Ուժեղ ձյան պատճառով Հունաստանում ոչ աշխատանքային օր է հայտարարվել
Հունաստանի իշխանությունները հունվարի 25-ը հանգստյան օր են հայտարարել ուժեղ ձյան պատճառով, որը կաթվածահար է արել երկիրը։ Այս մասին երկուշաբթի երեկոյան հայտարարել է կլիմայական ճգնաժամի եւ քաղաքացիական պաշտպանության նախարար Խրիստոս Ստիլիանիդիսը եղանակի վերաբերյալ ճեպազրույցի ժամանակ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Երեքշաբթի հայտարարվել է ոչ աշխատանքային Ատտիկա [մայրաքաղաքային շրջանում], Էվբեոս կղզում, Բեոտիայի շրջանում, Կիկլադա, Սպորադա, Դոդեկանես կղզիներում, ինչպես նաեւ Կրետեում, քանի որ այդ շրջանները հայտարարվել են բարձր վտանգի գոտիներ ծայրահեղ եղանակային պայմանների եւ համապատասխան արտակարգ միջոցներ մտցնելու պատճառով»,- ասել է նախարարը։ Նրա խոսքով՝ չեն աշխատի բոլոր պետական հաստատությունների ծառայողները, տեղական ինքնակառավարման, անվտանգության ծառայության մարմիններից, զինված ուժերից, առողջապահական հաստատություններից, հանրային տրանսպորտից բացի։ Այդ շրջաններում փակ կլինեն նաեւ բոլոր մակարդակների ուսումնական հաստատությունները, մանկապարտեզները, մանկական կենտրոնները, անգամ հեռավար պարապմունքներ չեն լինի։
Դադարեցվում է մասնավոր ձեռնարկությունների աշխատանքը։ Կաշխատեն միայն մթերային խանութները, դեղատները եւ առողջապահության մյուս կառույցները, բենզալցակայանները, ինչպես նաեւ այն կազմակերպությունները, որոնք կնպաստեն վատ եղանակի հետեւանքների հաղթահարմանը, տեղեկացրել է նախարարը։
Երկուշաբթի Հունաստանում «Էլփիս» ուժեղ ցիկլոնն առաջ է բերել առատ ձյուն, ջերմաստիճանի կտրուկ նվազում։ Ծառերի բների եւ ճյուղերի՝ հաղորդալարերի վրա ընկնելու եւ վերջինների կտրվելու պատճառով առանց էլեկտրականության եւ ինտերնետի են մնացել Աթենքի տասնյակ շրջաններն ու մերձակա բնակավայրերը, հիմնականում մարզի հյուսիսում։
Վթարների վերացման համար ուղարկվել են տասնյակ էլեկտրատեխնիկներ, բայց առայժմ շատ տներ մնում են առանց էլեկտրաէներգիայի, ինտերնետի, ինչպես նաեւ անհատական ջեռուցման։
«Ատտիկի օդոս» արագընթաց վճարովի ավտոմայրուղում, որն անցնում է մայրաքաղաքի հյուսիսով եւ տանում դեպի Աթենքի միջազգային օդանավակայան, ձյան գերության մեջ են մնացել հարյուրավոր մեքենաներ։ Իշխանությունները աշխատանքներին ներգրավել են նաեւ հրշեջներին եւ բանակը, որպեսզի տարհանեն վարորդներին, որոնք արդեն մի քանի ժամ գտնվում են իրենց ավտոմեքենաներում՝ առանց ուտելիքի եւ ջերմության։ Ստիլիանիդիսի խոսքով՝ վարորդներին կտարհանեն վեց կետեր, որոնցից ավտոբուսներով կտանեն նախապատրաստված հյուրանոցներ, որտեղ անհրաժեշտության դեպքում նրանց բժշկական օգնություն կցուցաբերվի։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ