«Պուտինը Թուրքիա կգա Չինաստան այցից հետո». Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կիև մեկնելուց առաջ օդանավակայանում խոսել է Թուրքիայի մի շարք օրակարգային թեմաների մասին և պատասխանել լրագրողների հարցերին: Էրդողանը կրկնել է, որ Թուրքիան աջակցում է Ուկրաինային տարածքային ամբողջականության հարցում: Նա հավելել է, որ այս հարցը թուրքական կողմը բարձրաձայնում է բոլոր հարթակներում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Էրդողանն ընդգծել է, որ պատրաստ են հնարավոր ամեն ինչ անել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության միջավայր ձևավորելու համար:
Անդրադառնալով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա հնարավոր այցին՝ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի նախագահը Թուրքիա կժամանի Չինաստան կատարելիք այցից հետո: Նա շեշտել է, որ ցանկանում են ռուս-ուկրաինական ճգնաժամը հաջողությամբ հաղթահարել:
Թուրքիայի նախագահը խոսել է նաև Իսրայելի հետ հարաբերությունների մասին՝ նշելով, որ մարտի կեսերին սպասվում է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի այցը Թուրքիա: Էրդողանի խոսքով՝ այս այցով կփորձեն երկկողմ հարաբերությունները բոլորովին այլ հիմքերի վրա դնել: Նա հավելել է, որ մինչև Հերցոգի այցը գուցե Թուրքիան հատուկ ներկայացուցիչ ուղարկի Իսրայել նախապատրաստական աշխատանքների համար:
Էրդողանը խոսել է նաև Օսման Քավալայի դատավարության մասին՝ նշելով, որ չեն ընդունում նրանց, ովքեր չեն ճանաչում թուրքական դատարանների որոշումները: Նա ընդգծել է, որ թուրքական դատարանները ունեն կայացրած դատավճիռ, և նման դեպքում իրենց չի հետաքրքրում, թե ինչ է ասում ՄԻԵԴ-ը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ