Ստոլտենբերգ. ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարբեր տեսակետներ ունեն Ուկրաինային զենքի մատակարարման վերաբերյալ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքում դաշնակիցների շրջանում տարբեր տեսակետներ կան Ուկրաինային զենք մատակարարելու անհրաժեշտության վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները պարտավոր են աջակցել Ուկրաինային»,- ասել է նա շաբաթ օրը El Pais թերթին հրապարակված հարցազրույցում։ «Մենք քաղաքական աջակցություն, գործնական աջակցություն ենք տրամադրում, մենք օգնում ենք նրանց արդիականացնել իրենց պաշտպանական ինստիտուտները, մենք օգնում ենք նրանց պայքարել կոռուպցիայի դեմ, մենք օգնում ենք նրանց կիբերպաշտպանության մեխանիզմներ կառուցել»: «Ինչ վերաբերում է պաշտպանական զենքին, ապա դաշնակիցները տարբեր տեսակետներ ունեն»,- հավելել է գլխավոր քարտուղարը։ «Որոշ դաշնակիցներ, ինչպիսիք են Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն կամ Բալթյան երկրները, այս տեսակի սպառազինություն են տրամադրում [Ուկրաինային]»:
«Ոչ ոք շահագրգռված չէ զինված հակամարտությամբ,- վստահեցրեց նա։- Մենք հրավիրում ենք [Մոսկվային] նստել եւ լսել դրա մտահոգությունները անվտանգության հետ կապված եւ ուսումնասիրել այնպիսի հարցեր, ինչպիսիք են սպառազինությունների վերահսկողությունը, միջուկային զենքը, հրթիռները, ռազմական գործողությունների թափանցիկությունը, քաղաքական եւ ռազմական հաղորդակցության ավելի լավ ուղիներ հաստատել»։
Խոսելով Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի հնարավորության մասին՝ գլխավոր քարտուղարն ասել է.«Այս հարցը դուրս է գալիս Ուկրաինայի սահմաններից»։ «Ռուսաստանը ցանկանում է իրավաբանորեն պարտադիր պայմանագիր ստորագրել, որը կխոչընդոտի ՆԱՏՕ-ի ապագա անդամակցությանը, - պնդում է նա:- Մենք պետք է հարգենք Ուկրաինայի որոշումը՝ անկախ նրանից, թե այն կողմ է միանալուն, թե ոչ»։
Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ընդունելի կլիներ, եթե Ռուսաստանի Դաշնությունը սահմանափակվեր միայն Ուկրաինայի՝ դաշինքին չանդամակցելու պահանջով, բայց՝ ոչ այլ պետությունների, գլխավոր քարտուղարը նշել է.«Մենք երբեք հրապարակային չենք բանակցում, ուստի այն պատասխանը, որը մենք ուղարկել ենք Մոսկվա, գաղտնի է»։ «Գաղտնիությունը դիվանագիտական առաջընթացի նախապայման է,- հավելել է նա։- Բայց յուրաքանչյուր երկրի ընտրության ազատությունը հիմնարար սկզբունք է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ