Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում, ԼՀԿ–ի դատարան դիմելը ձեւական բնույթ է կրում. Վանեցյան
Մամիկոն Ասլանյանի ձերբակալությունը քաղաքական բնույթ է կրում, այլ նպատակ չկա։ Այս մասին Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։
«Թույլատրելիի չափով ծանոթացել եմ քրեական գործի նյութերին, որեւէ հիմնավորում, որով հնարավոր էր մարդուն մեղադրանք առաջադրել ու զրկել մարդուն ազատությունից՝ չկա։ Մենք տեսանք, որ իշխող ուժը այն համայնքներում որտեղ ունեցել է պարտություն, ռեպրեսիվ մեթոդներով փորձում են էնպես անել, որպեսզի համայնքապետերն ընտրվեն բացառապես իրենց կուսակցությունից, կամ էլ իրենց սպասարկող կուսակցության ներկայացուցիչներից։ Հավաստիացնում եմ, որ հնարավոր չէ բիրտ ուժով ու ապօրինի միջոցով այդ գործն ավարտին հասցնել»,– ասաց Արթուր Վանեցյանը։
Դեկտեմբերի 17–ին Վանաձորում պիտի տեղի ունենար նորընտիր ավագանու անդրանիկ նիստը, սակայն ըստ Վանեցյանի՝ այսօր հայտնի է դարձել, որ ընտրություններին անցողիկ շեմը չհաղթահարած «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դիմել է դատարան՝ ընտրությունների արդյունքների բողոքարկման վերաբերյալ։
«Չեմ կարծում, որ դա պատահականություն է, որովհետեւ իշխանություններին ժամանակ էր պետք ձգել , որպեսզի կարողանան Մամիկոն Ասլանյանի նկատմամբ այն պատժամիջոցները կիրառել , որոնք հիմա տեսնում ենք։ ԼՀԿ–ի դատարան դիմելը ձեւական բնույթ է կրում»,– ասաց Արթուր Վանեցյանը։
Նշենք, որ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքի Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը քիչ առաջ ձերբակալվել է Քննչական կոմիտեի քննիչի որոշմամբ։
Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց