Հայերը շարունակում են մեծ թափով ՌԴ քաղաքացիություն ընդունել
Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ նախորդ տարի ավելի հաճախ են դարձել Ուկրաինայի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի քաղաքացիները, քան մյուսները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնում։
«2021 թվականի 11 ամիսների ընթացքում Ռուսաստանի Դաշնության քաղաքացիություն է ստացել ավելի քան 667 հազար օտարերկրյա քաղաքացի եւ քաղաքացիություն չունեցող անձ, 2020 թվականի նույն ժամանակահատվածում՝ մոտ 563 հազար մարդ։ 2021 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն ստացած օտարերկրյա քաղաքացիների մեջ առաջատար դիրքերը զբաղեցնում են Ուկրաինայի, Տաջիկստանի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները»,- ՏԱՍՍ-ի համապատասխան հարցմանը պատասխանել են ՆԳՆ-ում:
Գերատեսչությունում նաեւ նշել են, որ 2021 թվականի 11 ամիսներին Ռուսաստանի քաղաքացիություն է ընդունվել ավելի քան 800 օտարերկրյա բարձրակարգ մասնագետ, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ մոտ 950 մարդ, իսկ 2019 թվականին՝ մոտ 730 մարդ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց