ԱՄՆ-ը կրկին հորդորել է իր քաղաքացիներին լքել Ուկրաինան
Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը կրկին կոչ է արել իր քաղաքացիներին լքել Ուկրաինայի տարածքը՝ երկրում անվտանգության անկանխատեսելի իրավիճակի պատճառով՝ նրանց առաջարկելով այն երկրների ցանկը, որտեղ հնարավոր է մեկնել, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարությունում, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Իրավիճակը շարունակում է անկանխատեսելի մնալ ռուսական ռազմական գործողությունների ուժեղացված սպառնալիքի ֆոնին և կարող է վատթարանալ առանց նախազգուշացման: ԱՄՆ դեսպանատունը Ուկրաինայում ԱՄՆ քաղաքացիներին կոչ է անում մտածել այժմ հեռանալու մասին՝ օգտագործելով կոմերցիոն կամ մասնավոր ուղևորափոխադրումների տարբերակները»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Ամերիկյան դիվանագիտական առաքելությունը իր քաղաքացիներին առաջարկում է մեկնել Ուկրաինային հարևան երկրներ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ