Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը և «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտարարություն են տարածել՝ կապված Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության շուրջ ստեղծված իրավիճակի հետ։ Հայտարարությունում ասված է․

«Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը, իրականացնելով Սահմանադրությամբ, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքով իր իրավունքները, որպես Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբանական գիտությունների թեկնածու Արթուր Ղազինյանին, մինչդեռ հանձնաժողովի քաղաքական մեծամասնությունը՝ օգտագործելով իր քանակական առավելությունը, միտումավոր կերպով մեկ տասնյակից ավելի անգամ տապալել է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությունը:

Ավելին այն օգտագործելով որպես պատրվակ խաթարում է հանձնաժողովի բնականոն գործունեությունը: Հարկ է նշել, որ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև իշխող քաղաքական ուժի որոշ պատգամավորներ դեռևս նախորդ՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովում հանդիսացել են նույն հանձնաժողովի անդամներ, սակայն պատշաճ կերպով չեն ապահովել հանձնաժողովի Սահմանադրությունից բխող խորհրդարանական վերահսկողություն:

Պատասխանատվությունից խուսափելու, ինչպես նաև 44-օրյա պատերազմի հանգամանքների խորհրդարանական քննության հարցում անկհայտորեն շահերի բախում ունենալու հանգամանքով պայմանավորված, միտումնավոր չարաշահում են սեփական լիազորությունները, կատարում անհիմն, իրականությանը չհամապատասխանող և այն նենգորեն խեղաթյուրող հայտարարություններ։ Խուսափելով Հայաստանի և Արցախի առջև ծառացած պաշտպանական և անվտանգային հրատապ հարցերի քննարկումներից, շարունակաբար դրսևորելով հանցավոր անգործություն՝ վերոնշյալ անձինք 8-րդ գումարման Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովին փաստացի զրկում են խորհրդարանական արդյունավետ վերահսկողություն իրականացնելու հնարավորությունից։ Հանձնաժողովի նախագահն, ըստ երևույթին, կամ չի տիրապետում օրենսդրական կարգավորումներին, կամ կանխամտածված խեղաթյուրում է դրանք, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կատարում հայտարարություններ, որոնք պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումներ են, իսկ որոշ դեպքերում՝ առերևույթ քրեական հանցակազմի տարեր պարունակող արարքներ:

Ըստ այդմ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարում են, որ․

1. «Հայաստան» խմբակցությունը իրացրել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իր իրավունքը: Արթուր Ղազինյանի թեկնածության օգտին կողմ են քվեարկել թե՛ «Հայաստան», թե՛ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների բոլոր ներկայացուցիչները:

Հետևաբար առկա չէ թեկնածուի վերանայման որևէ անհրաժեշտություն, ինչպես նաև օրենքի կարգավորման տեսակետից թեկնածուին վերաառաջադրելու պահանջ՝ անկախ այս հարցով հանձնաժողովում քվեարկությունների քանակից ։

2. Որպես քաղաքական համարժեք և զսպիչ գործողություն են համարում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների չմասնակցելը հանձնաժողովի այն նիստերին, որտեղ օրակարգը վերաբերում է միմիայն հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրությանը, քանի դեռ «Հայաստան» խմբակցության առաջադրած թեկնածուի վերաբերյալ քաղաքական մեծամասնության վարքագիծը չի փոփոխվել:

3. Նշված դեպքերում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների չմասնակցելը անհարգելի բացակայություն համարելու վերաբերյալ հանձնաժողովի նախագահի հայտարարությունները ապօրինի են, քանի որ նա, ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ունի հանձնաժողովի նիստից պատգամավորի բացակայությունը միմիայն հաշվառելու լիազորություն:

Այսինքն. օրինականության սկզբունքն ամրագրող Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն հանձնաժողովի նախագահը չունի պատգամավորի բացակայությունը հարգելի կամ անհարգելի համարելու լիազորություն:

4. Դատապարտում են հանձնաժողովի նախագահի և հանձնաժողովի՝ կառավարող խմբակցության որոշ պատգամավորների կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպտագույն խախտումները և հակաիրավական արարքները: 5. Շարունակելու են կիրառել Սահմանադրությամբ և օրենքներով իրենց տրված լծակները՝ օրինականության վերահաստատման և հանձնաժողովի բնականոն գործունեության վերականգման համար»։