Պատրուշեւն անվանել է «լիարժեք անհեթեթություն» պնդումները, որը ՌԴ-ն սպառնացել է Ուկրաինային
Ռուսաստանը չի ցանկանում պատերազմ եւ չի սպառնում Ուկրաինային, հակառակի մասին ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր պնդումները լիարժեք անհեթեթություն է: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայում ասում են, որ Ռուսաստանը սպառնում է Ուկրաինային: Լիարժեք անհեթեթություն: Որեւէ սպառնալիք չկա»,-ասել է Պատրուշեւը՝ նշելով, որ հենց ուկրաինացիներն, այդ թվում՝ պաշտոնական անձինք են հայտարարում սպառնալիքի բացակայության մասին:
«Ոչ, ամերիկյան պաշտոնական անձինք պնդում են, որ սպառնալիք կա, եւ նրանք պատրաստ են կռվել մինչեւ վերջին ուկրաինացին՝ տրամադրելով զենք»,-հավելել է Անվտանգության խորհրդի քարտուղարը: Նրա խոսքով՝ ամերիկացիներին չի հուզում, թե ինչ կորուստներ կարող է կրել յուրաքանչյուր կողմը:
«Մենք պատերազմ չենք ուզում, եւ այն մեզ բոլորովին պետք չէ, եւ նրանք, ովքեր դա պարտադրում են, հատկապես Արեւմուտքին, նրանք հետապնդում են ինչ-որ սեփական շահախնդիր նպատակներ»,-ընդգծել է Պատրուշեւը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ