Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին Թրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNN Դեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. Axios Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Վերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ
Հայաստան

«Հետեւում Արցախն է»․ տղայիս վերջին բառերն են, չի նահանջել՝ չիմանալով, որ սրիկաներն Արցախը վաճառել են․ Արցախի հերոսի մայր

Ինձ ու տղայիս համար շատ խորհրդանշական էր այս օրը, երբ Ղարաբաղում էինք, նշում էինք, գնում էինք եկեղեցի, ուրախ-ուրախ վերադառնում։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպես էր Բանակի տոնը վերհիշում Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։

«Էսօրվա ղեկավարությունն իրեն «հիվանդացրել» է, որ չգան այստեղ, արժանի էլ չեն, որ գան, մի քանի անգամ ասել եմ՝ մի եկեք, մի պղծեք սրբավայրը։ Ես շնորհավորում եմ զոհված եւ կենդանի բոլոր տղաների 30-ամյա տոնը։ Վազգեն Սարգսյան, չեմ ասում՝ ողորմի, ականջդ կանչի, մի վեր կաց, տես՝ ինչ է կատարվում, Մոնթե Մելքոնյան, Գարեգին Նժդեհ, վեր կացեք, տեսեք, Հայոց աշխարհը քանդում են ստոր արարածները, ասպարեզը համբակներուն է մնացել»,- ասում է տիկին Լիդան։

Դավիթ Առուշանյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտն էր ավարտել, որից հետո ծառայության էր անցել Խոջալուի (Իվանյան) տանկային զորամասում, որտեղ էլ ծառայել է 11 տարի։

«Պատերազմի առաջին օրը դեպի «Եղնիկներ» են գնացել, «Եղնիկներ»-ի զորամասից իջել են դեպի Թալիշ-Մատաղիս ուղղությամբ, թշնամու զորքը շատ ուժեղ է եղել, նահանջի հրաման է եկել, չի նահանջել, ասել ա՝ ժամանակ չկա, հետեւում Արցախն է՝ տղայիս վերջին բառերն են․․․չիմանալով, որ Արցախը ստոր սրիկաները վաճառել են․․․Զոհվել է Թալիշ-Մատաղիս ուղղությամբ՝ Արեգասարի մոտ, սեպտեմբերի 29-ին։ 10 ամիս անց՝ մայիսին, նոր գտնվել է, ոչ մի ղեկավարություն, ոչ մեկն ուշադրություն չի դարձրել։ Նիկոլ Հեյդարովի՛չ, մեր գերիներին գնա, ազատիր, եթե կարող ես, բանակցում ես, հանձնում ես հայրենիքը, բանակցի՝ բեր, բանակցում են, որ փրկեն, ոչ թե հանձնեն։ Ուշքի եկե՛ք, ժողովու՛րդ, բանակ ու հիանալի ղեկավարություն, ռազմական գործիչներ ենք ունեցել, ամեն ինչ կորում է»,- նշում է Արցախի հերոսի մայրը։

Պատերազմի օրերին՝ 2020թ․ հոկտեմբերի 3-ին, Պաշտպանության նախարարությունը առաջնագծից հաղորդվող հերոսական դրվագների շարքում հայտնել էր նաեւ մայոր Դավիթ Առուշանյանի սխրանքի մասին․

«Հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել եւ խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ: Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց եւ իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել եւ, ցուցաբերելով սառնասրտություն, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել մինչեւ վերջին արկը: Երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է երրորդ ՀՄՄ-ն եւ քաջաբար շարունակել մարտը՝ մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը»․․․