Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Ով էլ լինի ՀՀ պաշտպանության նախարարը, մեկ անձի կարգադրություններն ու կամքն է կատարելու. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական պաշտոն է, եւ այն քաղաքական թիմի անդամ պետք է զբաղեցնի, որը կառավարման փորձառություն պետք է ունենա, ինչը նշանակում է, որ տվյալ անձն օրենսդիրում եւ գործադիրում պետք է տիրապետի այն բոլոր աստիճաններին, որոնցով նա աշխատանքային աճ է ունենում եւ աշխատելու փորձ ձեռք բերում: Նման կարծիք NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու եւ Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակելու վարչապետի որոշումներին:

«2018թ. սկսած քանի անգամ են նման պաշտոններում փոփոխություններ կատարվել, եւ անհաջողությունների հիմքում այդ պաշտոնյաների արագ փոփոխություններն են եղել, ինչը հնարավորություն չի տվել լիարժեք տիրապետել տվյալ անձանց առջեւ դրված ոլորտային խնդիրներին: Մեր պետությունում մեկ անձի կողմից է կառավարումն իրականացվում, կարեւորը կառավարության ղեկավարի պաշտոնն է, որում այժմ Նիկոլ Փաշինյանն է գտնվում, եւ ով էլ լինի պաշտպանության նախարարը, միեւնույնն է՝ մեկ անձի կարգադրություններն ու կամքն է կատարելու, չեմ կարծում, թե շատ կարճ ժամանակում կարող են այդ համակարգում փոփոխություններ կատարվել»,- նշեց Օհանյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի՝ այսօր հրավիրված նիստում հայտարարել էր, որ Արշակ Կարապետյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում է կայացրել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների վերլուծության արդյունքում: Հարցին՝ որոնք կարող են լինել պաշտպանության նախարարի պաշտոնանկության պատճառները, Օհանյանը չբացառեց սահմանային առկա լարվածությունը:

«Արշակ Կարապետյանին պաշտոնից ազատելու պատճառների մասին պետք է հարցնել այսօր կառավարության աթոռին նստած անձնավորությանը, որովհետեւ նա է այդ տեղեկատվությանը խորությամբ տիրապետում: Հաշվի առնելով սահմանային առկա լարվածությունը՝ կարծում եմ, որ դա է նաեւ ազդել պաշտպանության նախարարի արագ փոփոխության վրա»,- նկատեց Օհանյանը:

Այս տարվա մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը մի քանի ուղղությամբ՝ Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերի տարբեր հատվածներում, ներխուժել էին ՀՀ տարածք, որտեղից մինչ այժմ չեն հեռացել եւ շարունակում են ամրանալ, սակայն այդ ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնից Վաղարշակ Հարությունյանը չէր ազատվել: Այդ դեպքում ինչպե՞ս է ստացվում, որ, ինչպես վարչապետն է հայտարարել, սահմանային իրավիճակը հիմք է հանդիսացել կադրային նման փոփոխություն կատարելու համար: Միաժամանակ, նոյեմբերի 8-ին Արշակ Կարապետյանն այցելել էր Արցախի Հանրապետությունը, ինչը մի քանի ամսվա դադարից հետո ՀՀ բարձրաստիճան պաշտոնյայի մակարդակով առաջին այցն էր, ինչին կոշտ էին արձագանքել Բաքվից:

«Ձեր նշած բոլոր հանգամանքներն էլ այս կամ այն չափով կարող էին ազդեցություն ունենալու պաշտպանության նախարարի փոփոխություն կատարելու որոշման վրա, բայց լիարժեք այդ հարցին կարող է քաղաքական մեծամասնության ղեկին նստած անձնավորությունը, եւ կարծում եմ, որ մարդիկ մեկ մարդու քմահաճությամբ են փոխվում պաշտոններում: Այն ժամանակ, միգուցե, չէր հասկանում՝ ինչ է նշանակում սահմանային ծառայությունը, բացթողումները, չնայած նրան, որ մայիսին բացթողումներն ավելի շատ են եղել, քան հիմա»,- նկատեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան ուղղությամբ նախօրեից իրավիճակի սրմանը՝ Օհանյանը նկատեց.

«Մենք խորությամբ չենք տիրապետում սահմաններում կատարվողին՝ տեղեկություններ ենք ստանում համացանցից, որտեղ տեղեկատվություն եւ՛ մեր կայքերն են տարածում, եւ՛ հակառակորդը: Դրանից միանշանակ եզրակացություն հնարավոր չէ անել: Բայց այն, որ ինչ-որ բացթողումներ եղել են մեր սահմանապահ ստորաբաժանումների կողմից, միանշանակ է, ինչը վերջին պատերազմից հետո երկիրը պարտության տարած իշխանությունների պարտվողական քաղաքականության հետեւանքն է: Պարտված իշխանությունները թե՛ հակառակորդի հետ հարաբերություններում եւ թե՛ միջազգային հարթակում միշտ ճնշման տակ են գտնվում:

Մյուս կողմից, հակառակորդի կողմից հեռահար նպատակները չեն փոխվել՝ միջանցքի բացում Նախիջեւանը Թուրքիայի եւ Ադրբեջանի հիմնական տարածքի հետ կապելու նպատակով՝ հեռահար խնդիրներ լուծելու համար: Դա հենց այնպես չէ՝ արտահայտվում է ինչպես Թուրքիայի եւ Ադրբեջանի հռետորաբանությամբ, այնպես էլ նման սահմանային սադրանքներ ու հանցագործություններ պարունակող գործողություններով: Բացակայում են այն գործողությունները, որոնց պետք է ՀՀ իշխանությունները դիմեն, հստակ չեն գնահատում իրադրությունն ու չեն որոշում անհրաժեշտ առաջնահերթությունները՝ հատկապես սահմանային բնակավայրերում մեր ժողովրդի կենսունակությունն ապահովելու ուղղությամբ: Զգալի աշխատանքներ են իրականացնում երկրի ներսում, մայրաքաղաքում՝ ճանապարհներ, ասֆալտապատում, բայց այն ինժեներական ու շինարարական ներուժը չեն նետում սահմաններն ամրապնդելուն, բանակին թիկունք կանգնելու համար: Ուռճացված ոստիկանական զորքեր կան, կարմիր բերետավորներ, կոնկրետ պաշտոնատար անձանց պահպանությունն իրականացնող Պետական պահպանության ծառայություն, բայց սահմանների պաշտպանությամբ չեն զբաղվում:

Սրանք հենց այնպես խոսքեր չեն՝ հակառակորդի նախագահը քանի անգամ է իրենց բանակի համազգեստը հագած գնացել այն վայրեր, որոնք իրենք գրավել են Արցախի տարբեր հատվածներում, բայց մենք չենք տեսել մեր երկրի վարչապետին, որ նույն կերպ հագնի մեր համազգեստն ու պարբերաբար լինի սահմաններում: Առաջնահերթությունները որոշելու ունակության բացակայությունն է հանգեցնում սրան»,- եզրափակեց Օհանյանը: