Երկու Հայաստան բախվել էր միմյանց. Գ. Նազարյան
Գեղամ Նազարյանը գրում է.
Ի՞նչ էր կատարվում նահատակ տղերքի ծնողների, քույրերի եւ եղբայրների, մոտ ընկերների հետ, երբ մոտ մեկ ժամ անդադար պայթյուններ էին՝ սալյուտի տեսքով։ Ի՞նչ էր կատարվում այդ պայթյունների պահին պատերազմով անցած եւ ողջ տուն վերադարձած տղերքի հետ։ Ինչ որ մեկին դա հետաքրքի՞ր է։
Ովքե՞ր էին պայթյունների հեղինակները, ովքեր նրանց ծնողները։
Երկու Հայաստան բախվել էր միմյանց։ Մի Հայաստանը, իմ ընկերներից մեկի դիպուկ բնորոշմամբ, բդի փարթի էր անում, ողողված սալյուտներով, իսկ մյուս մասը Եռաբլուրում կամ տանը՝ հեռուստաէկրանի առաջ Եռաբլուրի միջոցառմանն էր հետեւում, երազելով հզոր ու խաղաղ Հայաստանի մասին։
Բախում, որը չպետք է լիներ։ Բախում, որը դեռ շարունակվում է։
Մի Հայաստանը երազում է, որ իր զավակները լինեն արժանապատիվ եւ վերադառնան Շուշի ու Հադրութ, իսկ մյուս հատվածը երազում է, որ իր որդիները բենթլի քշեն, բայց արդեն կարեւոր չէ Լոսում, թե Մոսկվայում։ Եւ հենց բենթլիի մասին երազողներն էլ հերթական անգամ սպանելով զոհված տղերքին, նորից վիրավորելով վիրավորվածներին, կտտանքների ենթարկելով նահատակների հարազատներին սալյուտ էին խփում ու բուդ խժռում, եւ խելագարություն՝ խմում զոհված տղարքի կենացը։ Էլ չխմեք։ Տղերքը ձեր կենացների կարիքը չունեն։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից