Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Միրզոյան Մեկ առողջություն, մեկ ապագա Հավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքի Կանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆ Ղրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցը Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից Վարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ) Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարանները Իրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. Թրամփ Մենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացում

Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)Գյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը Կրետեում անցկացվում է շախմատի Եվրոպայի 8-18 տարեկանների առաջնությունըԻ գիտություն ՀՀ տնտեսվարողների. ՄԹ-ն հայկական ծագման ապրանքների նկատմամբ սահմանել է ինքնավար առևտրային միջոցներ. ԱԳՄԱՆՍամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելԵրևանում անչափահասի ինքնազգացողությունը վատացել է այգում կոնֆետ ուտելուց և սրճեփից կաթ խմելուց հետոԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր մեկ մասնակից ունիՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Աբգար Նազարյանի անվան ֆուտբոլային 2-րդ մրցաշարը՝ Կիրանցում (տեսանյութ) Դարի ձայնը. անցյալից՝ ապագա
Հայաստան

Թուրքական հատուկ ծառայությունները Ռուբեն Ռուբինյանին նախապատրաստել են հենց այս գործընթացին. Հայկ Դեմոյան. (տեսանյութ)

ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը կայացավ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների առաջին հանդիպումը 2009 թվականի ցյուրիխյան գործընթացներից հետո հայ-թուրքական պաշտոնական առաջին ուղիղ հանդիպումն էր և տևեց 1.5 ժամ, իսկ ավարտից հետո Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարությունները տարածեցին նույն բովանդակությամբ հայտարարություն։

«Կառուցողական մթնոլորտում կայացած առաջին հանդիպման ընթացքում հատուկ ներկայացուցիչներն իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ։ Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Երկրորդ հանդիպման ամսաթիվն ու վայրը կորոշվի պատշաճ ժամկետում՝ դիվանագիտական ուղիներով»,-նշված էր Հայաստանի արտաքին գործերի նախարարության տարածած հայալեզու հաղորդագրության մեջ։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով վերը նշված գործընթացին, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը նշեց, որ տարածված նույնաբովանդակ, միօրինակ հայտարարությունները հերթական անգամ ապացուցում են, որ դրանք նախապես են գրվել՝ մինչև հանդիպումը և նախապես համաձայնեցվել են, որպեսզի չկրկնվի Ցյուրիխում արձանագրված միջադեպը, երբ հայկական կողմն իր տարածած հայտարարությամբ պնդում էր մեկ բան, ինչին համաձայն չէր թուրքական կողմը։

«Բայց անկախ այդ հայտարարություններից, ակնհայտ է՝ բուն գործընթացն անհամաչափ է, որովհետև թուրքական կողմն արդեն իսկ հրապարակած նախապայմանները կարող է ավելացնել. կարող է պնդել, օրինակ, Ախուրյանի ջրամբարի ռեժիմը փոխել, կամ Ամասիայի գյուղեր բերել թուրք ներդողների, կամ հայտարարել, որ հայկական ատոմակայանը վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, և ամբողջ խնդիրն այն է, որ մենք այս ամենին ի պատասխան ոչինչ չունենք ասելու։ Որքան պետք է քաղաքականապես բոբիկ լինել, որ քո բուն ցանկությունը՝ առևտուր Թուրքիայի հետ, բացեիբաց ասես՝ լինելով պարտված կողմ։ Ու հենց այս բոբիկությունից է օգտվում Թուրքիան»,-ասաց պատմական գիտությունների դոկտորը։

Նրա փոխանցմամբ՝ վտանգավոր է Հայաստանում տիրող այն մանկամտությունը, որ Վաշինգտոնն ու Ռուսաստանը, եթե կողմ են Թուրքայի հետ հարաբերությունների կարգավորմանը, ուրեմն մենք կարող ենք Թուրքիայի հետ համարժեք քաշային կարգավիճակում լինել, մինչդեռ այդպես չէ, ցանկացած պահի Թուրքիան կարող է դուրս գալ ու տանել սեփական օրակարգը, որովհետև մենք գործ ունենք կայսրության հետ, որը գիտի, որ Հայաստանի համար այսօր թվացող տնտեսական առավելությունը վաղը դառնալու է լուծ։

«Դրանից բացի, վաղը լինելու է պայքար, թե ո՞վ է լինելու հայ-թուրքական հարաբերությունների դիլերը. վաղը գնալու է պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև»,-ասաց Դեմոյանը՝ նշելով, որ ի թիվս այս ու այլ վտանգների՝ Հայաստանի իշխանությունն ամենևին էլ հետաքրքրված չէ հայկական շահով, ու դրա ապացույցը նշանակված բանագնացն է նաև։

«Թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում է եղել Ռուբեն Ռուբինյանը, որպեսզի նրան նախապատրաստեն հենց այս գործընթացին»,-փոխանցեց պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։