Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Միրզոյան Մեկ առողջություն, մեկ ապագա Հավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ Ղրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից Վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում ԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորությունները

Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագաՔննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը
Հայաստան

Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող տուգանել. Արա Զոհրաբյան

Տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ, «Ազատ կամք» նախաձեռնություն, անդամ Արա Զոհրաբյանը:

«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՄԱՍԻՆ
Սիրելի հայրենակիցներ,
Երկու հարց եմ ցանկանում բարձրաձայնել`
1) Տեսչական մարմնի ստուգայցերի օրինականության հարցը.
2) Տնտեսավարող սուբյեկտների կողմից վարքագիծ ընտրելու հարցը:
1. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՒԳԱՅՑԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ
Առողջապահության նախարարի սահմանած սանիտարական կանոնների պահպանման վերահսկողության նպատակով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ Տեսչական մարմին) ստուգայցերն անօրինական են:
Սահմանադրության 6-րդ հոդվածը սահմանում է հիմնական խաղի կանոնը՝ պետական մարմինը և պաշտոնատար անձը իրավասու է կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված է Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Տեսչական մարմինը ստուգում կամ ուսումնասիրություն կարող է իրականացնել ստուգաթերթի և հանձնարարագրի հիման վրա՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն: Այդ օրենքը տնտեսավարող սուբյեկտին պետական մարմնի կամայականություններից պաշտպանվելու համար լավ մեխանիզմներ է տվել:
Տեսչական մարմինն այդ օրենքը շրջանցելով ստուգայց կարող է կատարել, առանց նախնական ծանուցման, միայն «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա:
Այդ օրենքի 17.5-րդ հոդվածում նշված են հետևյալ կանոնները՝
• Կարանտին սահմանելու մասին ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ կարող են սահմանվել տնտեսական գործունեության առանձին տեսակների և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ.
• վերահսկողությունը համապատասխան տեսչական մարմինն իրականացնում է կազմակերպություններ ստուգայցերի միջոցով՝ տվյալ տեսչական մարմնի ղեկավարի գրավոր հանձնարարությամբ.
• ստուգայցն իրականացվում է առանց նախնական ծանուցման: Ստուգայցի նպատակը չի կարող տարբերվել, ինչպես նաև ստուգայցն իրականացնող տեսչական մարմնի ներկայացուցչի գործողությունները չեն կարող դուրս գալ նշված օրենքով սահմանված և կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող միջոցառումների կազմակերպման, իրականացման և սահմանափակումների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակից:
Ամփոփելով նշեմ, որ ստուգայց կատարելու միջոցով տեսչական մարմինը կարող է գնալ կազմակերպություններ, եթե կառավարության որոշմամբ են սահմանվել սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները:
ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ սանիտարահամաճարակային անվտանգության կանոններ ՉԵՆ ՍԱՀՄԱՆՎԵԼ:
Հետևաբար, տեսչական մարմինը ոչ միայն չի կարող ստուգայց կատարել, այլ նաև չի կարող առողջապահության նախարարի հաստատած սանիտարական կանոնի համար տուգանել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182.4 հոդվածով, որն առնչվում է կարանտինի որոշմամբ կիրառված սահմանափակումներին, այլ կարող է քննարկվել 42-րդ հոդվածի կիրառման հարցը (որն ավելի ցածր տուգանքի չափեր ունի):
Բոլոր ստուգայցերն անօրինական են, իսկ այս ընթացքում կիրառված վարչական տուգանքները՝ վիճահարույց:
Մեր փաստաբանների թիմը պատրաստ է այդ տուգանքները վիճարկել դատարանում:
2. ՏՆՏԵՍԱՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՔԱԳԻԾ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՐՑԸ
Առողջապահության նախարարի սանիտարական նոր կանոններով սահմանափակում է նախատեսվել գրադարանների, թատրոնների, հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների և այլ վայրերի հաճախորդների համար:
Նպատակը պարզ է: Հարկադրում են, որպեսզի բոլորը պատվաստվեն:
Նշված ցանկում նշված տնտեսավարող սուբյեկտների ուշադրությունն եմ ցանկանում դարձնել հետևյալ խնդրին: Այս կանոնը վերաբերում է հաճախորդին, ոչ թե՝ տնտեսավարող սուբյեկտին: Օրինակը բերեմ հյուրանոցների համար՝
• հյուրանոցներին առնչվող հրամանում նշված է՝ «հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդները մուտք են գործում …» որոշակի փաստաթղթեր ներկայացնելու դեպքում: Նույն հրամանով նախատեսված չէ հյուրանոցի պարտավորությունը ստուգելու պահանջվող փաստաթղթերի առկայությունը, իսկ բացակայության դեպքում՝ չսպասարկելու կամ չթույլատրելու մուտք գործել հյուրանոց կամ դուրս հանել հյուրանոցից.
• հրամանում օգտագործվել է «հյուրանոցային տնտեսության օբյեկտների հաճախորդ» հասկացությունը, մինչդեռ դեռևս հյուրանոցի հետ իրավահարաբերություն չհաստատած այցելուն հաճախորդ չէ, որի մուտքի արգելքը հրամանով նախատեսված չէ, իսկ մուտք գործելուց հետո հաճախորդ դարձած քաղաքացուն հյուրանոցից դուրս հանելու մասին որևէ կարգավորում հրամանում առկա չէ.
• հրամանում նշված փաստաթղթերն ունենալու պարտավորությունը դրված է հաճախորդի վրա, հետևաբար տեսչական մարմինը չի կարող տուգանել հյուրանոցին առանց պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու ժամանած հաճախորդին սպասարկելու համար։
Ցանկացած իրավական ակտ պետք է համապատասխանի որոշակիության պահանջին, այսինքն այդ իրավական ակտի հասցեատիրոջ համար պետք է հասկանալի լինի, թե ինչ վարքագիծ է ակնկալում իրենից իրավական ակտի պատվիրանը: Սանիտարական նոր կանոնը հաճախորդին է ասում մուտք գործի, եթե ունես x փաստաթուղթը: Չունենալու դեպքում, արդյոք հյուրանոցը ֆիզիկական ուժ պետք է կիրառի հաճախորդի նկատմամբ, և եթե այո, ապա դա որտեղ է գրված:
Այնպես, որ խորհուրդ եմ տալիս չխախտել քաղաքացիների իրավունքները: Մեր փաստաբանական թիմը պատրաստ է պաշտպանել տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների իրավունքները: Եթե ձեզ կտուգանեն, ապա հանգիստ կարող եք դիմել մեզ:
Հ.Գ. Դեռևս սեպտեմբերից այս մասին բարձրաձայնում ենք, բայց հանրությունն իր վճռական անհամաձայնությունը չի հայտնում: Եթե սա էլ ստացվեց իշխանության մոտ, ապա չկասկածեք, մոտենալու են երեխաներին պատվաստելուն, իսկ պատվաստվածներին պարտադրելու են երրորդ կամ հետագա նոր դոզաներն ընդունել: Սա պատվաստվածների և չպատվաստվածների բաժանման հարց չէ: Սա արժանապատվության, սեփական կամքով որոշում կայացնելու հնարավորության հարց է»,- գրել է նա: