Աննա Գրիգորյան. Նախաձեռնում ենք ԱԺ խոսնակի հրաժարականի իրավական գործընթացը
Մենք նախաձեռնում ենք ՀՀ ԱԺ խոսնակի պաշտոնից Ալեն Սիմոնյանի հրաժարականի իրավական գործընթացը։ Այս մասին դեկտեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։
Նա կոչ արեց Հայկ Կոնջորյանին՝ որպես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խմբակցության ղեկավար, դատապարտել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, այլապես կստորագրեն նրա յուրաքանչյուր խոսքի տակ, եւ իրենց համար դա նույնպես գոյություն չունեցող խնդիր կլինի։
Պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Սիմոնյանի արտահայտած մտքերը ընկած են իշխանությունների քաղաքականության հիմքում, ավելին, դրանք սպառնում են Ադրբեջանում պահվող հայերին։
«Ե՞րբ գերիների վերադարձն ականապատ դաշտերի քարտեզների փոխանակման առարկա դարձավ։ Ինչու՞ էր գերագույն հրամանատարը թաքնվում բունկերում: Արդյո՞ք զինծառայողներին ապահովել է անհրաժեշտ ամեն ինչով»,- հարցրեց Գրիգորյանը։
Նրա խոսքով` ուժային կառույցների ներկայացուցիչների փակ հանդիպմանը ներկա են եղել միայն գերատեսչությունների ղեկավարները, ինչը բացատրվել է իբր բարձրաստիճան պաշտոնյաների զբաղվածությամբ:
«Հանդիպմանը պետք է մասնակցեին վարչապետ Փաշինյանը, պաշտպանության նախարարը, ԱԳ նախարարը, ԱԱԾ տնօրենը, բայց նրանք չկային։ Սակայն զբաղվածությունը չի խանգարել Փաշինյանին առավոտից երեկո հանդիպում ունենալ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ։ Դա ընամենը ցույց է տալիս նրանց վերաբերմունքը խնդրին»,- ընդգծեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին ձայնագրություն հրապարակվեց, որում Ալեն Սիմոնյանը ռազմագերիներին մեղադրում էր դասալքության մեջ։


















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում