Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները Հռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ Դիլանին Թրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNN Դեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. Axios Մեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ Միրզոյան Գլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններին Գագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսով Վերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբ Սամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսով

Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերըԵրեք տարի, երեք մրցաշրջանՄելանյա Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբԲացառիկ կադրեր Ուրցաձորից. CWR-ում ֆիքսվել է 8-րդ հովազը (տեսանյութ)Ապօրինի ջրառ՝ ձկնաբուծարանում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտեԼիտվան ֆիննական ականային համակարգեր է գնում Բալթիկ ծովում տեղակայելու համարՀայաստանի հեռացումը կազմակերպությունից օրակարգում չէ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՊատրաստ կլիներ Ոսկե գնդակը փոխանակել Չեմպիոնների լիգայի գավաթի հետ
Հայաստան

Փաշինյանը վարում է Հայաստանը հայաթափելու, թուրքացնելու քաղաքականություն. Արամ Օրբելյան. (տեսանյութ)

168.am-ի «Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ, «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանն է:

Բանախոսը նշել է.

Արդեն մի քանի տարի՝ 2018-ից վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, առանց թաքցնելու, վարում է մի քաղաքականություն, որ ինքը եկել է Հայաստանը վերացնելու, Հայաստանը հայաթափելու, Հայաստանը թուրքացնելու նպատակով:
Կարող է Հայաստան պետությունը ֆորմալ առումով մնա, բայց չունենա ինքնիշխանություն: Հիմա մենք գնում ենք մի ուղղությամբ, որի արդյունքում հայկական պետականությունը կարող է ամբողջությամբ դադարել գոյություն ունենալ՝ որպես սուբյեկտ:
Եթե ինչ-որ մեկին թվում է, թե Թուրքիայի հետ լավ կապեր ունենալն իրեն կփրկի՝ սխալվում է, որովհետև թուրքերը շարունակում են հայտարարել, թե Հայաստանի մեծ մասն իրենց տարածքն է:
Մենք պետք է հստակ հասկանանք, որ նախկինում Թուրքիայի դրած նախապայմանները Նիկոլ Փաշինյանի կողմից արդեն կատարվել են:
Ինձ համար էական է Հայաստանի լինել-չլինելու հարցը, որովհետև դրա միջոցով եմ տեսնում մեր անվտանգության, հայկականության երաշխիքը:
Ես տեսնում եմ ադրբեջանաթուրքական թեզերի արդարացում ՀՀ գործող իշխանությունների կողմից:
Երկրում ինչ տեղի է ունենում՝ պատասխանատուն գործող իշխանություններն են:
Այսօր Հայաստանում տեղի են ունենում գործընթացներ, որոնք չեն բխում մեր երկրի շահերից:
Փաշինյան-Էրդողան-Ալիև եռյակի նպատակն է՝ հնարավորինս փոքրացնել հայկական բնակչության արեալը՝ դա կլինի, ինչպես իրենք են ասում՝ Զանգեզուրը, Տավուշը, թե Լեռնային Ղարաբաղը:
Այս իշխանությունների կրեդոն անարխիստական կառավարման մոդելն է՝ պետության հենասյուների քայքայում:
Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, երկրում կան լուծում պահանջող բազմաթիվ խնդիրներ: Գործող Սահմանադրությունը, վատ թե լավ, աշխատել է, նորը գրելու կարիք չկա:
Եթե այս իշխանությունները սյուրռեալիստական մոտեցմամբ գործեն, ապա հնարավոր է՝ ասենք, նախագահի և վարչապետի պաշտոնները միավորեն, ինչպես 1933-ին Գերմանիայում:
Կառավարման ձևի փոփոխությունը Հայաստանի համար կլինի կատաստրոֆիկ, դա կարող է նշանակել Հայաստանի թուլացում, սեփական հնարավորությունների ստեղծում. «Սուպեր դեմոկրատական» ձևավորելու արդյունքում ստեղծվելու է պարզապես խաբկանք:
Եթե սահմանադրական փոփոխությունների նպատակն է Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, անգամ այդ դեպքում Հռչակագիրը պահպանվելու է:
Արմեն Սարգսյանի ներկայացրած հրաժարականի պատճառաբանությունները՝ սահմանափակ լիազորությունների մասին, առնվազն անազնիվ են:
Նախագահին այս լիազորություններով կարելի է համարել սահմանադրական դատախազ:
ՀՀ նախագահն ի պաշտոնե նաև ուղերձներով հանդես գալու լիազորություն ունի, անկախ նրանից, թե երբ կամ ինչպես է իմացել նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, Արմեն Սարգսյանն անելիք ուներ, նա առնվազն պետք է ուղերձով հանդես գար՝ նշելով հայտարարության մեջ առկա որոշ դրույթների հակասահմանադրական լինելը, և, որ այդ հայտարարությունը Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ ստորագրել:
Նախագահի այս հրաժարականով հիմք է ստեղծվում, որ Նիկոլ Փաշինյանը նշանակի 100 տոկոսով կառավարվող նախագահ:
ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը երրորդ անգամից կընտրի նախագահին, ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով՝ «Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որը ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք քառորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առաջին փուլին մասնակցած բոլոր թեկնածուները: Երկրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստացել է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդը: Եթե Հանրապետության նախագահ չի ընտրվում, ապա անցկացվում է ընտրության երրորդ փուլ, որին կարող են մասնակցել երկրորդ փուլում առավել ձայներ ստացած երկու թեկնածուները: Երրորդ փուլում Հանրապետության նախագահ է ընտրվում այն թեկնածուն, որն ստանում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը»:
Նորընտիր ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանի՝ «Հայաստանում չկան քաղբանտարկյալներ» պնդումով բավականին մեծ և բարդ պանդորայի արկղ է բացվում. այսօր չկան քաղբանտարկյալներ՝ վաղը կարող է լինեն, հետևաբար՝ այդ պատասխանով ՄԻՊ գրասենյակի վրա է դրվում քաղբանտարկյալ լինել-չլինելու հանգամանքը որոշելու հնարավորությունը: Եթե սա նախաբանն էր, ապա ՄԻՊ-ի գործունեությունը շատ ցավալի կլինի:
«Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» ՄԻԵԴ-ում քննվող գործով ՀՀ կառավարությունը դիմող կողմի ոչ մի պատասխան չի ներկայացրել: Սա նշանակում է՝ ստեղծվել է նախադեպ, եթե այս դեպքում Կառավարությունը պատասխան չի տվել, ուրեմն մնացած դեպքերով չի տալու և ընդունելու է մեղքը: