Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Նոր Հայաստան, նոր մաքսակետեր. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագաեր» խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանն իր հոդվածում գրում է.

«2018-ին հայկական թալիբանը, գալով իշխանության, խոստացավ կառուցել «Նոր Հայաստան»։ Այս մարդիկ իրենց խոստումը քայլ առ քայլ կատարում են։ Մեկ միլիմետր չեն շեղվում իրենց նպատակից։

Երեկվանից Գորիս-Կապան ճանապարհին պետք է տեղադրվեին ադրբեջանական մաքսակետեր։ Իրոք, սա Նոր Հայաստան է, որտեղ արդեն շատ քիչ բան է մնացել առաջվանը։

2018-ից ի վեր փոխվել է.

- Հայաստանի տարածքը

- Բնակչության թիվը (աննկարագրելի ծավալի մարդկային կորուստներ)

- Պետության կշիռը

- Պետության նպատակները, հեռանկարը, ազգային երազանքները

- Անվտանգության համակարգը

- Արցախի կարգավիճակը

Պետական ինստիտուտների և պետական մտածողության փոխարեն գործում է միայն մեկ օրենք՝ «Նիկոլի շարիաթը», որի առանցքն է պատասխանատվությունը իր վրայից գցելու հիպերգաղափարը։

Արդյո՞ք մենակ է Նիկոլը. իհարկե՝ ոչ։ Նրա օգտին քվեարկած 680 հազար հայ երեկ Ադրբեջանի հետ համատեղ մաքսատուն դրեց Հայաստանի երկու քաղաքներն իրար կապող ճանապարհին։

Արդյո՞ք Հ1-ի ներկայացուցիչը բարձրաձայն կհարցնի՝ պարոն վարչապետ, բա որ երկու օր առաջ մեծ հարցազրույց էիր տալիս, ինչո՞ւ չասացիր, որ ամսի 10-ից հայկական քաղաքների միջև մաքսատուն են դնելու։

Արդյո՞ք դատաիրավական համակարգը այս երեք տարում փորձել է կասեցնել նրան և ասել՝ պատվերով քրեական գործ չեմ հարուցի։

Երկրի հրամկազմը ստորագրեց «Գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին» ձևակերպման տակ, բայց հայ հասարակությանը դարձյալ տեղ չհասավ ուղերձը։ Արտգործնախարարությունը ողջ կազմով հրաժարական տվեց՝ խոսելով սպասվող վտանգավոր փաստաթղթերի մասին. մարդիկ հաջորդ օրը մոռացան և անցան ամենօրյա գործերին։

Գորիս-Կապանի վրա մաքսատունը նոր իրողություն է, վստահաբար՝ առաջիկայում լինելու են այլ նոր իրողություններ. ունե՞նք, արդյոք, մենք որևէ ինստիտուտ՝ քաղաքական, պետական, քաղաքացիական, որտեղ հնարավոր է գրագետ և սառը քննարկել այդ նոր իրողությունները և մշակել անհրաժեշտ քայլերը։

- Կարձագանքի՞ արդյոք նախագահը, կդիմի՞ ժողովրդին

- Կլինի՞ արդյոք Անվտանգության Խորհրդի նիստ, որտեղ գոնե մեկը չի լռի

- Ընդդիմությունն արդյո՞ք իր որոշումներ կայացնող ֆորմատներում քննարկումներ կսկսի ու գրագետ ձևակերպումներով կներկայանա հասարակությանը։

- Եթերից կլինի՞ արդյոք հավասարակշիռ խոսք և հանրության հետ ճիշտ հաղորդակցություն, թե՞ էլի նույն հոգնեցրած ձևակերպումների ցանկը։

- Վերջապես կլինե՞ն արդյոք հրաժարականներ։ Գոնե մեկը կտա՞ հրաժարական՝ համաձայն չլինելով գործող իշխանության քաղաքականությանը։

Այս նոյեմբերի 9-ից պետք է սկսվի «Նոր Հայաստանի» էջի փակումը։ Սա պետք է լինի հանրային լայն ընդգրկվածությամբ պրոցես։ Մոտիվացված հասարակությունը կարող է տեսանելի ժամկետներում լուծել այս խնդիրը։ Պետք է պարզապես մարդկանց ներկայացնել հաջորդ փուլի՝ արժանապատիվ, սոլիդ, արդար Հայաստանի տեսլականը՝ իր խաղի կանոններով։ Մեր խնդիրը՝ մոտիվացնել հասարակությանը, քանի որ մշտապես զորքով շրջապատված այսօրվա «բունկեր-իշխանությանը» հեռացնել կարող է միայն մոտիվացված, իրեն առաջարկվող հեռանկարը պարզ պատկերացնող և իր արածի կարևորությունը գիտակցող հասարակությունը»։