Գործընթացը բացահայտեց, թե ով է իրականում իշխանական դաշտից դուրս
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը դադարեցնում է խորհրդարանական առաջիկա ընտրությունների օրը փոխելու հարցը Սահմանադրական դատարանում քննարկելու համար սկսած ստորագրահավաքը:
Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների շրջանակներում լրագրողների հետ հանդիպմանը ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նշեց, որ անհրաժեշտ 27 ստորագրությունից հաջողվել է հավաքել ընդամենը 19-ը: «Պետք չէ ակնկալել, որ ստորագրահա վաքին նոր միացողներ կլինեն, քանի որ արդեն մի քանի օր մենք սկսել ենք այս գործընթացը, և եթե ստորագրել ցանկացողներ լինեին, մենք արդեն հավաքած կլինեինք անհրաժեշտ ստորագրությունները»,- նշեց Զուրաբյանը:
Նա հայտնեց, որ ընտրությունների օրվա հարցը ՍԴ-ում քննարկելու ձևաթղթի տակ ստորագրել են ՀԱԿ խմբակցության բոլոր 7 պատգամավորները, «Համախմբում» կուսակցությունը ներկայացնող բոլոր 5 պատգամավորները՝ Վարդան Օսկանյանը, Վահե Հովհաննիսյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը եւ Հայկ խաչատրյանը, 3 պատգամավոր ԲՀԿ խմբակցությունից` Նաիրա Զոհրաբյանը, Վահե էնֆիաջյանը եւ Միքայել Մելքումյանը, 2-ը՝ «Ժառանգություն» խմբակցությունից՝ Զարուհի Փոստանջյանը եւ Թեւան Պողոսյանը, երկու անկախ պատգամավորներ՝ Էդմոն Մարուքյանն ու Խաչատուր Քոքոբելյանը:
Լևոն Զուրաբյանը հավելեց, որ այս գործընթացը բացահայտում է այն անձանց իրական դեմքը, ովքեր իրենց ընդդիմադիր են համարում, սակայն այն պահին, երբ պետք է աջակցեն ընդդիմության նախաձեռնությանը, հետ են կանգնում:



















































Հայաստանի «քնելը» աղետալի կլինի. ՀԱԿ-ը չի բացառում արտախորհրդարանական ուժերի հետ համագործակցությունը
«Համախմբանը» միայն երկու օրում 700 հոգի է անդամակցել
«Համախմբումն» Ախուրյանում (Տեսանյութ)
Գ. Նազարյան. «Սերժ Սարգսյանը հեռացող ղեկավար է»
Պատգամավոր Հայկ Խաչատրյանը կմիանա «Համախմբում» կուսակցությանը
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Առավոտյան բողոքել է ինքնազգացողությունից. Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում
Միլանը հյուրընկալվել էր Ջենոային
Ինտերը հարազատ Ջուզեպպե Մեացա մարզադաշտում հյուրընկալեց Կոմոյին
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար