Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկում ԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր ՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումները Մերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել Կարապետյանին Կրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայել Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիր Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն ԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համար ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարան Պենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Երկրաշարժի ժամանակ ճիշտ գործողությունները նվազեցնում են վտանգը. իրազեկումԿԳՄՍՆ-ի և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիրՏԿԵՆ-ում ներկայացվել են Քրիստոֆ Ֆրերիի ղեկավարած տարածաշրջանային ծրագրի ձեռքբերումներըՄերկապարանոց գնահատականներ. Ռոմանոս Պետրոսյանն արձագանքել է Սամվել ԿարապետյանինԿրեմլը պատրաստ է հակազդել այն երկրներին, որոնք կհամաձայնեն միջուկային զենք տեղակայելԳյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան մարզահամալիրի շինարարական աշխատանքը մտել է ակտիվ փուլ․ կնքվել է նոր պայմանագիրՍպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոնԱՄՆ-ի ռազմական կրթական ծրագիրը նոր հնարավորություններ է բացում հայ զինվորականների համարՆԱՏՕ-ի երկրների ղեկավարերը գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագիր են հրապարակելԳագիկ Ծառուկյանի առանձնատնից Կենդանաբանական այգի տեղափոխված կենդանիները մշտական վերահսկողության տակ են. Երևանի քաղաքապետարանՊենտագոնի ղեկավարը չեղյալ է հայտարարել իր այցը Իսրայել Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքԳրենլանդիան չի վաճառվում. Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսեն«Ուժեղ Հայաստան»-ի ցուցակից 106 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել գրանցումներըԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է Հանրապետության հրապարակի ստորգետնյա տարածքների ներառմամբ թանգարանային համալիրի ընդլայնման առաջարկների հավաքագրումԺամանակակից պատերազմը փոխվել է․ որոշիչ են լոգիստիկան, տեխնոլոգիաները եւ հասարակության կայունությունը. Զալուժնի905 մլն դրամի ներդրում Առինջում. «Վեոլիա Ջուր»-ը սկսել է ջրագծերի վերակառուցման 3-րդ փուլըՎարչապետի գլխավորությամբ քննարկվել են ցորենի արտադրության խթանման հնարավորություններըՄԻՊ-ի անկախությունը պետք է երաշխավորված լինիԱնցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 16 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներՀուսով ենք՝ Հայաստանը կունենա իր նավթազտարանը, որտեղ Իրանի հում նավթից կստանան անհրաժեշտ նավթամթերքԻրանը հարձակվել է Բահրեյնի և Քուվեյթի վրա՝ ԱՄՆ-ի հարվածներից հետոԱրմավիրի մարզում լցակայաններից մեկում հեղուկ գազի և բենզինի վաճառքը կասեցվել էԿԸՀ-ն Դատախազությանն է վերադարձրել Գագիկ Ծառուկյանի և «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք թեկնածուների վերաբերյալ միջնորդություններըՄարիա Կարապետյանը ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահՀայաստանի հավաքականը փայլուն արդյունքներ է գրանցել՝ գլխավորելով թիմային հաշվարկըՌեալը պաշտոնական կայքում հանդես է եկել հայտարարությամբՄՕԿ- ը ժամանակավորապես չեղարկել է Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի որակազրկումըԳիտե՞ք ովքեր են գալիս Խորհրդարան․ նրանք, ովքեր քաղաքականության հետ որևէ կապ չունեն. Գեղամ ՆազարյանՄարին Լը Պենը հայտարարել է Ֆրանսիայի 2017թ նախագահական ընտրություններին մասնակցելու մասին ԵՄ-ը կոչ է արել չօգտագործել Իրանի և Իրաքի օդային տարածքըՕձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾԻնչպես կանխարգելել վարակները ամառային որոշ վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը․ Նոան շնորհավորել է Արարատ-Արմենիային ՉԼ-ում տարած հաղթանակի առթիվՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 7-ից-8-ըԹրամփը հայտարարել է, որ եթե ինքը չլիներ, Թուրքիան կմտներ Իսրայելի դեմ պատերազմի մեջԱճել է Brent տեսակի նավթի գինըՖիզիկական ուժի և հատուկ միջոցների կիրառման իրավաչափության առումով առկա են համակարգային խնդիրներ. ՄԻՊ- ը՝ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության մասինՊահանջվում է անվավեր ճանաչել Մանվել Գրիգորյանի ընտանիքին պատկանող ընկերության գույքի աճուրդըԻնձ համար Իրանի հետ հրադադարն ավարտված է. ԹրամփըՄեծ սիրով կողջունենք ՀՀ մեծարգո վարչապետի այցն Իրան, որտեղ կկարողանան ստորագրել ռազմավարական գործընկերության փաստաթուղթը. դեսպանՕդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանովՄարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրները
Հայաստան

Ձեր աշխատավարձը բարձրացնելու գումարը որոշեցին տրամադրել պարեկ պատրաստելուն

Կառավարության այսօրվա՝ հունվարի 20-ի նիստն այն մասին էր, թե որքան է Նիկոլ Փաշինյանի կառավարությունը հեռացել իրենց հայտարարած հեղափոխության արժեքներից։ Հիշո՞ւմ եք, 2018 թվականի հունիսի 15-ին կառավարության նիստում, երբ ոստիկանապետն առաջարկում էր ծածուկ ծառայություն հիմնել ու երթևեկության կարգը խախտող վարորդներին տուգանել, էն ժամանակ «ժողովրդական» Նիկոլը գազազեց․ Մենք պետք է դադարենք քաղաքացիներին ամեն տեղ բռնել-տուգանելու քաղաքականությունից, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Եթե ամենքին պետք է տուգանենք, բա դրա՞ համար էր այս հեղափոխությունը, վերադառնանք ու նմանվենք նախորդի՞ն։ Իհարկե՝ նման ծառայություն ներդրվեց, բայց՝ 2 տարի անց։ Դա քիչ էր, մի հատ էլ ներդրեցին քայլող փորձանք համարվող պարեկների նոր ծառայությունը, ու արդեն էսօր կառավարության նիստում Նիկոլը սկսեց հպարտորեն հայտարարել․ լսեք թվերը՝ հպարտ քաղաքցիներ, սխալ, փոխված կամ առանց համարանիշի երթևեկելու համար տուգանվողների թիվն աճել է 260 տոկոսով։ Գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու համար տուգանվողների թիվն աճել է 650 տոկոսով։ Առանց վարորդական վկայականի երթևեկության տուգանքների թիվն աճել է 405 տոկոսով։ Երկրորդ շարքում կայանած վարորդները 370 տոկոսով ավելի են տուգանվել, մայթում կայանման համար՝ 851 տոկոս աճ, ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար աճը 791 տոկոս է այլն և այլն, տուգանքներ, հա տուգանքներ։ Հասկանում ե՞ք, էս մարդն ասում էր՝ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Երբ կանոնը խախտողի են բռնում սրանք, չեն բացատրում, նախազգուշացնում, հորդորում․ միանգամից տուգանք։ Միայն վարորդները չէ, հազար ու մի տուգանք կա։

Զավեշտը սրանով չի ավարտվում, Նիկոլն էս թվերը բերեց, որպեսզի հիմնավորի նորացված ոստիկան պատրաստելու նոր որոշումը։ Ուզում են պարեկային ոստիկանությունը տարածել նաև մարզեր ու դրա համար փիար են անում։ Ասում ա՝ աննախադեպ ա, ոստիկանապետի ընտանիքի անդամի մեքենան տարել են հատուկ պահպանվող տարածք, տուգանել են․ սա ցույց է տալիս, որ մերոնք-ձերոնք չկան։ Ես բնավ էդ կարծիքին չեմ, դա լրիվ ուրիշ բան է ցույց տալիս․ դա ապացուցում է, որ մեր երկրում էնքան հաբրգած վիճակ է, որ անգամ ոստիկանապետի ընտանիքի անդամներն այնպիսի օրինազանցություն անում, որ ենթակա են «պլաշադկա» տանելու։

Կառավարության անդամները հավաքվել են մի դահլիճում ու քննարկում են, որ ոստիկանների ու քաղաքացիների միջև ջերմ մթնոլորտ է, քաղաքացին վստահում է ոստիկանին։ Կառավարության անդամները մարդիկ են, որոնք լրիվ խորթացել են ժողովրդից, շփում չունեն, ոստիկանական շքախմբերով են ման գալիս, թիկնապահներով, որ մարդկանց չտեսնեն, անունները տա՞մ, Պապիկյան Սուրեն, ոստիկանապետ, Փաշինյան Նիկոլ ու մնացածը ու եկել-ասում են մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հանրությունը վստահում է ոստիկանությանը։ Տո ստի՞ թե վստահում է։ Քան՞ի հարյուր հատ վիդեո ցույց տամ, թե ոնց ա ոստիկանությունն իր հերթին, պարեկներն իր հերթին խուլիգանի պես են իրեն պահում։ Ի՞նչ լոլոներ եք կարդում։ Երկու օր առաջ մենք նկարել ենք, թե ոնց է Մասիվում 6-8 պարեկ անհիմն քաղաքացուն քաշքշում, թևը տեղից դուրս էր ընկել, պատժվեցի՞ն։ Քա՞նի դեպք ասեմ, որ պարեկները քաղաքացուն գցել են ավտոյի տակ․ դեպք կա մահացել է կամ անհարկի վեճի են բռնվում քաղաքացու հետ։ Ոստիկանությունն ու հանրությունը մեկ հարցում են ներդաշնակ՝ երկուսն էլ ձեզանից զզվել են։ Ձեզ ի պաշտոնե պահող ոստիկանները ամեն անգամ ինձ հանդիպելիս ասում են՝ ի՞նչ ես կարծում, ե՞րբ սա կգնա, էլ չենք ձգում։ Ամեն օր ինձ ոստիկաններ են մոտենում ու ասում են, թե որքան է համակարգը զզված Նիկոլի իշխանությունից։

Բայց Նիկոլն էլ իր իշխանությունը պահելու համար ոստիկաններ է աճեցնում։ 20 տոկոս գործազրկություն կա, աղքատության ծայրահեղ մակարդակ կա մեր երկրում, հենց էսօր խանութ մտնելիս նկատեցինք նոր գնաճ՝ սկսած զուգարանի թղթից, էլի թանկացել են, կառավարությունը մերժում է նվազագույն աշխատավարձը բարձրացնել ու ասում է՝ ոստիկան եմ պատրաստելու, հլը նայե՛ք ինչ լավն են։ Լո՞ւրջ, ո՞ւմ են պետք, ո՞ւմ համար ես խնդիր լուծում նոր ոստիկաններովդ։ Կառավարությունն այսօրվա նիստում մերժեց նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դարձնելու առաջարկը։ Գիտե՞ք ինչ հիմնավորմամբ մերժեց․ ասում են՝ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնենք, էն ամենաաղքատների ձեռքին մի քիչ փող կֆռա, կսկսեն մի երկու տեսակի ապրանք ավելի առնել ուտել, և գնաճ կլինի։ Սա քո բերած կառավարության մակարդակն է։ Ասում են քաղաքացին մեզ ի՞նչ, կգնանք հերթական կամ արտահերթ ընտրությունների ժամանակ խաբելով, ֆռացնելով ձայն կհավաքենք․ ոստիկանն է մեզ պետք, որ ցույցերի ժամանակ ծեծի քաղաքացուն։ Ցինիզմ է սա, ո՞ւմ են պետք այդ նոր ոստիկանները, այդ ի՞նչ մի խայտառակ վիճակ էր, որ չէիք լուծում, ի՞նչ կար, որ հները չէին բավարարում, ինչո՞ւ եղածով չեք կարողանում խնդիրները լուծել, մանավանդ որ Հայաստանում ոստիկանության թիվը առանց սրանց էլ, չափազանց մեծ է։

ԱԻՆ-ից արդեն 7 սպա անձամբ ինձ բողոքել է, որ աշխատավարձը ցածր է, գործը ծանր, դուրս է գալիս-գնա պարեկ աշխատի, որ հավայի շվշվացնելով բարձր աշխատավարձ ստանա։ Պետությունը ծախս է արել, որ փրկարար պատրաստի ու վերապատրաստի, փրկարարներին չի վճարում նորմալ, նրանք սպասում են, որ հենց հայտարարություն լինի, գնան պարեկ ընդունվեն աշխատելու։ Պարեկը, որ փողոցից եկել է, մի քանի շաբաթ վերապատրաստվել, ստանում է բավականին բարձր աշխատավարձ, դրա համար են մարդիկ գնում պարեկ դառնան, ոչ թե նրա համար որ պատիվ է բերում իրենց։ Նիկոլը փոխանակ ամաչի, որ փրկարարը դուրս է գալիս գործից, որ պարեկ դառնա, հպարտանում է։ Ասում է՝ մարդն ամբողջ կյանքն ուսուցիչ է աշխատել և հիմա որոշել է դառնալ պարեկային ոստիկան։ Նիկոլը ամոթից գետինը չի մտնում, որ էդ խայտառակ վիճակն է․ ուսուցիչը ոչ թե պարեկ է դառնում նրա համար, որ միլիցու հեղինակությունը բարձր է, ուսուցչինը ցածր, այլ նրա համար, որ դու ուսուցչին էնքան փող չես տալիս, որ կարողանա մարդավարի ապրի, բայց ուսուցչին քաշքշող ու տուգանող պարեկին տալիս ես։ Դու ուսուցչի վրա չես ակցենտ անում, նրան չես համարում պետության գոյության հիմքը, այլ՝ տուգանող, քաղաքացի ծեծող պարեկին։ Սա խայտառակություն է։ Ասում է, թե հրահանգել եմ խրախուսել փչացած մեքենա հրող պարեկին, չի ասում կխրախուսեմ բարձր առջադիմություն ունեցող աշակերտների ուսուցիչներին, գիտնականներին, բժիշկներին․ ո՛չ, մեքենա հրող ոստիկանին, դա է այլևս մեր երկրում խրախուսման չափանիշը։

Մի քանի հարց տամ․ դու՛, նախորդ տարի բանակին նորմալ զենք մատակարարել ե՞ս, նախորդ տարի մարտական հենակետերը կահավորել ե՞ս, էս տարի նախատեսում ե՞ս․ չէ, ժողովուրդ, զինվորը ցեխի մեջ է քնում, սրանք պարեկներ են պատրաստում ու խրախուսում։

Երկիրը պատերազմից, համաճարակից, էս շարունակվող խայտառակությունից թաղվել է պրոբլեմների մեջ, սրանք ի՞նչ են անում․ ինչքան անհաջող կադր ունեին, տարան դեսպան նշանակեցին ու հիմա ասում են՝ էդ մեր դեսպանները, որ ընտանիքներին հավաքել-գնացել են էնտեղ տեղավորման, կահ-կարասի առնելու համար, սամալյոտի բագաժի համար փող է պետք, պետք է փոխհատուցենք։ Նիկոլն էլ հասկանում է, որ անամոթություն է էսքան խնդիրների ֆոնին դրանցով մտածելը ու էդ մասին ասում է կառավարության նիստում։ Բայց դե իր կադրերն են, ինչպես երեկ ձևակերպեց՝ իր ստրուկներն են, պետք է մի բան տա։

Առավոտից իրիկուն ժողովուրդը բողոքում է, մեկը բողոքում է տանը՝ չայի սեղանի շուրջ, էն մեկելը, որ մի քիչ համարձակ է՝ ցույցի է մասնակցում, հայհոյում, սրանք դրեցին-բացեցին կալանք տվող դատարաններ, 1 մլն դրամ էլ դուրս գրեցին ամեն ամիս այդ դատավորների համար ու հերթով ասում են՝ սրան կալանք, նրան կալանք։ Ո՞ւմ են պետք դրանք, բացի ձեզանից, ձեր իշխանությունից, հասարակությունը ի՞նչ է դրանից շահելու։ Ոչինչ։ Ինչո՞ւ եք առանձին դատարաններ բացել, ինչո՞ւ եք մարդկանց կալանավորում ոչ մի բանի համար։ Օրինակ, ինձ ասե՛ք, բացի ձեզանից, ո՞ւմ էր խանգարում Նարեկ Մանթաշյանը։ Հասարակությունը, ժողովուրդը, քաղաքացին ի՞նչ են շահում, որ Նարեկը հիմա իր տանը չի, այլ կալանավայրում։ Ոչինչ։ Հետևաբար, դուք ինչ անում եք՝ միմիայն ձեր իշխանության համար եք անում, ուրիշ ոչ մի հանրային շահ․ միայն ձեր շահն է։

Դրեցիք ինչ-որ հակակոռուպցիոն մարմին ստեղծեցիք, ձեր սրտի Սասուն Խաչատրյանին տարաք ղեկավար։ Ի՞նչ գործ է քննում, զրոյի վրա եկել եք իշխանության, դարձել եք միլիոնատեր, ձեզանից որևէ մեկի հարստանալու հարցը քննում է՞, օր ու մեջ տուն ու ավտո փոխելու հարցը քննում է՞։ Ոչ իհարկե, քննում է միայն այն, ինչ Նիկոլը կասի, ում կասի։ Կրկնում եմ, հասարակությունը որևէ պարագայում հետաքրքրված չէ ձեր այդ նախաձեռնություններով։ Հետևաբար, մեզ վրա մի՛ ծախեք, ու մեզ երեսով մի՛ տվեք, թե ինչ կարգի են ավելացել ժողովրդից քերած տուգանքները։ Այդ տուգանքներից դուք վճարում եք, ձեր դատախազների, կալանք տվող դատավորների ու հենց այդ ոստիկանների աշխատավարձերն ու խրախուսումները, ո՛չ թոշակառուն, ո՛չ ուսուցիչն ու դասախոսը դրանից չեն օգտվելու։ Ժողովրդին դրանից, ոչինչ չի հասնելու, սակայն ժողովրդից է քերվելու։

Կարճ ասած՝ ժողովուրդ, քո ապրելն ու մեռնելը էս իշխանության վեջին չէ, բայց այ քո սոված ու տուգանված լինելը էս իշխանության հիմնական զբաղմունքն է, ու այսպես էլ շարունակվելու է, քանի դեռ մեր երկրում կան մարդիկ, որոնք իրենց խնդիրներից բողոքում են ու ասում են՝ Նիկոլը տեղյակ չէ։ Նա տեղյակ է ամեն ինչից, նրա զբաղմունքը միայն ֆեյսբուքն ու լուրերը քրքրելն է ու ձեր կյանքը բարդացնելը։ Ամեն օր է իշխանությունը մտածում մի տեղից ձեզ սեղմելու մասին։ Այդպես էլ շարունակվելու է։ Գիտե՞ք ինչի։ Որ դուք Նիկոլի իշխանության ապօրինությունների դեմ միտինգի դուրս գալու փոխարեն գնաք էդ օրվա հացը գտնելու-վաստակելու։

Նիկոլը խոստովանեց՝ այս որոշումները իր թիմի քաղաքական կապիտալը իջեցնում են զրոյի։ Նա անում է ամեն ինչ, որ դուք՝ մինչև էն վերջին մոլորյալը, երանի տաք նախկինին։

yerevan.today