Աշխարհին նավթի գերբարձր գներ են խոստացել
2022 թվականին աշխարհը կարող է նավթի գերբարձր գների բախվել, խոստացել են վերլուծաբանները։ Այս մասին հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ վկայակոչելով Sanford C. Bernstein & Co.-ի հետազոտության տվյալները։ Կտրուկ աճի պատճառը կարող է լինել ոլորտի թերներդրումը։
Ըստ մասնագետների՝ աշխարհում ավելի ու ավելի քիչ են բացահայտված ավանդական պաշարները. անցած տարի դրանց մակերեսը վերջին տասնամյակի նվազագույնի (408 հազար քառակուսի մետր) հասան: Նոր հանքավայրերի բացահայտման անկումը մասամբ պայմանավորված է COVID-19 համավարակով, ինչպես նաեւ Փարիզյան համաձայնագրի նպատակների շրջանակներում կլիմայական նպատակներին հասնելու երկրների քաղաքականությամբ:
Դա ազդել է շուկայական հսկաների գործունեության վրա. Shell-ը կրճատել է նավթային նախագծերի իր պորտֆելը, Equinor-ը եւ BP-ն լքել են օֆշորային կայանները Կանադայում, իսկ Wintershall Dea-ն դուրս է եկել Արգենտինայի եւ Բրազիլիայի նախագծերից: 2022 թվականին նոր նավթային նախագծերի զարգացումը բավականին ցածր ներուժ ունի աճող գնաճի պայմաններում։ Միաժամանակ աշխարհում նավթի պահանջարկը չի նվազում։ Այսպիսով, սա կարող է գների աճի հանգեցնել, ինչպես դա եղավ 2004-2014 թվականներին:
Saxo Bank-ի վերջերս հրապարակված զեկույցում ասվում է, որ կանաչ անցումը վտանգ է ներկայացնում համաշխարհային տնտեսության համար եւ ավելի է խթանում համաշխարհային էներգետիկ ճգնաժամը: Աճի հիմնական խոչընդոտներից մեկը հանածո վառելիքի արդյունահանման մեջ անբավարար ներդրումներն են, որոնք դեռեւս էներգիայի հիմնական աղբյուրն են մնում, քանի որ նոր աղբյուրները դեռ չեն կարող փոխարինել դրանց։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ