Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց նրա փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի եւ նախկին փոխվարչապետ, ներկայումս պատգամավոր Արմեն Գեւորգյանի գործով դատական նիստը հետաձգվել էր. Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի ազգականներից մեկը հիվանդացել է կորոնավիրուսով, եւ Քոչարյանը նրա հետ նախօրեին շփում է ունեցել ու առավոտյան թեստ է հանձնել, քանի որ ունեցել է որոշ ախտանշաններ:
Դատախազները նշել էին, որ առանց ախտանշանների կոնտակտային լինելը դեռեւս բացակայելու հիմնավորում չէ, փաստաբանն էլ տեղեկացրել էր, որ Ռոբերտ Քոչարյանը որոշ ախտանշաններ է ունեցել՝ ոչ շատ բարձր ջերմություն, մկանային ցավ՝ միաժամանակ շեշտելով, որ եթե դատարանն անհրաժեշտ համարի երկրորդ նախագահի ներկայությունը, նա կգա նիստին: Դատարանը, սակայն, նիստը հետաձգել էր՝ տեղափոխելով նոյեմբերի 9-ին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց