Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է

Ստեփանակերտ. Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները Թուրքիայի կողմից ծրագրված գործողությունների արդյունք են

Այն, ինչ տեղի ունեցավ Ղազախստանում, բնականաբար, եւ՛ ներքաղաքական, եւ՛ մեծ հաշվով աշխարհաքաղաքական գործընթացների արդյունք է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանը։

«Իհարկե, չի կարելի ամբողջությամբ անտեսել ներքաղաքական պատճառները, քաղաքական, սոցիալական նշանակության տարբեր նախադրյալները։ Այնուամենայնիվ, աշխարհաքաղաքական՝ հեռուն գնացող քայլերը կատալիզատորն ու հիմնական նպատակն էին։ Առանձնահատուկ դեր խաղացին պանթուրքական շրջանակները։ Այն, որ Ղազախստանը առանձնահատուկ նշանակություն ունի պանթուրքիստական ​​գաղափարների համար, կարծում եմ, միանգամայն ակնհայտ է։ Առաջին հերթին, այդ շրջանակների համար համեմատաբար հեշտ էր աշխատել այնտեղ, երկիրը շատ ավելի բաց է, քան տարածաշրջանի մյուս պետությունները, երկիրն իր կազմով բազմազգ է, կան բազմաթիվ կազմակերպություններ։ Ավելին, Ռուսաստանի հետ գործնականում չկա հսկվող սահման, այսինքն՝ կա Ղազախստանով Ռուսաստան տարբեր տեսակի հոսքերի ներթափանցման հնարավորություն, ինչը նույնպես պանթուրքիստական ​​շրջանակների հիմնական նպատակներից է։

Այդ մասին է վկայում Թուրքիայում եւ Ադրբեջանում հիստերիկ վերաբերմունքը։ Ճիշտ է, այնտեղ դրսեւորվեց «կամուֆլյաժային» մոտեցում․ իշխանությունները կարծես կողմնակից են չեզոքությանը, բայց իշխանության իրական կարծիքն արտահայտող ամենատարբեր շրջանակներ՝ քաղաքագետներ, վերլուծաբաններ, հասարակական շրջանակներ, որոնք ֆինանսավորվում են կառավարության կողմից, ունեն աշխարհքաղաքական հավակնություններ եւ նպատակներ, եւ դրա հետ մեկտեղ մեղադրանքներ են հնչեցնում՝ ուղղված ՀԱՊԿ-ին, Ռուսաստանին, Հայաստանին՝ հենց պանթուրքիզմի առումով։

Ինչո՞ւ, այնուամենայնիվ, Ղազախստանը։ Ինչպես արդեն նշվեց, այն ավելի բաց է, ունի վիթխարի ռեսուրսներ՝ նավթ, գազ, ուրան, այլ ռեսուրսներ, եւ միաժամանակ՝ շատ պայթյունավտանգ է ներգրավվածության եւ սահմանակից պետությունների վրա ներգործության տեսակետից։ Բնականաբար, եթե պանթուրքական շրջանակներին հաջողվեր զավթել իշխանությունը Ղազախստանում, դրանով պայքարը չէր ավարտվի։ Ղազախստանում կողք կողքի ապրում են տարբեր ժողովուրդների ներկայացուցիչներ։ Ի հայտ եկած կենտրոնախույս միտումներն անխուսափելիորեն կանդրադառնային Ռուսաստանի, Չինաստանի, Ղազախստանում ապրող ռուս բնակչության վրա։ Իրավիճակը հղի էր պայթյունով, որը կարող էր տարածվել սահմանակից շատ պետություններում եւ ընդգրկել ընդարձակ աշխարհաքաղաքական տարածք, առաջ բերել բռնության վիթխարի բռնկում, իրավիճակի ապակայունացում։ Դա հնարավորություն կտար, որպեսզի Թուրքիան ավելի ակտիվ ներգրավվեր։ Մենք այժմ տեսնում ենք Անկարայի կողմից թյուրքական միասնության բանաձեւի ակտիվ առաջմղումը,թյուրքական պետությունների զինված կազմավորումների զինվորներ ուղարկելը, սա ակնհայտ ակնարկ է, որ նրանք մտադիր են շարունակել գործել ապակառուցողական ոգով։ Հարկ է ուշադրություն դարձնել 20 հազար գրոհայինների հիանալի պատրաստվածության վրա։ Դա փաստացի նշանակում է, որ նրանք կարողացան ինչ-որ ժամանակով վերահսկողության տակ վերցնել բավական մեծ տարածք, այդ թվում Ալմաթին։ Շատ վերլուծաբաններ ենթադրություններ են հայտնում, որ գրոհայինները եկել էին Աֆղանստանից, այլ տեղերից։ Այդ երթուղին հնարավոր է։ Բայց կա նաեւ ավելի կարճ եւ բացարձակապես չվերահսկվող երթուղի՝ Թուրքիայից Ադրբեջանով, Կասպից ծովով։ Շատ հիմքեր կան ենթադրելու, որ օգտագործվել է հենց այդ երթուղին։ Բաքվում եւ Անկարայում հակառուսական եւ հակահայկական հռետորաբանության բռնկումը նույն բանի մասին է վկայում։ Այսինքն՝ մենք տեսնում ենք իրավիճակի ապակայունացման պլանավորված գործողություն։ Հավանաբար, չէին մտածում, որ այդպես կտրուկ կկասեցվեն նման փորձերը։ ՀԱՊԿ գործողությունները ցույց տվեցին խաղաղապահ գործողության արդյունավետությունը։ Բայց ես կարծում եմ, որ պայքարն, այնուամենայնիվ, ավարտված չէ, եւ լինելու են իրավիճակի ապակայունացման փորձեր նաեւ Կենտրոնական Ասիայի այլ պետություններում։ Մենք տեսնում ենք պանթյուրքիզմը գործողության մեջ։ Չպետք է մոռանալ Էրդողանի՝ վերջերս ցուցադրած քարտեզը, եւ այնտեղ Ղազախստանը առանցքային դերերից մեկն է խաղում։ Որովհետեւ առանց Ղազախստանի պանթյուրքիզմն առաջ մղել Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ՝ անհամեմատ ավելի դժվար է լինելու։ Սրանք Թուրքիայի եւ պանթուրքական շրջանակների պլանավորված գործողություններն են՝ վտանգավոր ծավալապաշտական նախագծի իրականացման նպատակով։ Կարծում եմ՝ իրականանալու դեպքում նախագիծը մահացու վտանգ կներկայացներ նաեւ մեզ համար։ Դա չեն թաքցնում Թուրքիայում, թուրք գործիչներն օրինակ են բերում Ղարաբաղը՝ որպես թուրքական միասնության գլխավոր արդյունք։ Այդ գործընթացները բավական որոշակի փոխկապվածություն ունեն։ Ուստի անհրաժեշտ է սառնարյուն, հույզերին չտրվելով, իսկ մենք տեսնում ենք նման անհամարժեք ընկալումներ, կասեցնել արմատական պանթուրքական վեկտորները։ Հետեւանքը կարող է դառնալ գլոբալ մասշտաբի հրդեհը»,- ամփոփել է Դավիթ Բաբայանը։