Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊ Գործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակում ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են Սուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դի Հայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներին ՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկությունները Ֆրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդ ԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած Վենեսուելային Հայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերը ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ Axios Ռուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածների

Կանանց նկատմամբ առկա կարծրատիպերը խոչընդոտում են կանանց և աղջիկների իրավունքների ու բռնության զոհերի շահերի պաշտպանությանը․ ՄԻՊԳործակարգավարական խորհրդակցություն Երևանի քաղաքապետարանում. ուղիղ հեռարձակումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՍուրենավանի մոտակայքում «Նիսան»-ը բախվել քարին և բռնկվել․ հայտնաբերվել է երեք այրված դիՀայաստանը վերահաստատել է իր հանձնառությունը ՄԱԿ-ի Կանոնադրության սկզբունքներինՊԵԿ-ը հերքել է Բագրատաշենի մաքսակետի աշխատանքի խափանման մասին տեղեկություններըՖրանսիայում ինքնաթիռի վթարի հետևանքով զոհվել է տասնմեկ մարդԵՄ-ն 5 միլիոն եվրո օգնություն է հատկացրել երկրաշարժից տուժած ՎենեսուելայինՀայաստանում էապես աճել են կենսաթոշակների չափերըԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել փոխադարձ հարվածները․ AxiosՌուսաստանի ավելի քան 50 շրջաններում վառելիքի պակաս է արձանագրվել ԻՀՊԿ-ն հրթիռային և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գործողություններ է իրականացրել՝ ի պատասխան ԱՄՆ հարվածներիՀայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթումԴեսպան Մկրտչյանն ու Քաննինգհեմը անդրադարձել են հազվագյուտ և կրիտիկական հանքանյութերի ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման հնարավորություններինՑավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան«Քոնթուր գլոբալ» ընկերության Գորիսի գրասենյակում քննարկել է էներգետիկ անվտանգության և համագործակցության ուղղություններըԵվրոպան ընդգրկած պատմական շոգի ալիքը շարունակել է գրանցել նոր ռեկորդներ. Լևոն ԱզիզյանՎիրավոր արագիլը տեղափոխվել է կենդանաբանական այգիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումԼավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ ՆազարյանՍտոմատոլոգիական ծառայություններ մատուցող կլինիկաներն «Արմեդ» համակարգին լիարժեք ինտեգրվելու խնդիր ունենՎանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող հողատարածքՄհեր Գրիգորյանն ու Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ. քննարկվել է 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ընթացքըԱպատեղեկատվություն․ ՄՔԾ-ն՝ կենսաչափական համակարգի մրցույթի շուրջ հոդվածի մասինՄահապատիժ սահմանող օրինագիծ է ներկայացվել Պետդումա` կոռումպացված պաշտոնյաների համար Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ ՊետերբուրգումՄենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայիցՄերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետԱլյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. ՌուբիոVolkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելուԱկնհայտ է, որ Հայաստանի վարչապետը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. ԶախարովաՀայաստանի քաղաքացիները հստակ արտահայտեցին իրենց վճռականությունը՝ կառուցելու անվտանգ, ժողովրդավարական Հայաստան. Սոնա Ղազարյանը՝ ԵԽԽՎ-ումԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի արտահերթ նստաշրջանՎրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետԿոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզումԿասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկըՄեկնարկել է Երևանի կարճամետրաժ ֆիլմերի 9-րդ միջազգային կինոփառատոնըՀայ պատանի երաժիշտները ելույթ են ունեցել Եվրոպայի հեղինակավոր համերգային դահլիճներում«Քաղաքը պետք է կառուցվի մեծագույն նվիրվածությամբ»․ նամականիշի մարում՝ նվիրված ճարտարապետ Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակին6 մեդալ՝ Պատանիների մաթեմատիկայի բալկանյան օլիմպիադայումԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքըՆպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն էՄեյվեզեր ընդդեմ ԹայսոնիՄոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ ՊեսկովՈւրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և ԱդրբեջանԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն ՄուրադյանըՀորմուզի նեղուցով անցնող այլընտրանքային ճանապարհը ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերը վտանգավոր են համարել Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը. ՍԱՏՄՀաագայում քննարկվել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարները
Մշակույթ

Շամխորեցոց հայկական եկեղեցու հարեւանությամբ շինարարությունն օրենքի կոպիտ խախտում է. TDI

Հանդուրժողականության եւ բազմազանության ինստիտուտը (TDI) ուսումնասիրել եւ զեկույց է հրապարակել Թբիլիսիի Հավլաբար թաղամասում գտնվող Շամխորեցոց Մարիամ Աստվածածին (Կարմիր Ավետարան) եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության վերաբերյալ, գրում է aliq.ge-ն ներկայացնելով նյութի թարգմանությունը:

«Հանդուրժողականության եւ Բազմազանության (TDI) ինստիտուտը ուսումնասիրել է Թբիլիսիում հայկական «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցու հարակից տարածքում ընթացող շինարարության հարցը: TDI-ը գտնում է, որ շինարարության թույլտվությունը տրվել է օրենքի կոպիտ խախտումներով: Առկա խնդիրը ի ցույց է դնում պետության անտարբեր վերաբերմունքը կրոնական արժեքներ ունեցող մշակութային ժառանգության նկատմամբ:

Այսօրվա դրությամբ, Հայ առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը պետությունից պահանջում է Խորհրդային տարիներին բռնագրավված 6 եկեղեցիների վերադարձ: Այս եկեղեցիները անգոր են եւ համարվում են «Վիճելի եկեղեցիներ», քանի որ նրանց նկատմամբ պահանջներ ունի նաեւ վրաց պատրիարքարանը: Եկեղեցիներից 5-ը գտնվում են Թբիլիսիում, մեկը՝ Ախալցիխեի մունիցիպալիտետի տարածքում:

«Շամխորեցոց Սուրբ Աստվածածին – Կարմիր Ավետարան»-ը 18-րդ դարի հուշարձան է, որը գտնվում է Թբիլիսիի Հավլաբար թաղամասում, Փերիսցվալեբի 21 հասցեում: 1989 թվականի երկրաշարժի հետեւանքով շինությունը մասամբ փլվել է` լուրջ վնասվելով: Հայ առաքելական եկեղեցու տեղեկատվությամբ՝ եկեղեցու վերանորոգումը մինչ օրս չի իրականացվել, ինչի պատճառով եկեղեցու՝ ամբողջովին փլուզման իրական վտանգ գոյություն ունի: 2007 թվականին եկեղեցուն տրվել է «մշակութային ժառանգության անշարժ գույքի» կարգավիճակ: Բացի դրանից, փլատակները գտնվում են Թբիլիսիի պատմական զարգացման պաշտպանության գոտու սահմաններում, ինչը, իրավաբանորեն, պաշտպանության լրացուցիչ երաշխիք է:

Տաճարի պատի կողքին (մոտավորապես 4-5 մետր հեռավորության վրա) շինարարություն է իրականացվում, ինչը անտեսում է մշակութային ժառանգության վերաբերյալ հաստատված նորմերը:

Ընթացող շինարարությունը.

1. Վտանգ է ներկայացնում անմխիթար վիճակում գտնվող հայկական եկեղեցու համար, պարունակում է շինության վերջնական փլուզման բարձր ռիսկ:

2. Բացառում է եկեղեցու տեսանելիությունը, այս կերպ նվազեցնելով դրա կարեւորությունը: Անտեսում է պատմական միջավայրի ճարտարապետական բնութագրերը:

Եկեղեցու կողքին եռահարկ տան շինարարությունը սկսվել է 2016 թվականի դեկտեմբերի 5-ին եւ շարունակվում է մինչ օրս: Շինարարությունը ընթացել է ծանր տեխնիկայի օգնությամբ, ինչի հետեւանքով առաջացած ցնցումները վնասել են տաճարի հիմքերը: Փոսեր փորելու ժամանակ ամբողջովին ոչնչացվել են մի շարք մշակութային շերտեր:

Եկեղեցու մոտակայքում հայտնվել են աղյուսի պատի փլատակների արդեն քանդված կտորներ, պատի եւ կերամիկայի բեկորներ, ինչից երեւում է նախկինում հողի տակ շինության առկայությունը: Այսուհանդերձ, մշակութային ժառանգության պաշտպանության գործակալության համաձայն՝ վնասից հետո, դրա գնահատումը/ուսումնասիրումը անհնար է դարձել:

TDI-ի դիրքորոշմամբ, առաջացած վտանգների հանդեպ պատասխանատու վարչական մարմինները շարունակում են մակերեսային եւ անտարբեր վերաբերմունք ցուցաբերել:

TDI-ին Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության կողմից տրված տեղեկատվության (հեռախոսազրույց) համաձայն՝ մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությունը կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել մշակութային հուշարձանին հասցված վնասի վերաբերյալ: Այս փաստարկի վրա հիմնվելով, քաղաքապետարանի վերահսկողության ծառայությունը չի պահանջել դադարեցնել շինարարությունը: Զուգահեռաբար, թույլտվություն տրամադրելիս անտեսվել են առկա հանգամանքները:

Մշակութային ժառանգություն համարվող հուշարձանների պաշտպանության նպատակով, Վրաստանի «Մշակութային ժառանգության մասին» օրենքը ենթադրում է պաշտպանական գոտիներ, ինչը, իր հերթին, ենթադրում է մշակութային ժառանգության անշարժ օբյեկտի շուրջ եւ/կամ նրա տարածքում, օրենքով հաստատված կարգով, տվյալ տարածքի, որի շուրջ գործում է գործառնական (էքսպլուատացիայի) հատուկ ռեժիմ եւ որի նպատակն է, այդ սահմաններում առկա մշակութային ժառանգության հուշարձանը պաշտպանել անցանկալի ազդեցությունից: Հուշարձանի մասնավոր պաշտպանական գոտին սահմանում է նաեւ հուշարձանի հարակից տարածքը, որը բաղկացած է ֆիզիկական եւ տեսողական պաշտպանական գոտուց եւ նախատեսվում է հուշարձանի ֆիզիկական եւ տեսողական պաշտպանության նպատակով:

Հուշարձանի ֆիզիկական պաշտպանական տարածքը հուշարձանի շրջակա տարածքն է, որտեղ յուրաքանչյուր գործողություն կարող է ֆիզիկապես վնասել հուշարձանը, կամ նրա հարակից տարածքը: Ֆիզիկական պաշտպանական տարածքը սահմանվում է հեշտությամբ՝ հուշարձանի բարձրությունը բազմապատկած 2-ի: Եթե հաշվի առնենք այն փաստը, որ Շամխորեցոց եկեղեցին մինչ վնասվածքներ ստանալը, Թբիլիսիի ամենաբարձր եկեղեցիներից մեկն է հանդիսացել, նրա պաշտպանական գոտին, որը նրան տրվում է ինքնաբերաբար, բավականին մեծ տարածք է ներառում: Կարեւոր է նաեւ այն փաստը, որ մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետը արգելում է ֆիզիկական պաշտպանական գոտում որեւէ գործունեություն, որը կվնասեր կամ վնասի վտանգ կստեղծեր հուշարձանի համար, կամ կվատթարացներ նրա տեսանելիությունն ու կիրառելիությունը:

Բացի այդ, ինչպես նշվել է, մշակութային ժառանգության հուշարձանի ֆիզիկական պաշտպանական գոտուց զատ, գոյություն ունի նաեւ տեսողական` վիզուալ պաշտպանական գոտի: Հուշարձանի տեսողական պաշտպանական գոտին այն տարածքն է, որը ֆիզիկական-պաշտպանական տարածք է ընկալվում եւ որի փոփոխությունը կարող է ազդել հուշարձանի պատմական միջավայրի եւ/կամ հուշարձանի ամբողջական ըմբռնման տեսանկյունից: Շամխորեցոց եկեղեցու համար տեսողական պաշտպանական տարածքը, ըստ օրենքի, 300 մետր շառավիղ ունի: Ինչպես նաեւ, մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ տեսողական պաշտպանական տարածքում արգելվում է այնպիսի գործողություններ իրականացնել, որոնք կվնասեն հուշարձանի պատմական ձեւավորման միջավայրին, կխոչընդոտեն հուշարձանի օպտիմալ տեսքին, նրա ամբողջական ըմբռնմանը եւ կնվազեցնի նրա նշանակությունը:

Ելնելով վերոնշյալից, շինարարական թույլտվություն տրամադրելու ժամանակ խախտվել է մշակութային ժառանգության մասին օրենքի 36-րդ հոդվածը: Անտեսվել է մշակութային հուշարձանի ինչպես տեսողական, այնպես էլ ֆիզիկական պաշտպանական տարածքը:

Շամխորեցոց եկեղեցին նաեւ գտնվում է Թբիլիսիի պատմական շինությունների պաշտպանական գոտում, ինչը էլ ավելի է դժվարացնում` գոտու սահմաններում շինարարական թույլտվություն ձեռք բերելու ընթացակարգն ու պայմանները: Մասնավորապես, «Մշակութային ժառանգության մասին» օրենքի 37-րդ հոդվածը, միայն հատուկ դեպքերում է թույլատրում նշված գոտում շինարարություն իրականացնել. Եթե կառուցվող շինությունը փոխարինվում է վթարային իրավիճակում գտնվող, պատմական եւ գեղարվեստական արժեք ունեցող շինությանը, փլատակներին, կամ ինժիներա-հաղորդակցության ցանցին, կամ եթե բարելավում է դեգրադացված քաղաքային շերտերը:

Պատմական շինությունների գոտում իրականացվող նշված շինարարությունը չի բավարարում օրենքով սահմանված նշված դրույթների պահանջներին, չի փոխարինում խիստ վթարային իրավիճակում գտնվող պատմական արժեք ունեցող շինությանը, ինչպես նաեւ չի բարելավում դեգրադացված քաղաքային շերտերը: Ընդհակառակը, կառուցվող շինությունը, յուրօրինակ ճարտարապետական բնութագրով եւ հուշարձանի հետ հարեւանությամբ, դիսոնասն է մտցնում պատահականորեն ստեղծված միջավայրում:

Սրա հետ մեկտեղ, պատմական շինությունների պաշտպանական գոտում պատմականորեն ստեղծված փողոցների ցանցի փոփոխությունը, կառուցապատումը, կամ այլ հնարավոր այլ քաղաքաշինական փոփոխությունները թույլատրվում է միայն համապատասխան նախագծի եւ գիտական ապացույցների հիման վրա, պատմական տեսքին հնարավորինս մոտ:

Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարության գրառումների ուսումնասիրությամբ պարզվում է, որ պատմական շինությունների գոտում իրականացվող շինարարությունը չի բավարարում օրենքով սահմանված՝ շինարարության թույլտվություն տրամադրելուց առաջ հնագիտական ուսումնասիրություն իրականացնելու պահանջին, ինչը ապացուցվում է շինարարության ընթացքում հայտնաբերված մշակութային շերտը: Չնայած դրան, Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարության մշակութային ժառանգության պաշտպանության խորհրդի քաղաքային ժառանգության բաժինը, եկեղեցու հարեւանությամբ շինարարության վերաբերյալ դրական եզրակացություն է տվել 2014 թվականի փետրվարի 2-ին:

Թբիլիսիի քաղաքապետարանի ճարտարապետական ծառայության եւ Վրաստանի մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարություն գործողություններում, շինարարության թույլտվություն տրամադրելով անտեսվել է ինչպես մշակութային ժառանգության մասին Վրաստանի օրենքը, այնպես էլ Վրաստանի ընդհանուր վարչարարության օրենսգրքով սահմանված նյութական արժեքների օրինական կիրառության չափորոշիչները.

1. Վարչարարական-իրավական ակտը չպետք է հակասի օրենքին:
2. Վարչական մարմինը պարտավոր է քննել գործի համար կարեւոր միջավայրը եւ որոշում կայացնել դրա գնահատման եւ բազմակողմանի ազդեցությունների ազդեցության վերաբերյալ եզրակացության հիման վրա:
3. Նոր կամ ընթացող շինարարությունը, ինչպես նաեւ շինության փլատակների վերականգնումը, պետք է տեղի ունենա հարակից շինության փլատակների վրա ազդեցության ուսումնասիրման եւ գնահատման արդյունքում: Նախագծողն ու կառուցապատողը պետք է ապահովի բոլոր անհրաժեշտ միջոցառումների իրականացումը, որպեսի բացառի հնարավոր խախտումներն ու վնասները:

Հայ առաքելական եկեղեցու կողմից շինարարության թույլտվության բողոքարկումը փաստացի անհնար է: Վրաստանի օրենսդրությունը ակտի բողոքարկման հնարավորություն է տալիս միայն նրանց, ովքեր իրավական հիմքերով շահագրգիռ կողմ են համարվում (այս դեպում՝ շինարարության թույլտվություն ունեցող) պատճառված վնասի տեսանկյունից:

Քանի որ «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին պետության ենթակայության տակ է, Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմը լծակներ չունի իրավական մակարդակով պահանջել եկեղեցու պաշտպանություն եւ/կամ սեփական ուժերով տիրություն անել: Հայ առաքելական եկեղեցին զրկված է եկեղեցու հարեւանությամբ ընթացող շինարարության թույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջի հնարավորությունից: Չնայած դրան, Հայ առաքելական եկեղեցին փորձում է փրկել «Շամխորեցոց Սուրբ Աստվածածին» եկեղեցին: Նրանք, վտանգների մասին տեղեկատվություն են տրամադրել Թբիլիսիի քաղաքապետարանին եւ մշակութային ժառանգության պաշտպանության գործակալությանը:

Վերջինս, TDI-ի նամակի հիման վրա, դիմել է Թբիլիսիի քաղաքապետարան, նշված հարցը ուսումնասիրելու խնդրանքով: Դրա հետ մեկտեղ, հաշվի առնելով, որ շինարարության շրջանակներում նշվում են քրեական հանցագործության նախանշաններ (հնագիտական օբյեկտին կանխամտածված կամ ոչ միտումնավոր վնաս հասցնել կամ ոչնչացնել): Հարկ է նշել, որ գործակալությունը Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանն է դիմել նամակով դեռեւս 2017 թվականի փետրվարի 8-ին, Իսանի փողոցի 18 հասցեում իրականացվող` հնարավոր անօրինական շինարարության վերաբերյալ տեղեկատվություն ստանալու ակնկալիքով, սակայն մինչ այս պահը արձագանք չի ստացել:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը TDI-ին դեռեւս տեղեկատվություն չի տրամադրել` այս հարցով հետաքննություն սկսել է, թե` ոչ:

Ելնելով վերոնշյալից, TDI-ը կոչ է անում.

1. Վրաստանի ներքին գործերի նախարարությանը՝ հարցի վերաբերյալ ժամանակին ձեռնամուխ լինել օբյեկտիվ եւ արդյունավետ հետաքննության, մշակութային ժառանգություն համարվող հուշարձանի հարեւանությամբ անօրինական գործընթացների շուրջ:

2. Մշակութային ժառանգության պաշտպանության ազգային ծառայությանը՝ պաշտպանել վթարային իրավիճակում գտնվող հուշարձանը, պատրաստել դրա վերանորոգման աշխատանքների ծրագիր, համապատասխան վարչական մարմիններին անհապաղ տեղեկատվություն տրամադրել մշակութային հուշարձանի վրա իրականացված բացասական ազդեցության վերաբերյալ:

3. Թբիլիսիի քաղաքապետարանի վերահսկողական ծառայությանը՝ կասեցնել կառուցվող շինությունը, որի շինարարության թույլտվությունը տրամադրվել է օրենքի խախտմամբ:

4. Թբիլիսիի քաղաքապետարանին, ճարտարապետական ծառայությանն ու մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանը, հրապարակայնորեն մանրամասն տեղեկատվություն տրամադրել եւ իրավաբանորեն հիմնավորել նշված մշակութային ժառանգության հուշարձանի հարեւանությամբ շինարարության թույլտվության տրամադրման օրինականության վերաբերյալ:

5. Մշակույթի եւ հուշարձանների պաշտպանության նախարարությանը՝ կատարել օրենքով սահմանված իր պարտականությունը, այն է` մշակութային ժառանգության հուշարձանի պաշտպանություն եւ պահպանություն, նրա համակարգված ստուգում, մշակութային ժառանգության հուշարձանի ոչնչացման կանխարգելում:

NEWS.am