«Հայաստան» հիմնադրամի կողմից Կառավարությանը փոխանցված գումարների օգտագործման հարցով քննիչ հանձնաժողովը իրավազոր է ստանալ տեղեկություններ
Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Այս մասին հայտարարություն են տարածել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները:
Հայտարարության մեջ ասվում է.
«Թեև Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև քաղաքական մեծամասության մի շարք պատգամավորներ հայտարարում էին, որ իրենք թաքցնելու ոչինչ չունեն, սակայն Ազգային ժողովի նախագահի կողմից քննիչ հանձնաժողովի կազմն առ այսօր հաստատված չէ:
Դատապարտելով օրվա քաղաքական իշխանության այս հանցավոր վարքագիծը, առաջնորդվելով Սահմանադրությամբ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով, նկատի ունենալով, որ քննիչ հանձնաժողովի նախագահը իրավունքի ուժով նշանակված է, ինչպես նաև հայտնի են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունների 3 անդամների անունները՝ արձանագրում ենք, որ քննիչ հանձնաժողովն իրավազոր է պատկան մարմիններից և անձանցից պահանջել ու ստանալ իր իրավասության ոլորտին վերաբերող անհրաժեշտ տեղեկություններ:
Հայտարարում ենք, որ այս փուլում պահաջել ենք կառավարությունից, ինչպես նաև դիմել ենք «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար:
Դիմում ենք ԶԼՄ ներկայացուցիչներին և քաղաքացիներին՝ հայտնելով մեր պատրաստակամությունը ձեր կողմից բացահայտված, ինչպես նաև հիմնավոր կասկած պարունակող տեղեկությունները քննիչ հանձնաժողովում քննարկելու համար»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց