Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանը ԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարան Մաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին Շաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել է Պերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասը Արտակարգ դեպքի հետքերով ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ) Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին Իրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրա Պատմական դռներ հուշադրամների շարք. Սևանավանք ԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամ

ՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններումՄոսկվայում ավտոմեքենայի պայթյուն է տեղի ունեցելՊատրաստվածություն, պատասխանատվություն և թիմային աշխատանք (տեսանյութ)Իտալիայի, Լեհաստանի և Նիդերլանդների ոստիկանության կցորդների պատվիրակությունն այցելել է ՀՀ-ում ԵՄ առաքելությունԿատարվել է Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհի միջին նորոգումLed Zeppelin ռոք խմբի վոկալիստ Ռոբերտ Փլանթը համերգով հանդես կգա ԵրևանումՀայկ Մարտիրոսյանն այսօր ուժերը կչափի Մագնուս Կառլսենի հետԱյս գիշեր Հաղթանակի կամրջով և Աբովյան փողոցի մի հատվածում երթեւեկությունը կդադարեցվիՕդի ջերմաստիճանը կբարձրանա. առանձին շրջաններում սպասվում են տեղումներՀայաստանը ներկայացրել է COP34-ը հյուրընկալելու իր թեկնածությունն ու պատրաստակամությունըԹուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի Բարեկամություն պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է
Հայաստան

Պարզաբանում հյուսիս-հարավի թերությունների ու ծախսվող գումարի մասին

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի թերությունների ու ծախսվող գումարի մասին:

Պարզաբանման մեջ ասվում է.

«Վերջին մի քանի օրերին զանգվածային լրատվամիջոցներում տեղ են գտել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի վերաբերյալ հրապարակումներ, որոնք կարող են տարընկալման տեղիք տալ, ավելին՝ մոլորության մեջ գցել այդ տեղեկատվությունն օգտագործողներին:

Այդուհանդերձ, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն իր երախտիքն է հայտնում ԶԼՄ-ների կողմից իրականացվող մշտադիտարկմանը եւ վստահեցնում է, որ հնչեցված բոլոր ահազանգերը մանրամասն ուսումնասիրվում են եւ, անհրաժեշտության դեպքում, յուրաքանչյուր հիմնավոր փաստարկին տրվում է համապատասխան ընթացք:

Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի արժեքի մասին

Մասնավորապես, տարընթերցման տեղիք է տվել «tert.am» կայքին ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից տրամադրված տեղեկատվությունը, որը հրապարակվել է լրատվական կայքի կողմից` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում կատարված բոլոր վճարումները վերագրելով շահագործման հանձնված հատվածին:

Մեկ անգամ եւս պարզաբանում ենք, որ շահագործման հանձնված 31կմ ճանապարհը Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածներն են, որոնց շինարարական կապալի պայմանագրի գինը կազմում է 70.4 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում այդ ճանապարհահատվածներում իրականացվում է երաշխիքային սպասարկում, ի հայտ եկող թերությունները շտկվում են կապալառուի հաշվին:

Կապալառուին դեռեւս չի վճարվել պահված գումարների կեսը՝ մոտ 3.3 մլն ԱՄՆ դոլար: Այդ գումարները ենթակա են վճարման միայն ի հայտ եկած թերությունները վերացնելուց եւ երաշխիքային ժամանակահատվածի ավարտից հետո:

Հակառակ մամուլում շրջանառվող տեղեկատվության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի միջինացված գինը կազմում է մոտ 2.35 մլն ԱՄՆ դոլար: Միաժամանակ, Երեւան-Արտաշատ եւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածների 1կմ-ի հաշվարկով միջինացված գնի ցուցանիշը չպետք է դիտարկվի իբրեւ ամբողջ Հյուսիս-հարավ ճանապարհի 1կմ-ի միջինացված գին, հաշվի առնելով, որ ճանապարհի շինարարական աշխատանքների գնի վրա ազդում են բազմաթիվ գործոններ, մասնավորապես.

• Կառուցվող եւ գոյություն ունեցող ճանապարհի համադրման համամասնությունը. Շինարարությունն ամբողջովին նոր ծրագծով իրականացնելու դեպքում հողային աշխատանքների ծավալը նշանակալի աճում է.
• Կառուցվող արհեստական կառուցվածքների (ուղեանցեր, անասնանցումներ, գյուղատնտեսական տեխնիկայի անցումներ, ջրթող խողովակներ, ջրահեռացման համակարգեր) քանակը.
• Ճանապարհի ծրագծում եւ դրան հարող տարածքներում առկա հնագիտական վայրերը, որտեղ շինարարություն իրականացնելուց առաջ անհրաժեշտ է իրականացնել պեղումներ եւ այլն:

Շինարարական աշխատանքների համար վճարված ընդհանուր գումարի մասին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կառուցման սկզբից մինչեւ 2017թ. օգոստոսի 1-ը ընկած ժամանակահատվածում վճարվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար եւ 23,14 մլն եվրո:

Հանրության եւ որոշ ԶԼՄ-ների արձագանքից կարելի է եզրակացնել, որ առկա է թյուրըմբռնում: Մասնավորապես, ընդհանուր վճարված գումարի չափը ընկալվել է որպես 31կմ շահագործման հանձնված բետոնե պատվածքով ճանապարհահատվածների համար կատարված վճարում, մինչդեռ, այդ գումարը ներառում է, ոչ միայն արդեն իսկ հիշատակված 70.4 մլն ԱՄՆ դոլարը, այլեւ Աշտարակ-Թալին եւ Թալին-Գյումրի ճանապարհահատվածներում իրականացված բետոնացման աշխատանքների (2017թ. օգոստոսի 1-ի դրությամբ մոտ 11 կմ հատվածում իրականացվել են ճանապարհի բետոնե պատվածքի աշխատանքներ), հողային աշխատանքների, արհեստական կառուցվածքների հնագիտական պեղումների համար վճարված գումարները, ինչպես նաեւ դեռեւս չմարված կանխավճարը:

Նույն գումարի մեջ է ներառված նաեւ Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինարարական աշխատանքների համար տրված կանխավճարը, ինչպես նաեւ Տրանշ 3 ծրագրի վարկային համաձայնագրի խնայողությունների հաշվին Երեւան – Արտաշատ եւ Երեւան – Աշտարակ ճանապարհահատվածներում նոր կառուցվող եւ վերակառուցվող 9 ուղեանցերի եւ մեկ կամրջի աշխատանքների համար վճարված գումարները:

Շինարարական աշխատանքների ընթացքում հայտնաբերված թերությունների մասին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարական աշխատանքների որակի հսկողությունը եւ ծավալների ստուգումը, ինչպես ցանկացած այլ շինարարական աշխատանքների դեպքում, ստուգում է որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը:
Աշխատանքի որակը ստուգում է ինժեները՝ համապատասխան որակի հսկման համակարգի միջոցով, որի շրջանակներում իրականացվում են տարատեսակ լաբորատոր փորձարկումներ: Եթե կատարված աշխատանքի որակը համապատասխանում է պայմանագրով սահմանված պահանջներին, ապա համապատասխան աշխատանքը ներկայացվում է վճարման: Հակառակ դեպքում ինժեները մերժում է կատարված աշխատանքը, դրա համար չի վճարվում, իսկ կապալառուն պարտավոր է`

1. շտկել աշխատանքների որակը կամ,
2. վերակատարել տվյալ աշխատանքը:

Մասնավորապես, կապալառուն պարտավոր է իրականացնել ճանապարհի բետոնե պատվածքի փորձնական հատված: Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի հատվածներում իրականացված փորձնական բետոնե պատվածքը չի համապատասխանել պայմանագրի պահանջներին, ուստի բետոնե պատվածքի այդ հատվածը քանդվել է:

Բետոնե պատվածքի որակի անհամապատասխանության մասին տեխհսկողություն իրականացնող ընկերությունը տեղեկացրել է ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը: Հենց այդ անհամապատասխանության եւ այն շտկելու վերաբերյալ էլ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը հունիս եւ հուլիս ամիսներին շինհրապարակ կատարած այցելի ընթացքում արել է համապատասխան հայտարարություններ:

Բետոնացման աշխատանքները թույլ կտրվի շարունակել համապատասխան որակ ստանալու դեպքում:

Բերրի հողի պահպանման մասին

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող բոլոր հատվածներում շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում պարտադիր է ՀՀ օրենսդրության պահանջների պահպանությունը:

Շինարարության ընթացքում հանված բերրի հողը պահուստավորվում եւ պահպանվում է դրա համար նախատեսված հատուկ վայրերում: Որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը բերրի հողը պահպանելու կանոնների խախտման դեպքեր չի արձանագրել: Միաժամանակ, հաշվի առնելով ԶԼՄ-ների հնչեցրած ահազանգը, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանձնարարել է ուսումնասիրել ահազանգը եւ է՛լ ավելի խստացնել բերրի հողի պահպանման նկատմամբ հսկողությունը:

Բետոնե պատվածքի կարերը փոխարինելու մասին

Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ ճանապարհահատվածները շահագործելու փուլում որակի տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունը մտահոգություն է հնչեցրել, որ բետոնե պատվածքի կարերը հերմետիկացնելու նպատակով կիրառված նյութը չի ապահովում երկարաժամկետ հերմետիկացում:

Այդ պատճառով երաշխիքային սպասարկման ժամանակահատվածում կապալառուին հանձնարարվել է կարերը հերմետիկացնող նյութն իր հաշվին փոխարինել բետոնե պատվածքի ավելի լավ ցուցանիշներ ապահովող նյութով: Փոխարինման աշխատանքները կապալառուն ավարտել են 2017թ. օգոստոսին:

Հավատարիմ մնալով իր որդեգրած թափանցիկ աշխատաոճին, ինչպես նաեւ կարեւորելով ազգային ծրագրերի իրականացման գործընթացի նկատմամբ հանրային վերահսկողության անհրաժեշտությունը՝ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը մեկ անգամ եւս հայտարարում է, որ շարունակելու է խիստ հսկողությունը այդ գործընթացի նկատմամբ: