Ուզու՞մ ես խաղաղություն՝ պետք է ռազմասեր լինես, պատերազմասեր լինես, և հաղթանակով հաստատես խաղաղություն. Բագրատ Սրբազան
Պատերազմը ավարտված չի եղել և չի ավարտվելու, քանի դեռ մենք՝ որպես ազգ, որոշում ենք կայացրել ապրել ա՛յս տարածաշրջանում, ա՛յս հայրենիքում, ա՛յս երկրում: Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը:
«Սա մեր ազգի ինքնության հավերժական կռիվն է լինելու: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք այդ պատերազմին: Մենք կեղծ խաղաղությամբ առաջ գնալու ոչ մի թեզ չունենք և ոչ մի երաշխիք չունենք: Մեր խաղաղության նվաճման միակ ճանապարհը ռազմասեր լինելն է: Եվ խաղաղության նվաճման միակ ճանապարհը գիտակցությունն է, որ մենք որոշում ենք կայացրել ապրել այս երկրում, որը մեր աստվածատուր, սրբազան երկիրն է, որտեղ ջրերից ավելի շատ մեր զավակների և հայրերի արյունն է:Հետևաբար՝ ամեն վայրկյանն է մեզ համար պատերազմ: Նախ մեր ներքին՝ հոգու պատերազմը հաղթելու և, ապա մեր վճռական հաղթանակը՝ երկրի վրա մեր ինքնության և արժանապատվության հաստատման:Սա բոլոր նրանց է ուղղված, ովքեր խաղաղության կեղծ թեզերով են գալիս մեզ մոտ: Չկա նման բան: Ուզու՞մ ես խաղաղություն՝ պետք է ռազմասեր լինես, պատերազմասեր լինես, և հաղթանակով հաստատես խաղաղություն»,-ասել է նա:
Լրագրողի դիտարկմանը, թե պատերազմասեր մարդկանց անվանում են ռևանշիստներ, սրբազանն ասում է. «Չգիտեմ՝ ով, ինչ է անվանում: Ես անվանում եմ՝ հաղթանակողներ»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց