Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարում է Գորիսի անվտնագության խորհդի ստեղծման մեկնարկը
Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբը հայտարարում է Գորիսի անվտնագության խորհդի ստեղծման մեկնարկը։ Այս մասին հայտնում է նախաձեռնող խմբի անդամ Արթուր Խոջաբաղյանը:
«Անվտանգության խորհուդի անելիքներն են լինելու մասնավորապես․
Նպաստել պարեկային ծառայության ուժեղացմանը բնակավայրերում, ջրամբարներում եւ այլ կարեւոր նշանակության օբյեկտներում՝ անհրաժեշտության դեպքում համալերով տեխնիկական միջոցներ։
Ստեղծել մեխանիզմներ բնակավայրերի բնակչությանը զինելու ուղղությամբ։
Նպաստել ինքնապաշտպանական ջոկատների ստեղծմանը եւ իրականացնել մարզումներ ֆիզիկա֊տակտիկական, ինչպես նաեւ կրակային պարապմունքների տեսքով։
Բոլոր դպրոցներում, կրթական օջախներում իրականացնել արագացված կուրսեր առաջին բուժօգնության ինչպես նաեւ արտարակարգ իրավիճակի դեպքում անհրաժեշտ ընթացակարգերի վերաբերյալ, ներգրավելով ԱԻՆ-ի, Կարմիր Խաչի, Գորիսի ՈՄԱ-ի եւ նմանատիպ այլ կառույցների ռեսուրսները։
Ձեւավորել համընդհանուր վստահության մթնոլորտ մեր բանակի հանդեպ, ուժեղացնել բանակ հասարակություն կապը։
Այն կետերը, որոնց համար անհրաժեշտ լինի ձեւավորել հանրային պահանջ, կազմակերպել հավաքներ, միջոցառումներ եւ տարբեր ակցիաներ։
Նրանք, ովքեր ունեն առաջարկություններ, կարող են մոտենալ մեր նախաձեռնող խմբի անդամներից որեւէ մեկին եւ օժանդակել անվտանգության խորհդի ձեւավորմանը, օրակարգերի ձեւավորմանը, ինչպես նաեւ գործընթացների իրականացմանը։
Գորիսի մտավորականության նախաձեռնող խումբ»,- գրել է նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց