Հայկական բանակը 97-րդ տեղում է. Global Firepower Index 2022
Global Firepower-ը (GFP) հրապարակել է 2022 թվականի Global Firepower Index-ը։ Հայաստանն այս ցուցակում զբաղեցրել է 97-րդ տեղը՝ տեղակայվելով Իռլանդիայի (96) և Բահրեյնի (98) բանակների միջև։
Ադրբեջանն այս ցուցակում զբաղեցրել է 63-րդ տեղը 138 երկրների շարքում, ադրբեջանական բանակը գտնվում էր Խորվաթիայի և Ղազախստանի բանակների միջև։
Global Firepower Index-ը միավորում է ավելի քան 50 տարբեր ցուցանիշներ: Բացի բանակի թվաքանակից, տանկերի, նավերի, ինքնաթիռների և այլ ռազմական տեխնիկայի քանակից, այն նաև հաշվի է առնում ռազմական ոլորտի ֆինանսավորման մակարդակը, երկրի տրանսպորտային ենթակառուցվածքը, նավթամթերքի հասանելիությունը և այլ գործոններ, որոնք կարող են ազդել բանակի մարտունակության վրա: Ընդ որում, ինդեքսում հաշվի չի առնվում միջուկային զենքի գործոնը։ Տվյալները վերցված են բաց աղբյուրներից:
2022 թվականի վարկանիշը գլխավորել են ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը և Ճապոնիան։



















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ