Ալեն Սիմոնյանի մոտ փայլուն ստացվում է միայն պետբյուջեի հաշվին հարստանալը և նոր պադավատ ունենալը. Արեգնազ Մանուկյան
Տեղյա՞կ եք, թե ադրբեջանական լրատվամիջոցների գլխավոր հերոսն ամենաօրյա ռեժիմով ով է. Ձեր առաջնորդ Նիկոլ Փաշինյանի նկարը Հաքին.ազ-ը էջերից չի իջնում, գոնե ամաչեք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով իշխանական պատգամավորիներին:
Նա հիշեց, որ մի ժամանակ Ալեն Սիմոնյանը, նրա և ՔՊ-ականների առաջնորդը խոսում էին պաշտոնյաների բարեկամների հաջողված բիզնեսների մասին ու հայտարարում, որ նրանք պետական միջոցներ են յուրացնում, պետական տենդերներ են հաղթում, թալանում են, դրա համար էլ հարստանում են. «2018-ի իշխանափոխությունից անցել է 3 տարի և ձեր ասածները հաստատող որևէ կոռուպցիոն դեպք չեն բացահայտել։ Դա նշանակում է, որ կամ նախկինում ստել եք կոռուպցիայի թեմայով և փորձել աչոկներ հավաքել, կամ չեք ստել, պարզապես հիմա դուք եք նույն գործով զբաղվում»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Ա. Մանուկյանը նշեց, որ իշխանափոխությունից հետո լավացել են Ալեն Սիմոնյանի ընտանքի անդամների և նրա շրջապաաի գործերը. «Նրա եղբայրը «Եվրո ասֆալտ» ընկերությունում տնօրեն է դարձել 2020 հուլիսին, դրանից հետո այդ կազմակերպությունը սկսել է երջանիկ պատահականությամբ սկսել է ասֆալտի տեդերներ շահել և պետբյուջեի հաշվին հարստնալ։
Ի դեպ, օրերս Ալեն Սիմոնյանը թուրքամետ կայքերից մեկին տված հարցազրույցի ժամանակ արդարացել էր, թե իր դեմ քարոզարշավ են կազմակերպում, քանի որ արդյունավետ հանդիպումներ է ունենում դրսում, փայլուն հարաբերություններ հաստատում, մասնավորապես, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Թե ինչքանով են այդ հարաբերությունները փայլուն, պարզվեց 3 օր առաջ, երբ ՌԴ արտգործնախարարությունից նրան մեղադրեցին երևակայական, այսինքն գոյություն չունեցող «Լավրովի պլանին» հղում անելու համար։
Դա, մեղմ ասած, դիվանագիտական ապտակ էր։ Ահա սա էր նրա փայլուն հարաբերության և արդյունավետ աշխատանքի գնահատականը։
Փայուն և արդյունավետ նրա մոտ սատցվում է միայն ասֆալտի տենդերները շահելը, պետբյուջեի հաշվին հարստանալն ու նույն պետբյուջեի հաշվին նոր պադավատ ունենալը»,-ընդգծեց Արեգնազ Մանուկյանը:


















































ՆԳՆ քրեական ոստիկանները հերթական հանցավոր խումբն են վնասազերծել՝ կասեցնելով նրանց գործունեությունը
Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս
Աբու Դաբիի նավթային ընկերության երկու նավեր հարձակման են ենթարկվել Հորմուզի նեղուցում
Անվտանգության կանոնների պահպանումը՝ ջրահեղձությունների կանխարգելման կարևոր նախապայման․ ՆԳ նախարարութ...
496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ...
Մեղրին՝ ԱՊՀ մշակութային մայրաքաղաք․ սեպտեմբերին համայնքում կմեկնարկի միջազգային կինոփառատոն
Առաջին անգամ Հայաստանում՝ «Համերգ տոտալ մթության մեջ»
Կիևյան կամրջի աշխատանքներն ավարտվել են նախատեսվածից երկու շաբաթ շուտ
Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են ագրոոլորտում համագործակցությունը
ԵՄ-ն՝ Հայաստանի բարեփոխումների մասին․ առաջընթացին զուգահեռ դեռեւս խնդիրներ կան