Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ադրբեջանցիները վերջին իրադարձություններից հետո Սև լճից առաջ են եկել. հակառակորդը դիրքեր գրավելով՝ ստանում է Սյունիքով միջանցքը.Վահե Հակոբյան

Ադրբեջանցիները Սև լճի հատվածն օգտագործեցին որպես «պլացդարմ», հետո այդտեղից էլ առաջացան, վերջին իրադարձություններից հետո՝ Սև լճից առաջ են եկել: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, որը երեկ մեկնել էր Սյունիք:

Ըստ Հակոբյանի՝ ադրբեջանցիները ցանկանում են իրենց կողմից զավթված Քարվաճառը՝ Սյունիքով կապել Նախիջևանի հետ.

«Եթե քարտեզով նայենք՝ դա մեր երկրի ամենանեղ հատվածն է, որը միացնում է Ադրբեջանի կողմից պատերազմի ժամանակ զավթած Քարվաճառը և Նախիջևանը, այսինքն՝ ուզում են դեպի Նախիջևան ճանապարհ ստանալ»,-ասաց նա:

Պատգամավորի հաղորդմամբ՝ արևելյան հատվածում սահմանային վերջին լարվածությունից հետո՝ հայկական կողմը Սյունիքում դիրքային կորուստներ ունի հենց այն հատվածներում, որտեղից ադրբեջանցիները ներխուժել էին դեռևս մայիսին:

Թեև ՊՆ-ն հաստատել էր Սյունիքում երկու մարտական դիրքի կորստի մասին, սակայն պատգամավորի հաղորդմամբ՝ հենակետային կորուստներն ավելի շատ են:

Վահե Հակոբյանի արձանագրմամբ՝ հակառակորդը դիրքեր գրավելով՝ ստանում է իր համար Սյունիքով միջանցքը, ինչի մասին խոսում է.

«Ընդ որում, այս տեմպով եթե շարունակվի, այդ միջանցքը լինելու է երկու տեղով՝ Սիսիանի հատվածով, Անգեղակոթ, Շաղատ գյուղերով դեպի Իշխանասար, որը հատում է Գորիս- Կապան ճանապարհը, իջնում է Անգեղակոթ, Շաղատ և մտնում Նախիջևան: Երկրորդ հատվածը՝ Զանգելանից դեպի Օրդուբադ՝ էլի Սյունիքով »,-ասաց Վահե Հակոբյանը:

Ինչ վերաբերում է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական կողմի զոհերի և գերիների թվին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ հստակ տվյալներն չունի, միևնույն ժամանակ ասաց, որ ո՛չ Գորիսի, ո՛չ Սիսիանի հոսպիտալներում վիրավորներ չկան.

«Սա ի՞նչ է նշանակում՝ կամ գերեվարվել են, կամ զոհվել են»,-ասաց նա:

Երեկ Նիկոլ Փաշինյանը ԱԺ ամբիոնից ըստ էության մեղադրեց գերիներին՝ գերի ընկնելու մեջ և հայտարարեց, որ պետք է գերի ընկնելու բոլոր դեպքերն ուսումնասիրվեն:

Վահե Հակոբյանի դիտարկմամբ՝Նիկոլ Փաշինյանն այլևս ունակ չէ լուծել գերիների հարցը, ուստի փորձում է մեղքը բարդել գերիների վրա.

«Ակնհայտ է, թե Նիկոլ Փաշինյանն իր խմբակով գերիների հարցը ո՞ւր է փորձում տանել:Ունակ չլինելով այս հարցը լուծել՝ իրենք փորձում են արժեզրկել, ուզում են ցույց տալ՝ գերիներն են մեղավոր, որ գերի են ընկել, հիմա նրանց վրա դավաճանի պիտակ կկպցնեն, ինչ է թե գերիների խնդրից ազատվեն: Էլ ի՞նչ անի այս մարդը, որ հասկանան՝ սա պատուհաս է մեր ազգի գլխին»,-ասաց Հակոբյանը և հավելեց.

«Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց նաև, որ չկրակելու հրաման երբևէ չի եղել, քանի որ դա դիտվել է դավաճանություն, այդ դեպքում հարց՝ մայիսի 12-ին ադրբեջանական զինուժն անարգել մտավ մեր սուվերեն տարածք և ամրապնդվեց՝ ով՞ դատվեց չկրակելու համար, գոնե մեկ քրգործ կա հարուցված այդ մասով; Այնքան է սուտ խոսել, որ ինքը խճճվել է իր ստերի մեջ»:

Վահե Հակոբյանը նաև ահազանգեց, որ Սյունիքում հայաթափման վտանգ կա, քանի որ բնակիչների մոտ տագնապային և անորոշ վիճակ է.

«Հասարակության մոտ տագնապային վիճակ է, քանի որ չգիտեն՝ վաղն ի՞նչ է լինելու: Կապանում կան գյուղերը, որոնք կտրված են հիմնական ճանապարհից: Այդտեղ ապրում է շուրջ 600 հոգի, նորմալ գործող գյուղեր են: Ժամանակի ընթացքում այդտեղի բնակիչները դուրս են գալու իրենց բնակավայրերից, իսկ գյուղերը հայաթափվելու են»,-ասաց Վահե Հակոբյանը: