Բայդենը զանգահարել է լրագրողին, ում «շան որդի» էր անվանել, եւ ներողություն չի խնդրել
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը զանգահարել է Fox News հեռուստաալիքի թղթակից Փիթեր Դուսիին, ում «շան որդի» էր անվանել, եւ բացատրել է, որ իր խոսքերում «անձնական ոչինչ» չկար։ Այս մասին հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ վկայակոչելով անձամբ լրագրողին։
Դուսին պատմել է, որ ԱՄՆ նախագահը դեպքից «մոտ մեկ ժամ» անց կապ է հաստատել իր հետ, եւ նրանք զրուցել են «այստեղից-այնտեղից»:
«Նա ասաց. «Ոչ մի անձնական բան, ընկեր»։ Եվ ես նրան ասացի, որ գնահատում եմ, որ նա կապ է հաստատել ինձ հետ», - ասաց լրագրողը՝ հավելելով, որ «աշխարհն այժմ գտնվում է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եւ նա գնահատում է, որ «նախագահն այդ գիշեր մի քանի րոպե գտավ ինձ զանգահարելու եւ իրավիճակը պարզելու համար»:
Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ վարչակազմի մրցակցային խորհրդի նիստից առաջ, որը նվիրված էր գների նվազեցմանն ուղղված ջանքերին: Դուսին հարցրել է ԱՄՆ նախագահին՝ արդյո՞ք գնաճը քաղաքական պատասխանատվություն է Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում, որոնք կայանալու են այս տարվա վերջին: Այդ պահին լրագրողներին սկսեցին դուրս բերել տարածքից։
Բայդենը Fox News-ի լրագրողին «հիմար շան որդի» անվանեց՝ ենթադրաբար կարծելով, որ իր խոսափողն անջատված է: Օրերս, ինչպես հաղորդում է CNN-ը, ամերիկացի առաջնորդը նույն կերպ էր արձագանքել Fox News-ի մեկ այլ թղթակցի՝ Ժակի Հենրիխի հարցին, ով հարցրել է, թե ինչու է նա սպասում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջին քայլին Ուկրաինայի հարցում։ Հետո Բայդենը քթի տակ ինքն իրեն ասել էր. «Ինչ հիմար հարց է»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ