Ռուսաստանում մեկ օրում COVID-19-ի 124 070 դեպք է հայտնաբերվել․ Կրեմլը լոքդաունն ակտուալ չի համարում
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 124 070-ով՝ հասնելով 11 861 077-ի։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է վարակի վերահսկման դաշնային շտաբը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հարաբերական առումով դեպքերի աճը կազմել է 1,06%։
Կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանում օրական հոսպիտալացվածների թիվը կազմել է 9090, ինչը 8%-ով ցածր է նախորդ օրվա համեմատ։
Ռուսաստանում կորոնավիրուսից ապաքինվածների թիվը մեկ օրվա ընթացքում աճել է 30 130-ով՝ նախորդ օրվա 28 944-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ գրանցվել է ապաքինման 10 248 281 դեպք, հաղորդում է դաշնային օպերատիվ շտաբը։
Կորոնավիրուսից մահացածների թիվը Ռուսաստանում օրական ավելացել է 621-ով՝ հասնելով 331 349-ի։ Այս մասին հայտնում են օպերատիվ շտաբից։ Մեկ օր առաջ գրանցվել էր մահվան 617 դեպք։
Պեսկովն ակտուալ չի համարում լոքդաուն մտցնելու հարցը
Կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին Ռուսաստանում դաշնային լոքդաուն մտցնելու հարցը այժմ ակտուալ չէ եւ չի քննարկվում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով Ռոսստատի տվյալները համաճարակի ֆոնին 2021 թվականին բնակչության նվազման մասին՝ Պեսկովն այն անվանել է «շատ տխուր վիճակագրություն»։ «Իսկապես, կորոնավիրուսի համաճարակի պատճառով մենք շատ ենք կորցրել մեր համաքաղաքացիներին։ Պատճառները դեռ պետք է վերլուծվեն, գլխավորը՝ շարունակել համոզել մարդկանց պատվաստվել։ Սա միակ բանն է, որ կարող է օգնել մեզ նվազեցնել կորոնավիրուսից մահացությունների թիվը, պատվաստումը միակ բանն է, որ պաշտպանում է»,- ասել է Պեսկովը։
Ընդհանուր առմամբ, խոսելով գերատեսչության այս վիճակագրության մասին, Պեսկովը խոստովանել է, որ «սա այն իրականությունն է, որում մենք ապրում ենք, թեեւ կառավարության միջոցները շատ արդյունավետ են ճանաչվել, եւ ողջ առողջապահական համակարգը, որը գտնվում է. լիարժեք մոբիլիզացիայի վիճակում, աշխատում է շատ արդյունավետ»։
«Հուսանք, ժամանակի ընթացքում մենք կկարողանանք հասնել բնական կամ պատվաստանյութով առաջացած իմունիտետի բարձր հասարակական շեմի, եւ դա կհանգեցնի մահացությունների թվի նվազմանը»,- եզրափակել է ՌԴ նախագահի խոսնակը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ