Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Քաղաքականություն

Թոմաս դե Վաալ. Նմանատիպ համաձայնության կարելի էր հասնել առանց արյունահեղության. դա Փաշինյանի մեծ ձախողումն է

Սրանում է պատերազմի ողջ ողբերգությունը, որ իրականում հնարավոր էր առանց արյունահեղության հասնել շատ նման համաձայնության։ Սա թերեւս Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է: Այս մասին «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում ասել է բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը՝ պատասխանելով հարցին` արդյոք հնարավո՞ր էր նման արդյունքի հասնել առանց պատերազմի։

«Սկզբունքորեն, իհարկե, դա հնարավոր էր։ Սա է պատերազմի ողջ ողբերգությունը, որ իրականում հնարավոր էր առանց արյունահեղության, առանց ութ հազար կյանք կորցնելու հասնել նմանատիպ համաձայնության։ ԵԱՀԿ Մինսկի խմբում կար շրջանակային փաստաթուղթ, եւ դա երևի երկու կողմերի մեղքն է, որ երկար տարիներ լրջորեն չեն զբաղվել դրանով, որ չեն գնացել իրար ընդառաջ։ Սա, հավանաբար, Նիկոլ Փաշինյանի մեծ ձախողումն է, որ առավելություն ունենալով` ընտրություններում ժողովրդավարական հաղթանակի տեսքով, հայ ժողովրդի առջեւ ունենալով լեգիտիմություն, այդքան քիչ բան արեց Ղարաբաղի հարցը լուծելու համար։ Տպավորություն է, որ նա զբաղվում էր միայն Հայաստանի ներքին խնդիրներով, մինչդեռ Ադրբեջանը պատրաստվում էր նոր պատերազմի։ Կրկնում եմ՝ մեղքը երկու կողմերինն է, եւ միամտություն կլինի ակնկալել, որ նման արյունահեղությունից հետո կարելի է պարզապես նստել ու խաղաղության պայմանագիր կնքել։ Բայց պետք է սկսել գործընթացը, եւ դա, առաջին հերթին, Ադրբեջանի պատասխանատվությունն է։ Չնայած նա ստացել է նման առավելություն` մենք չենք տեսնում նրա ցանկությունը դադարեցնել հակամարտությունը եւ նվազեցնել ճնշումը Հայաստանի վրա»,- ասել է նա։

Հարցին ի պատասխան` արդյոք ստեղծված իրավիճակը երկարաժամկետ նոր ստատուս քվո է, թե մոտ ապագայում այն ​​կփոխվի, դե Վաալը նշել է, որ «հաջորդ ժամկետը 2025 թվականն է, երբ լրանում է Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մանդատը»։ «Իհարկե, այն ենթակա է հինգ տարով երկարաձգման, բայց Ադրբեջանն ունի վետոյի իրավունք։ Ղարաբաղի հայերը կփորձեն մնալ իրենց տանն առավելագույն հնարավոր փաստացի կարգավիճակով։ Ադրբեջանն առավելագույն ճնշում կգործադրի հայերի եւ ռուս խաղաղապահների վրա: Չեմ կանխատեսում, որ անշուշտ նոր հակամարտություն կսկսվի, եթե լուրջ չզբաղվել այս հարցով։ Այսպես ասենք,եոս կարող եմ ապակայունացում կանխատեսել մինչեւ 2025 թվականը»:

Նրա խոսքով` որտեղ Ռուսաստանը խաղաղապահ առաքելություններ է սկսում, երկար է այնտեղ մնում։ «Դա քաղաքական ձախողում կլիներ Ռուսաստանի կողմից, եթե նրանք անպաշտպան թողնեին Ղարաբաղի հայերին։ Կարծում եմ՝ Մոսկվան լուրջ են դրան վերաբերում։ Բայց մեկ այլ հարց է, որ Մոսկվայի եւ Բաքվի միջեւ մեծ սակարկություն կլինի, այդ սակարկությունը կտարվի ոչ միայն Ղարաբաղի շուրջ։ Այն կարող է շոշափել այլ, բոլորովին պատահական հարցեր»:

Խոսելով Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հնարավոր հանդիպման մասին՝ փորձագետը նշեց, որ կան կարեւոր հրատապ հարցեր՝ ռազմագերիների հարցը, ականապատ դաշտերի հարցը եւ այլն։ «Կարծում եմ, որ Ռուսաստանը նման հանդիպում կանցկացնի, եթե այդ հարցերում տեղաշարժ լինի։ Օրինակ՝ եթե հնարավոր լինի ազատել մի քանի հայ գերու։ Բայց գլխավոր խնդիրը Արեւմտյան Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Հայաստանի միջոցով հաղորդակցությունն է։ Մոսկվան այս հարցում իրեն հանգիստ է պահում, բայց հանգիստ պահել չի ​​նշանակում ոչինչ չանել։ Կարծում եմ՝ աշխատանք է ընթանում հարցի ինչ-որ փոխզիջումային լուծման ուղղությամբ։ Պահ կգա, եւ այդ մասին կհայտարարվի»։

Նրա կարծիքով` եթե ամենահրատապ՝ Նախիջեւան տանող ճանապարհների հարցը լուծվի, հնարավոր կլինի քննարկել նաեւ այլ երթուղիներ։ «Օրինակ՝ Նախիջեւան-Երեւան-Գյումրի-Կարս (Թուրքիա) երթուղին, որը կարեւոր է բոլորի համար, քանի որ այն կապում է Հայաստանը, Թուրքիան, Նախիջեւանը եւ Իրանը Ռուսաստանի հետ։ Ինչ վերաբերում է Իջեւան-Ղազախ հատվածին, ինձ ասում են, որ սա ադրբեջանցիների համար առաջնահերթ երկաթգիծ չէ։ Նախ կլուծեն Մեղրիով ճանապարհի հարցը, իսկ հետո` մնացածը»։

Անդրադառնալով «3+3» նախաձեռնությանը՝ Թոմաս դե Վաալը նշել է, որ նման նախագծերին այնքան էլ լուրջ չի վերաբերվում, հատկապես՝ Թուրքիայի կողմից։ «Սա Կովկասը տարածաշրջանային ուժերի ազդեցության գոտի հայտարարելու եւ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ամբողջությամբ բացառելու այնքան էլ լուրջ փորձ չէ ։ Սա, իհարկե, անընդունելի է Վրաստանի համար։ Կարծում եմ, որ հայերն ու ադրբեջանցիները նույնպես չեն ցանկանա ամբողջությամբ բացառել արեւմտյան շահերը տարածաշրջանում»։

Պատասխանելով հարցին` կա արդյոք Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների վերականգնման հեռանկար անկախ Ադրբեջանից, թե՞ Թուրքիան եւ Ադրբեջանը դաշինք են, որը պետք է որպես մեկ ամբողջություն դիտարկել, նա ասաց, որ այժմ Ադրբեջանն ունի իր ուժեղ ձայնը։ «Կարծում եմ, որ Թուրքիան առանց Ադրբեջանի համաձայնության ոչինչ չի անի։ Մի կողմից Ադրբեջանն ասում է, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը բխում է իրենց շահերից։ Մյուս կողմից, նրանք ցանկանում են շարունակել ճնշումները հայերի վրա՝ որոշակի արդյունք ստանալու համար։ Դա նշանակում է, որ նորից պետք է նախ լուծել տրանսպորտային հաղորդակցության հարցը, հետո նոր միայն գալ հայ-թուրքական հարաբերությունների հարցին։ Փաշինյանի իշխանությունը դա է ուզում եւ զգույշ է գնում դրան»։