Մեկ օրում Հայոց բանակը տվել է 2 զոհ և 10 վիրավոր․պատկերացնում եմ` մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին
Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով «կջարդեին» երկրում գործող որոշ «իրավապաշտպան կազմակերպություններ»․ Նման գրառում է արել Արցախի Հանրապետության ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը։
«Պարտադրված խաղաղության խայտառակ ծանրությունը տասնամյակներ ուսած թշնամուն շուրջ մեկ տարի առաջ խայտառակաբար պարտված և «խաղաղության դարաշրջան թևակոխելու» մասին հեքիաթներ հյուսող իշխանության «կառավարման» պայմաններում երեկ (դեկտեմբերի 10-ին) Հայոց բանակը մեկ օրվա ընթացքում տվել է 2 զոհ և 10 վիրավոր, որից 1 զոհ, 8 վիրավորը՝ հակառակորդի նախահարձակ գործողության, իսկ 1 զոհ և 2 վիրավոր՝ նախնական տվյալներով՝ համածառայակցի կողմից արձակված կրակոցների արդյունքում...
Այդ ամենը միայն երեկ, իսկ տարվա կտրվածքով տասնյակների են հասնում ոչ միայն զոհերն ու վիրավորները, այլև գերեվարվածները...
Պատկերացնում եմ, թե մինչև 2018-ը ինչ աղմուկ-աղաղակ կբարձրացնեին և ինչպիսի փութաջանությամբ բանակի լրատվության պետի հեռախոսը զանգերով «կջարդեին» երկրում գործող որոշ «իրավապաշտպան կազմակերպություններ», մասնավորապես՝ արթուրսաքունցները (ովքեր պայքարում էին ժամկետային զինծառայողի «իրավունքները պաշտպաներու» և, հատկապես, վերջինիս անձնական հիգիենայի սպասարկումը պայմանագրային ծառայողի ուսերին դնելու համար), եթե այդ ամենը կատարվեր «նախկին թալանչիների» ղեկավարման տարիներին...
Այդուհանդերձ, ես հաստատատ գիտեմ, թե այս ամենից հետո ինչպիսի քայլերի կդիմեին «նախկին թալանչիները», բայց այսօր ոչ միայն գիտեմ, այլև համոզված եմ, որ ս ր ա ն ք անզոր են ինչ-որ բան անելու...»,-գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց