«Հայաստան»․ Փաշինյանի վերջին հայտարարությունները համապատասխանում են պետական դավաճանության մասին հոդվածի հատկանիշներին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ-ում արված վերջին հայտարարությունները համապատասխանում են Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի հատկանիշներին՝ պետական դավաճանություն։ Այս մասին ԱԺ ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ փաստացի Փաշինյանը Հայաստանին օկուպանտ է համարում։ «Նա փաստացի հայտարարում է, որ ինքը Հայաստանի տարածքային ամբողջականությունը ինչպես ուզում, այնպես էլ պտտացնում է եւ պատրաստ էլ չէ Հայաստանի շահերը պաշտպանել։ Այդ մարդը Խորհրդային Ադրբեջանին համարելով որոշ տարածքների իրավատեր՝ ըստ էության սպասարկում է ադրբեջանաթուրքական շահերը»,-ասաց Մինասյանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանության նման գործողությունները կհանգեցնեն երկրի համար նոր աղետների։ «Սահմանազատման եւ սահմանագծման թեման չի կարող չունենալ որոշ բազային սկզբունքներ։ Մեծ հաշվով այն, ինչ տեղի ունեցավ՝ մեր կորուստները, զոհերը, այդ ամենը կեղծ խաղաղության ձեւաչափ է, որը փորձում են սպասարկել այս իշխանությունները»,-ասաց պատգամավորը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց