Քաղաքային հեղափոխություն
Քաղաքային հեղափոխություն
Ի՞նչ է կատարվում Երևանում, ի՞նչ խնդիր է լուծում Նիկոլը Հայկ Մարությանի պաշտոնանկությամբ։ Գաղտնիքն այլ տեղ է. վերջին ՏԻՄ ընտրություններն ազդարարում են «քաղաքային հեղափոխության» պրոցեսի մասին. նիկոլականությունը պարտվել է երկրի բոլոր խոշոր քաղաքներում՝ Գյումրի, Վանաձոր, Գորիս, Կապան, Աբովյան, Մասիս, Ապարան, Վեդի, Եղեգնաձոր։
Իշխանության մերժման և նոր իշխանության պահանջը քաղաքային մշակույթ է։ Այն ծնվում է քաղաքային միջավայրում, զարգանում որոշակի մակարդակի և ստանում հանգուցալուծում։ Հենց սա էլ տեղի է ունենում Հայաստանում։
Քաղաքների ցանկում այս պահին բացակայում է Երևանը, բայց բոլորին էլ պարզ է, որ այդ բացակայությունը տեխնիկական է՝ տեղի չեն ունեցել ընտրություններ։ Իսկ բովանդակային առումով Երևանում Նիկոլը մերժված է շատ ավելի վաղ։
Հաշվի առնելով համահայկական աղետի մասշտաբները, «քաղաքային հեղափոխությունը», ամենայն հավանականությամբ, չի սահմանափակվելու Հայաստանի սահմաններով։ Պոտենցիալ հեղափոխական քաղաքների ցանկում, իհարկե, առաջին տեղում Ստեփանակերտն է, այնուհետև՝ խոշոր հայկական համայնքներ ունեցող աշխարհի քաղաքները՝ Ռուսաստանի, Եվրոպայի, Ամերիկայի։ Աշխարհի հայերը չեն ուզում ապրել պարտվածի, ստորացվածի նվաստացուցիչ կարգավիճակով, ինչի մասին նրանց անընդհատ հիշեցնում է պարտված իշխանության գոյությունը։
Պարտությունը և ստորացումը ծանր էմոցիաներ են և կարող են լուծվել միայն ուժգին «կոնտրէմոցիայի» միջոցով։ Անհատական և ազգային արժանապատվության գաղափարով «քաղաքային հեղափոխությունը» հանգեցնելու է Հայաստանում նոր իշխանության ձևավորմանը և պատմության նոր էջի բացմանը։ Սա է պրոցեսի տրամաբանությունը։
Ի՞նչ է խնդիր է այսօր լուծում Նիկոլը. կա տպավորություն, որ նա խորքային պրոցեսներն ավելի լավ է զգում, քան՝ իր հակառակ ճամբարները։ Հետևաբար նա սկսում է քայլեր անել՝ ձերբակալել, ճնշել, սպառնալ, առնել և այլն։ Նա կորսված քաղաքների խնդիրը պետք է փոխհատուցեր Երևանով։ Նոր արտահերթ ընտրությունների նա չի գնա. պարտության և անվերահսկելի ընթացքի հավանականությունը չափազանց մեծ է։ Պատմության այս էջը Երևանի ընտրություններով կարող էր արագ ավարտվել։ Դա, իհարկե, կարող է տեղի ունենալ նաև Երևանի փողոցներում՝ առանց ընտրությունների, սակայն ընտրությունները կարագացնեին ու կմոբիլիզացնեին ընթացքը։
Հետևաբար՝ նա գնաց նեղթիմային ճանապարհով՝ ստեղծելու համար իմիտացիա, թե «վերցրել» է Երևանը, ու այն իր վերահսկողության տակ է։
Բայց ամբողջ խնդիրն այն է, որ թե´ Երևանի, և թե´ բռնաճնշումների միջոցով մյուս քաղաքների վրա վերահսկողությունը, իրոք, իմիտացիոն է, և քաղաքային հեղափոխության պրոցեսն այդ ձևերով կանգնեցնել հնարավոր չի լինելու։ Իսկ ի՞նչը կարող է կանգնեցնել այն։ Որքան էլ զարմանալի թվա, բայց բանալին Նիկոլի ձեռքում չէ. «քաղաքային հեղափոխության»՝ հայաստանյան և համահայկական պրոցեսը կարող է կանգ առնել մեկ դեպքում, եթե հականիկոլական համակարգերը չհասկանան պրոցեսը, չդառնան հանրային պահանջներին համահունչ և չկարողանան հանրային տրամադրությունները փոխարկել քաղաքական լուծումների։ Սրա վտանգը, ցավոք, կա։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց