«Հայաստան» դաշինքը պլանավորում է հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամները և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները յոթ քաղաքներում (Հրազդան, Աբովյան, Գյումրի, Սպիտակ, Վանաձոր, Արտաշատ, Կապան) հանդիպումներ են ունեցել մեր ընկերների և համակիրների հետ: Այս մասին գրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:
«Խոսել ենք Հայաստանի Հանրապետության և Արցախի դեմ ծառացած մարտահրավերների, հայ֊թուրքական հարաբերությունների, անվտանգության խնդիրների և ներքաղաքական հարցերի մասին։
Քննարկել ենք մեր անելիքները, մասնավորապես, դիմադրության ձևավորման աշխատանքները և այդ ուղղությամբ իրականցվելիք ծրագրերը:
Սիրելի հայրենակիցներ.
առաջիկա երկու ամիսների ընթացքում պլանավորում ենք հանդիպումներ կազմակերպել բոլոր քաղաքներում:
Համազգային դիմադրության ձևավորումը այլընտրանք չունի»,- գրել է Սաղաթելյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց