Մաս մի՛ կազմեք ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին․ Մամիկոն Ասլանյանի կոչը՝ կալանավայրից
Հարգելի՛ ընկերներ, կոչ եմ անում մաս չկազմել ընտրական պրոցեսների ոտնահարման գործընթացին։ Այս կոչով կալանավայրից հանդես է եկել «Մամիկոն Ասլանյան» դաշինքի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը՝ դիմելով Վանաձորի նորընտիր ավագանու անդամներին։
«Դուք բոլորդ Վանաձոր խոշորացված համայնքի բնակիչներ եք և վաղը պիտի քայլեք այդ քաղաքի փողոցներով։ Բոլորդ մասնակից եք եղել ընտրական պրոցեսներին և քաջատեղյակ եք արձանագրված արդյունքներին։ Խնդրում եմ դեմ չգնալ ձեր խղճին, վանաձորցու կամքին և կատարել ժողովրդի կամքից բխող ընտրություն։ Միևնույն է՝ արդարությունը հաղթելու է, բայց ճիշտ կլինի, որ այն հաղթի ձեր ձեռամբ։ Ովքեր ուղղորդում են ընտրական պրոցեսները, նրանք մեծ առումով վանաձորցի չեն, բայց ձեզ են թողնելու այս ողջ գործընթացի սև խարանը, որը կրելու եք սերնդեսերունդ։
Գործեք հանուն Վանաձորի և վանաձորցու:
Աստված առաջ»,- ասված է Ասլանյանի կոչում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ավագանու տեղական ընտրություններում տասը քաղաքական ուժերից հինգը հաղթահարեցին շեմը։ Հաղթանակը տարավ «Մամիկոն Ասլանյան» դաշինքը (15 մանդատ), իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (9 մանդատ) երկրորդ տեղում էր Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը (5 մանդատ), երրորդ տեղը՝ չորրորդ եւ հինգերորդ տեղերը զբաղեցրեցին «Հայրենիք» (2 տեղ) եւ «Ապրելու երկիր» (2 տեղ) կուսակցությունները։
Մամիկոն Ասլանյանը դեկտեմբերի 16-ին ձերբակալվել էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով։ Ընդ որում, հետապնդումները սկսվել էին դեկտեմբերի 5-ի ընտրություններում վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նկատմամբ նրա ընդդիմադիր դաշինքի հաղթանակից հետո։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից