«18–ից 20 տարեկան երեխաները չպետք է գնան առաջնագիծ՝ անպաշտպան, նրանք թնդանոթի միս չեն». ակցիա Կառավարության դիմաց
Մի խումբ քաղաքացիներ մտահոգված սահմանային լարվածությամբ եւ անվտանգությամբ, հավաքվել են Կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են, որ 18–ից 20 տարեկան զինվորներին չտանեն առաջնագիծ առանց պաշտպանվածության։
«18–ից 20 տարեկան երեխաները չպետք է գնան առաջնագիծ, անպաշտպան, բաց օդով, վատ հանդերձանգով, սահմանին առանց զենքի, նրանք թնդանոթի միս չեն։ Ես պահանջում եմ կանգնեցնել այս խայտառակությունը։ Մեր կառավարությունը ի վիճակի չէ բանակային ռեֆորմներ իրականացնել, թող հեռանան, ով կարող է՝ թող գա ու իրականացնի այդ ռեֆորմները։ Ես ուզում եմ արժանապատիվ խաղաղություն լինի, իսկ դա անողը պետք է կարողություն ունենա, ես այդ կարողությունը չեմ տեսնում հիմա»,– լրագրողների հետ զրույցում ասաց հասարակական գործիչ Շողեր Մաթեւոսյանը։
«Իբր խաղաղ պայմաններում մենք շարունակում ենք զոհեր ունենալ։ Էսպես չի կարող շարունակվել, պետք է նոր մեխանիզմներ մտածել։ Կարծում եմ՝ սրա լուծումը կարող է լինել, օրինակ՝ միջազգային խաղաղապահ ուժերի, մոնիտորինգային խմբերի ներգրավումը այս տարածաշրջանում, բայց այն ինչ մեզ առաջարկվում է՝ չի աշխատում։ Մենք չենք ստանում ո՛չ ՀԱՊԿ–ի, ո՛չ էլ Ռուսաստանի արձագանքը»,– հավելեց իրավապաշտպան Նինա Կարապետյանցը։
Հիշեցնենք, որ 44–օրյա պատերազմից հետո, հայ–ադրբեջանական սահմանին եւ Արցախում պարբերաբար իրավիճակը լարվում է, ինչի հետեւանքով զոհեր ենք ունենում, այդ թվում՝ քաղաքացիական։ Երկու օր առաջ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մազի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ հարձակում են գործել, հայկական կողմը երեք զոհ, երկու վիավոր ունի։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո