Արթուր Վանեցյանը ևս կողմ է Ալեն Սիմոնյանի հեռացման գաղափարին
Նախորդ շաբաթվա ավարտին հայտնի դարձավ, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։
Հրապարակ օրաթերթը գրել էր, որ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունից երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը եւ Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները։
Չնայած այն հանգամանքին, որ անվստահություն հայտնելու գործընթացը նախաձեռնվում է խմբակցությունների անունից և Արթուր Վանեցյանն ու մյուսները չէին կարող միանալ կամ չմիանալ այդ նախաձեռնությանը, այնուամենայնիվ փորձեցինք ճշտել, թե Արթուր Վանեցյանը ինչպիսի դիրքորոշում ունի այս հարցում։
«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը Politik.am-ի հետ զրույցում նախ հերքեց լրատվամիջոցներում հայտնված լուրը, թե Արթուր Վանեցյանը չի միացել ստորագրահավաքին․ «Այդ պրոցեսը խմբակցությունների որոշմամբ է լինում և ոչ մի ստոագրահավաք չի նախաձեռնվել»,-ասաց Հակոբյանը։
Իսկ ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանի հեռացման մտքին, Սոս Հակոբյանն ասաց․ «Ցանկացած պրոցես, որն ուղղված է այս իշխանությունների հեռացմանը՝ կլինի այդ սուբյեկտը Նիկոլ Փաշինյանը, Ալեն Սիմոնյանը, թե որևէ երրորդ անձ պարոն Վանեցյանը կողմ է»,- եզրափակեց իր խոսքը Սոս Հակոբյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց