Վաշինգտոնի վարչակազմը համարում է արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություն։ Պարբերականը եզրակացնում է, որ Մոսկվան եւ Պեկինն այժմ կապված են ընդհանուր նպատակով, որն է «վերջ դնել Pax Americana-ին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ