Թալիբներն առաջին անգամ Աֆղանստանում ղեկավար պաշտոնների են նշանակել կանանց
Աֆղանստանում իշխանությունը զավթելու պահից հետո առաջին անգամ «Թալիբան» արմատական իսլամիստական շարժումը հայտարարել է երկրում ղեկավար պաշտոններին կանանց նշանակման մասին։ Հայտարարությունն այս մասին հրապարակվել է թալիբների կազմավորած ժամանակավոր կառավարությունում տեղեկատվության եւ մշակույթի փոխնախարար Զաբիհուլա Մուջահիդի Թվիթերի էջում, տեղեկացնում է «Немецкая волна»-ն։
Համաձայն հրապարակված տեղեկությունների՝ ժամանակավոր կառավարության ղեկավարի կարգադրությամբ բժիշկ Մալալայ Ռահիմը նշանակվել է Քաբուլի «Մալալայ» մասնագիտացված ծննդատան տնօրեն։ Այն միակ մանկաբարձա-գինեկոլոգիական հաստատությունն է ամբողջ երկրում։
Եվս մեկ կին՝ բժիշկ Արաինը, բարձրագույն կրթության նախարարության առաջարկով եւ ժամանակավոր կառավարության վարչապետի հավանությամբ նշանակվել է մայրաքաղաքի Շահրարա թաղամասի գինեկոլոգիական կլինիկայի տնօրեն։
Այս նշանակումները միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ թալիբների մի շարք հանդիպումների արդյունքն են։ Այդ հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ հարցեր՝ կապված Աֆղանստանի հասարակական-քաղաքական կյանքին կանանց մասնակցության հետ։ Բացի այդ, երկրում ծննդաբերությունից մահացության ցուցանիշն ամենաբարձրն է աշխարհում, եւ այս խնդիրը անհապաղ լուծման կարիք ունի։
1996-2001թթ., երբ թալիբներն իշխանությունում էին, կանանց իրավունքները խիստ սահմանափակված էին. նրանց պարտադրում էին կրել փարաջա, թույլ չէր տրվում ազատ տեղաշարժվել եւ լինել հասարակության մեջ, կրթություն ստանալ, մասնագիտություն ընտրել, բուժվել տղամարդ բժիշկների մոտ, լուսանկարվել։ Խախտումների համար կանանց ենթարկում էին մարմնական պատիժների կամ դատապարտում էին մահապատժի։
2021թ. աշնան սկզբին Աֆղանստանի ամբողջ տարածքում վերահսկողություն սահմանելով՝ թալիբները փակեցին կանանց գործերի նախարարությունը, սահմանափակեցին աղջիկների դպրոց հաճախելու հնարավորությունը, հաղորդավար կանանց պարտադրեցին հիջաբ կրել, սկսեցին արգելել հեռուստատեսությամբ կանանց մասնակցությամբ ֆիլմերի ցուցադրումը։ Ոչ մի կին առայժմ չկա «Թալիբանի» կազմավորած ժամանակավոր կառավարությունում։ Արդյունքում՝ թալիբները հայտնվել են միջազգային հանրության քննադատության թիրախում, եւ նրանց կառավարությունը չի ճանաչել աշխարհի ոչ մի երկիր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ